livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 22, 2020

altՎերջերս առիթ էինք ունեցել անդրադառնալ Գարեգին Նժդեհի կամրջից ցած նետվելու միջոցով 27-ամյա Արմինե Թանջյանի ինքնասպանոթյան փորձ կատարելու պատմությանը: Թե ինչո՞ւ էր 27-ամյա աղջիկը մտածել կյանքից ինքնակամ հրաժարվելու մասին, տարբեր վարկածներ եղան:

Եվ ահա երեկ, երբ փորձեցինք դեռ ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի Նյարդաբանական եւ նեյրովիրաբուժական բաժանմունքում գտնվող Արմինեից պարզել, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, նա թեեւ պատրաստատակամ էր խոսել, բայց եղբայրը թույլ չտվեց որեւէ բառ փոխանակել, իսկ մեզ հետեւյալն ասաց.

- Հեչ բան էլ չի եղել Արմինեին, ի՞նչ եք չեղած տեղից մեծ բան սարքում: Արմինեն չի խոսելու, էդ ես եմ ասում:

Չնայած, մեզ չհաջողվեց խոսել Արմինեի հետ, բայց մենք փորձեցինք զրուցել վերջինս հոր` Հայկ Թանջյանի հետ, ով ասաց.

- Արմինեն դեպքից երեք օր առաջ էր նշանվել իր սիրած տղայի հետ: Ամեն ինչ նորմալ էր, ոչ մի տարօրինակ բան ընտանիքի անդամներից եւ ոչ ոք չի նկատել: Հիմա էլ, որ հարցնում ենք, թե ինչի է նման քայլի գնացել, խուսափում է պատասխանելուց: Ասում է, որ նետվելու պահին արդեն իսկ փոշմանել էր, բայց արդեն ուշ էր: Հիմա էլ ամեն կերպ խուսափում է այդ հարցից, թե ինչու կամ ում պատճառով է նման քայլի գնացել: Ասում է, թե ինքն էլ չի գիտակցել, էդ ամեն ինչը միանգամից պահի ազդեցության տակ է արել: Ինձ թվում է, ավելի շատ սոցիալական պայմաններից ելնելով է նա այդ քայլին գնացել, որովհետեւ այլ բացատրություն մենք չենք տեսնում, ինքն էլ խուսափում է այդ հարցի պատասխանից:

Նշենք, որ խոսակցութուններ կան, որ Արմինեն վերջին ամիսների ընթացքում հաճախել է ինչ-որ աղանդավորական կառույց: Ըստ նույն լուրերի` այդ աղանդավորականների հետ շփումից հետո Արմինեն ավելի ինքնամփոփ էր դարձել, չնայած, որ երբեք էլ աչքի չի ընկել իր աշխուժությամբ, անմիջականությամբ: Ուստի, այս կարգի խոսակցությունների իսկությունը փորձեցինք ճշտել Արմինեի հորից, ով չհերքեց, որ աղջիկը, իրոք վերջին շրջանում հաճախել է Մալաթիայում գտնվող ՙեկեղեցական ակումբ, որտեղ երգերով գովերգում, փառաբանում են Աստծուն: Արմինեն վերջին ամիսներին նոր էր էդ ՙեկեղեցում՚ սկսել ուսումնասիրել Աստվածաշունչը, ինքը դեռ խորացված չէր էդ աղանդավորականների մեջ՚:

- Դուք ինքներդ նշեցիք. ՙՉի խորացել աղանդավորականների մեջ՚: Կասե՞ք, ի՞նչ էր այդ աղանդի անունը, եւ որտե՞ղ էին նրանք հավաքվում:

-  Աղանդի անունը կոնկրետ չգիտեմ, իսկ հավաքվում էին Մալաթիայի շուկայի մոտ գտնվող Կարմիր ակումբ է, ինչ է այդտեղ:

- Իսկ Ձեզ չի՞ հետաքրքրել, թե ուր էր գնում Ձեր աղջիկը, ինչ աղանդի էր հարում:

- Չէ, այնպես չի, որ ես չեմ գնացել, հետաքրքրվել: Մի անգամ գնացել եմ հետը, որ տեսնեմ ինչ է: Դահլիճի նման տեղ էր, քարոզիչ կար, ով քարոզում էր, Աստծո խոսք էր ասում, փառաբանում էր, տո եսիմ ինչ էր անում: Բայց ես չեմ գտնում, որ իրենք կարող էին ազդել աղջկաս վրա: Իմ կարծիքով այնտեղ ոչ մի վատ բան չկար, համենայնդեպս, ես մի անգամ եմ գնացել, տարօրինակ ոչ մի բան չեմ նկատել:

Արմինեի ներկայիս առողջական վիճակի հետ կապված տեղեկություններ մեզ հայտնեց ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի նեյրովիրաբույժ, Արմինեի բուժող բժիշկ Վահագն Թոսունյանը.

- Արմինեի վիճակը այս պահին համարվում է հարաբերական կայուն, խոսում է, լավ է, բայց քանի որ ողնաշարի վիրահատություն էր տարել, այժմ չի քայլում, իսկ հետագայում` դժվար է ասել` կքայլի, թե` ոչ: Աղջիկը դեռ երկար ռեաբիլիտացիոն բուժում պետք է անցնի, նրա հետ պետք է աշխատեն նյարդահոգեբանները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում