'Նարեկացի' altարվեստի միությունում տեղի ունեցավ հուշ-երեկո նվիրված ՆԵՐՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ: Հուշ-երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաև ՆԵՐՍԵՍԻ եռաչափ մոդելավորմամբ պատկերահանված նկարները: Հուշ-երեկոն կազմակերպվել էր ՆԵՐՍԵՍԻ ծննդյան օր`հոկտեմբերի 19-ին ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող ՆԵՐՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ կդառնար 24 տարեկան, սակայն մեկ տարի առաջ դժբախտ պատահարը ընդհատեց ՆԵՐՍԵՍԻ կյանքը:

  Նման ցուցահանդես կազմակերպելը նրա երազանքն էր, սակայն կենդանության օրոք որոշ խնդիրների պատճառով չհասցրեց և այսօր արդեն ընկերների և ընտանիքի ջանքերով կատարվեց ՆԵՐՍԵՍԻ երազանքը:

ՆԵՐՍԵՍԸ եռաչափ մոդելավորմամբ զբաղվել է ինքնուրույն, որը նրա համար դարձել էր երկրորդ մասնագիտություն: Նա իր ինքնուրույն աշխատանքներով հասել էր որոշակի հաջողությունների և ինչպես alt ՆԵՐՍԵՍԻ հայրն է նշում, եթե արդպես շարունակեր նա մեծ հաջողությունների կհասներ, քանի որ նրա աշխատանքերը տեսնելով Հայաստանի սահմաններից դուրս հավանում և պատվերներ էին տալիս.''Մենք այսօր ծանոթանում ենք ՆԵՐՍԵՍԻ փոքրիկ ժառանգությանը, նա ֆիզիկապես մեզ հետ է, սակայն ես հավատում եմ, որ նրա հոգին ներկա է և տեսնում է այս ամենը: Նա յուրօրինակ անձնավորություն էր և կարող եմ հպարտորեն ասել, որ մենք լավ երեխա ենք դաստիարակել: Նա մարդ էր գեղեցիկի շատ նուրբ և խորը զգացմամբ'',-նշում է հայրը`Արմեն Հակոբյանը, ում համար այս երեկոն ոչ թե կրկին սգալու, այլ ՆԵՐՍԵՍԻ հետ կապված յուրաքնչյուր լավ դրվագ հիշելու համար է:

Իսկ Ներսեսի մայրը` Նաիրա Քալանթարյանը որդուն բնութագրում է, որպես ընկերասեր, բարի, սիրով լի, գեղեցիկ հոգու տեր անձնավորություն: Նա ուրախ է, որ որդին իր գեղեցիկ աշխատանքներով այս աշխարհում մի քիչ գեղեցկություն կավելացնի և շրջապատը ավելի ներդաշնակ կդարձնի .''Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ խոսքեր են ասվել, սակայն առիթ չի եղել Ներսեսի մասին նույնիսկ մի քանի բառ ասել, այսօր ասելիքը ահա այս նկարներով լի պատն է'',-նշում է Նաիրա Քալանթարյանը:

altՆԵՐՍԵՍԻՆ շատ է կարոտում քույրը, ում համար ՆԵՐՍԵՍԸ բացի եղբայր լինելուց նաև լավ ընկեր է եղել, ով իրենց յուրաքանչյուր օրը լցրել է հետաքրքիր և ուրախ անակնկալներով, որոնք այնքան շատ են, որ դժվարանում է որևէ մեկը առանձնացնել: Հուշ-երեկոյի վերջում ցուցադրվեց նաև Տիրան Կարապետյանի ֆիլմը, որին մասնակցել է նաև ՆԵՐՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նա զբաղվել է ֆիլմի անիմացիայով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ