livemarks sitemap
Շաբաթ, Հունվարի 18, 2020

altՕրերս Դարբնիկ գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանությունը 41-ամյա կինը հանգուցալուծել է ամուսնու դանակահարությամբ: Կինը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է ամուսնու հետ, որի ընթացքում գործի է դրել խոհանոցային դանակն ու հարվածել նրան, որի արդյունքում ամուսնուն պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Դարբնիկի գյուղապետ Ազատ Խաչատրյանը:

- Այդ ընտանիքը, ժողովրդական լեզվով ասած, քշված ընտանիք է, չափից դուրս խեղճ ապրող ժողովուրդ են: Տհասը` տհաս չեն, բայց ամուսինները երկուսն էլ մտավոր խնդիրներ ունեն: Երեխան նույնպես հաճախում է Էջմիածնի մտավոր թերզարգացած երեխաների համար նախատեսված հատուկ դպրոց: Ամբողջ ընտանիքի հոգսը կնոջ վրա է, ամուսինը` Աբոն, հարբեցող է, մի օր օյաղ ա լինում, երեք օր` հարբած:

Իսկ թե ինչպես է կատարվել դեպքը, մեզ հետ զրույցում ներկայացրեց կնոջ կողմից դանակահարված ամուսինը, որն այս պատմության միակ մեղավորը իրեն է համարում.

- Ես եմ մեղավոր: Խմած եկա տուն, կինս սկսեց գոռգոռալ, նախատել, որ խմելով տուն չեն պահում: Ես էլ ջղայնացա, երկու անգամ խփեցի, ինքը դիվանին նստած էր, սեղանին էլ խոհանոցային դանակն էր դրված: Ըստ երեւույթին` ինքն էլ խփածիս ցավից` չզգալով ինչ է անում, դանակով հարվածեց ինձ: Բայց հիմա ամեն ինչ նորմալ է, դա ուղղակի պահի ազդեցության տակ է եղել, երկուսովս էլ չափից դուրս բորբոքված ենք եղել: Իմ մեղքով է կինս դանակահարել ինձ:    

Նշենք, որ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում