livemarks sitemap
Երեքշաբթի, Հուլիսի 16, 2019

Naira

Նաիրա Շահբազյանը ծնվել է 1985 թ. մարտի 16-ին` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Բանասիրական կրթություն ստանալուց հետո Նաիրան 7 տարի շարունակ ծառայել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում, որից հետո եղել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուն կից Հավատամք կենտրոնի աշխատակից:

15 տարեկանից սկսել է պարբերաբար կրկնվող գլխացավեր ունենալ, սակայն միայն անցյալ տարի է պարզվել, որ Նաիրայի մոտ փաստորեն առողջական բավականին լուրջ խնդիրներ կան: Նրա գլխուղեղի ձախ կիսագնդի խորանիստ շրջանում գոյացություն (ուռուցք) կա, որի արդյունքում թուլացել են նրա աջ ձեռքը և աջ ոտքը:

«Նաիրաս շատ առողջ երեխա է եղել, առողջական որևէ խնդիր չի ունեցել: 15 տարեկանում սկսեց գլխացավ ունենալ, ես էլ տարա բժշկի, բայց բժիշկները որևէ հստակ ախտորոշում չտվեցին: Մինչև անցյալ տարի նրա մոտ գլխացավը շարունակական բնույթ էր կրում, բայց ամեն անգամ բժիշկները տարբեր և ոչ հստակ ախտորոշումներ էին տալիս:
Անցյալ տարի` 2013 թ. դեկտեմբերին, Նաիրայի մոտ վիճակն առավել սրվեց, ինչի արդյունքում թուլացան աջ ձեռքը և աջ ոտքը: Հերթական անգամ դիմեցինք բժիշկների օգնությանը, և նրանց խորհրդով նկարեցինք Նաիրայի գլուխը: Ախտորոշումը սարսափելի էր.պարզվեց, որ նրա գլխուղեղի ձախ կիսագնդի խորանիստ շրջանում գոյացություն (ուռուցք) կա», - մեզ հետ զրույցում հայտնեց Նաիրա Շահբազյանի մայրը` Անահիտ Շահբազյանը:

 2014 թ. հունվարի 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի աջակցությամբ Ս. Պետերբուրգից ժամանած շբժիշկ Վիլիամ Խաչատրյանի կողմից Նաիրան վիրահատվել է` Երևանի 3-րդ մանկական կլինիկայում:

Այնուհետ հետվիրահատական ճառագայթային բուժման կուրս է անցել, սակայն դա բավարար չէ հիվանդության լիարժեք հաղթահարման համար: Այդ ամենը խոստովանել են նաև բժիշկները, և հենց բժիշկների բնորոշմամբ էլ` Նաիրայի առողջությունը չի կարող լիարժեքորեն վերականգնվել Հայաստանում` բուժման համար անհրաժեշտ բուժօգնության և դեղամիջոցների բացակայության պատճառով:

 «Ես չգիտեմ` ում դիմեմ, ինչ անեմ, որ փրկեմ քրոջս կյանքը: Վիրահատությունից հետո Նաիրայի վիճակը կարծես թե կայուն է, սակայն նրան հետվիրահատական բուժում է անհրաժեշտ, որը մեր երկրում հնարավոր չէ: Անգամ բնակարան չունենք, որ վաճառենք և հոգանք արտերկրում հետվիրահատական բուժում ստանալու համար անհրաժեշտ ծախսերը», - մեզ հետ զրույցում հայտնեց Նաիրա Շահբազյանի եղբայրը` Լևոն Շահբազյանը:

 Հետվիրահատական բուժման համար Շահբազյան ընտանիքի հույսը բարի մարդիկ են, որոնց փոխանցումները կնպաստեն, որ Նաիրան հետվիրահատական անհրաժեշտ բուժումներն ստանա:

 «Յունիբանկ»-ում հաշվեհամար է բացվել Նաիրայի եղբոր` Լևոն Շահբազյանի անունով:
Ձեր հանգանակությունները կարող եք իրականացնել գումար փոխանցելով «Յունիբանկ» ՓԲԸ ներքոնշյալ հաշվեհամարներին:

 24100276846300 AMD- Դրամ
24100276846302 EUR-Եվրո
24100276846301 USD-ԱՄՆ Դոլար

 Այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Նաիրա Շահբազյանի եղբորը` Լևոին, հետևյալ հեռախոսահամարով` 094 224

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում