altՕրեգոնեյում բարի մշտական այցելուներից մեկը աշխատողին է թողել վիճակախաղի տոմս, որը նրան բերել է 17,5 հազար դոլոր այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Ըստ բարի աշխատակցուհու` Ավրորա Կեֆարտիի, իրենց բարի մշտական հաճախորդը՝ ով չի ցանկացել լրատվամիջոցներին հայտնել իր անունը, բարում որպես թեյավճար հաճախ է թողել վիճակախաղի տոմս, իսկ վերջին անգամ նա Կեֆարտիին առաջարկել է վերցնել երկու կտրոն: Երբ ջնջել են տոմսերը պարզվել է երկուսն էլ շահել են, առաջինը՝ աղջկան բերել է հինգ դոլար, իսկ երկրորդը`17,5 հազար դոլար. "Հաճախորդի դեմքի արտահայտությունը այդ պահին աննկարագրելի էր",-ասել է Կեֆարտը և հավելել,-"Անմիջապես տոմսերը նրան վերադարձրեցի, քանի որ դա նրան էր պատկանում": Սակայն, վերջինս հրաժարվել է վերցնել այդ տոմսերը և անմիջապես դրանք ստորագրել է աղջկա անունով: Ավրորա Կեֆարտը ասել է, որ շահումի մի մասը նա տվել է հաճախորդին, քանի որ հենց նա է իրեն արժանացրել նման պարգևի, իսկ գումարի մյուս մասով՝ գնել կահույք , որոշակի մաս էլ տնտեսել է. "Ես երբեք չէի մտածում, որ կահույքը այսքան թանկ կարժենա, այժմ ես ստիպված չեմ լինի սպասել մինչև Ծննդյան տոններին, որպեսզի գնեմ նոր կահույք",-ասել է աղջիկը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ