livemarks sitemap
Երեքշաբթի, Հունվարի 21, 2020

alt- Ամուսնալուծված եմ,  ունեմ երեք անչափահաս երեխա: Մինչեւ նախկին ամուսնուս մահանալը երեխաներիս համար որպես ալիմենտ ստացել եմ երեսուն հազար դրամ: Մեկ ամիս առաջ ամուսինս ավտովթարից զոհվեց: Իրենից հետո ո՞վ Է վճարելու երեխաներիս ալիմենտը, կարո՞ղ եմ պահանջել նրա ծնողներից կամ իր երկրորդ ընտանիքից:

Նառա, Լոռու մարզ

Ոչ նախկին ամուսնուդ երկրորդ ընտանիքը, ոչ էլ ծնողներն օրենքի ուժով չունեն պարտավորություն` Ձեր հանգուցյալ նախկին ամուսնու փոխարեն վճարելու երեխաների ապրուստի միջոցը` ալիմենտը: Ավելին, ՀՀ քաղ.օր-ի 398 հոդվածի հիմքով արգելված է նաեւ պարտատիրոջ անձի հետ կապված իրավունքի, տվյալ դեպքում` ալիմենտի հատուցման պահանջի անցնելն այլ անձի:

Հարկավոր է իմանալ.

Ձեր երեք երեխաներն օրենքի ուժով դիտվում են առաջին հերթի ժառանգներ, որի հիմքով ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:  Ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը Ձեր հանգուցյալ ամուսնուն պատկանող անշարժ եւ շարժական գույքը,  այդ թվում` դրամը, գույքային իրավունքները, ինչպես նաեւ պարտավորությունները:

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼԵՎ  ԳՐՈՒՊ փաստաբանական գրասենյակի հիմնադիր
նախագահ
www.levgroup.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում