livemarks sitemap
Երկուշաբթի, Մայիսի 25, 2020

chakatagir22Կան կանայք, ովքեր ճակատագրի բերումով հայտնվում են անազատության մեջ: Սակայն, այնուամենայնիվ, նրանք չեն կորցնում իրենց կանացիությունը եւ հատկապես ստեղծագործական ոգին: Վերջերս ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը կազմակերպել էր դատապարտյալների, այդ թվում` նաեւ կին, աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Թե որն էր ցուցահանդեսի հիմնական նպատակը` հիմնադրամի գլխավոր տնօրեն ԿԱՐԼԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ նշեց.

- Շարժվում ենք ըստ մեր կանոնադրական դրույթների պահանջի: Դրա հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ ապահովենք դատապարտյալների զբաղվածությունը` լինի դա կին, թե տղամարդ: Կարեւոր է նրանց սոցիալ-մշակութային ոլորտների զարգացմանը նպաստելը:

Հիմնադրամն անում է ամեն ինչ, որ դատապարտյալները չընկճվեն ստեղծագործելիս: Դատապարտյալներին տրամադրում ենք  հումք եւ բոլոր անհրաժեշտ միջոցները: Բավական ուրախացնող է այն, որ անազատության մեջ գտնվող մարդիկ ստեղծագործում են մեծ սիրով, եւ նրանց թիվը գնալով ավելանում է:

- Ի՞նչ աշխատանքներով են ներկայացել կին դատապարտյալները:

- Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին 300 տարբեր ձեւի հուշանվերներ` շուրջ 37 դատապարտյալի կողմից ստեղծված: Բոլոր սփռոցները, գործվածքները կանանց կողմից են կատարված: Ներկայացված են «Աբովյանի» կին դատապարտյալների գործերը:

- Իսկ կին դատապարտյալները որեւէ առավելություն ունե՞ն:chakatagir21

- Արդեն իսկ կին բառը շատ բան է հուշում, նրանց նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է: Իհարկե, դատարանի որոշումը մնում է որոշում, պատիժը` պատիժ, սակայն ամենքը հարգալից են եւ գեղեցիկ: Նրանց համար մենք պայմաններ ենք ստեղծում, արհեստանոցներ ենք պատրաստում: Արվում է ամեն ինչ, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն: Օրինակ, մենք ունենք նաեւ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կին դատապարտյալներ, որոնք աշխատում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողքի այգիներում:

- Կինը ի՞նչ դերակատարություն ունի մեր կյանքում:

- Ինչպես տեսնում ենք, այսօր կինը մեծ դերակատարություն ունի մեր կյանքում եւ հատկապես ընտանիքում: Սակայն եթե ետ նայենք, կտեսնենք, որ կինը դեռ այն ժամանակներում մեծ դեր է խաղացել` սկսած երեխաների դաստիարակությունից մինչեւ տնտեսություն վարելը: Կինը շատ մեծ ու կարեւոր նշանակություն ունի մեր կյանքում, եւ թվարկել բոլոր առավելությունները ուղղակի հնարավոր չէ:

- Ի՞նչ կցանկանաք քրեակատարողական հիմնարկում գտնվող կանանց:

- Կանանց ցանկանում եմ շուտափույթ ազատում, որպեսզի նրանք ազատության մեջ հայտնվեն ու այլեւս ետ չվերադառնան, լինեն իրենց ընտանիքի հետ: Ես շատ կցանկանայի, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ  բնակվողների, խոսքս վերաբերում է նաեւ կանանց, կողմից պահպանվեն սահմանադրական բոլոր օրենքները:


ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում