livemarks sitemap
Երկուշաբթի, Հունվարի 20, 2020

altՊոռնիկները Վեներայից չեն ընկնում, սակայն նրանցից ոմանց կարելի է հայտնաբերել  ՙԱֆրոդիտեում՚: Այս մասին է վկայում դատարանին ուղարկված` ոստիկանության հետեւյալ գրությունը. ՙՀայտնվում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Լիլիթ Մկրտչյանը եւ Մարինե Հակոբյանը ս.թ. հոկտեմբերի 2-ին ՙԱֆրոդիտե՚ կարաոկե-ակումբից հրավիրվել են Երեւան քաղաքի վարչություն, որտեղ բանավոր պարտավորեցվել է ս.թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին ներկայանալ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի 4-րդ դահլիճ, իսկ Անահիտ Աբրահամի Պողոսյանին հնարավոր չի եղել հայտանաբերել՚:


ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ` 11, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ` 18 ՏԱՐԻ
ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Այսպիսին կլինի 22-ամյա Արմինե Գրիկուրովայի ՙմոտակա՚ ապագան քրեական այս գործով, եթե դատարանն ամբողջությամբ համաձայնի նրան առաջադրված մեղադրանքներին. պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը եւ երեխայի թրաֆիքինգը: Դատաքննությունը ներկայումս գտնվում է մեջտեղի փուլում, եւ նպատակահարմար չէ կարծիք հայտնել նախաքննության որակի եւ դատաքննության  ընթացքի իրավական ՙառանձնահատկությունների՚ մասին. դրանց, հավանաբար, կանդրադառնանք կողմերի վիճաբանության փուլում:
Մեղադրանքի հիմնական թեզն այն է, որ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքում մեծացած Արմինեն հավաքագրել էր 3 անչափահաս մարմնավաճառ աղջնակների, նրանց համար  հաճախորդներ ճարել եւ իրեն վերցրել սեռական ծառայությունների դիմաց վճարված գումարների մի մասը...
Առաջին հայացքից ոչ այդքան բարդ այս գործը, սակայն, ըստ իս, ոչ դյուրին խնդիրներ է առաջացնելու դատարանի համար: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի կիրառության հարցում, քանի որ Արմինե Գրիկուրովայի կողմից հավաքագրված (ըստ մեղադրական եզրակացության) անչափահասներից առնվազն մեկը իր ապրուստը ապահովում էր պոռնկությամբ` մինչեւ մեղադրյալին հանդիպելը...
Ինչ վերաբերում է սույն հոդվածին, ապա դրա նպատակն է հասկանալ, թե ինչու է մեզանում արհամարհված օրենքը:
ՙ
ԵՍ ԷԼ ՉԵՄ ԳԱ ԴԱՏԱՐԱՆ...՚

Նախաբանում ներկայացված ոստիկանության գրության ՙհերոսուհիները՚` Լիլիթ Մկրտչյանը, Մարինե Հակոբյանն ու Անահիտ Պողոսյանը, քրեական այս գործով տուժողներն են: Հայտնաբերված երկու աղջնակները ներկա էին նոյեմբերի 4-ի դատական նիստին: Նրանց դեմքերին գոհունակության նշաններ  նկատելի չէին: Ավելին. խիստ զբաղված եւ իր ժամանակը բարձր գնահատող անձի տպավորություն թողած Մարինեն չէր էլ թաքցնում իր դժգոհությունը: Դժգոհության առաջին նշույլը արտահայտվեց նրանով, որ Արմինեն մինչեւ նիստը սկսվելը հայտարարեց, որ բացակա տուժող Անահիտ Պողոսյանը այնքան էլ անհասանելի չէ ոստիկանների համար, քանի որ ինքը` Մարինեն, հանդիպել էր նրան. ՙՀո ծեծելով չէի± բերելու դատարան՚,- տրամաբանում էր Մարինեն նիստից առաջ:
Դատական նիստը բացվելուն պես պարզվեց, որ դատաքննությանը չէր ներկայացել մեղադրողը. ըստ դատարանի տեղեկատվության` այդ լիազորություններն իրականացնող դատախազը ազատվել էր աշխատանքից, իսկ նրան փոխարինող դեռ չէր նշանակվել: Հասկանալի է, որ դատաքննությունը առանց մեղադրյալի կայանալ չէր կարող, եւ այն հետաձգվեց: Բայց Մարինեի համար այդ հանգամանքը ոչ միայն հասկանալի չէր, այլեւ անընդունելի էր: ՙԽիստ զբաղված բիզնես-լեդիի՚ կեցվածքով այդ երեխա-մարմնավաճառը հայտարարեց, թե` ՙԵս էլ չեմ գա դատարան՚ եւ նիստերի դահլիճի դուռը շրխկացնելով ներկաների երեսին` դուրս եկավ...
Անչափահաս տուժողը ենթակա չէ պատասխանատվության` դատարանի, դատաքննության մասնակիցների եւ... այլոց նկատմամբ անհարգալի վերաբերմունք դրսեւորելու համար: Այդ իրողությունը պարզաբանելուց հետո դատավորը նշանակեց հաջորդ նիստի օրն ու ժամը...

ԳՈՐԾԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մարինե Հակոբյանի պահվածքից այնքան էլ չի զգացվում, որ նա որպես տուժող անցել էր նախաքննության փուլը, որ իր հետ աշխատել են ոչ միայն քննիչները, այլեւ օրինական ներկայացուցիչները կամ հոգաբարձուները:
Մինչդեռ, քրեական այս գործի ՙնախաձեռնողն՚ էր հանդիսացել հասարակական մի կազմակերպություն, որը իրավապահ մարմիններին էր ներկայացրել մեկ այլ` գողության գործով  դատաքննության ձայնագրությունները, որոնցով ՙփաստվել՚ էին նաեւ Արմինե Գրիկուրովայի քրեական գործով հանգամանքները: Նախորդ գործով մեղադրյալն այժմ ունի վկայի կարգավիճակ, եւ նրա ցուցմունքները դատարանի համար, անկասկած, կունենան եթե ոչ որոշիչ, ապա կարեւոր նշանակություն: Բանն այն է, որ այդ երկու գործով էլ դատավորը նույնն է...
Սակայն խորանալը դեռ ժամանակավրեպ է, բայց լրագրողական հետաքննությունը սկսելու իսկը ժամանակն է...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում