livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

fate«Զարուհին» շարունակում է ներկայացնել ՀՀ-ի տարբեր կալանավայրերում իրենց պատիժը կրող կին դատապարտյալների պատմություններ: Մասնավորապես, թե ով ինչ հանգամանքներից ելնելով է դարձել հանցագործ եւ հայտնվել ճաղերից այն կողմ: Այսօրվա մեր զրուցակիցը` Կարինեն (անունը դատապարտյալի խնդրանքով փոխված է), ով դատապարտվել է ծանր հանցանքի` սպանության համար եւ ազատազրկման է ենթարկվել տասներկու տարի ժամկետով, չի ընդունում այն, որ անազատության մեջ հայտնված մարդկանց հանցագործներ են անվանում: «Սխալված մարդիկ են, միգուցե ինչ-ինչ պատճառներից դրդված են սխալվել կամ պահի ազդեցությունն է մեծ դեր ունեցել»:

Կարինեն չունի երազանքներ եւ չի հավատում հրաշքների, փոխարենն ունի նպատակ, որի մասին, սակայն, չցանկացավ բարձրաձայնել: Վերջինս տեւական ժամանակ է` գտնվում է կալանավայրում, ունի որդի, ով լույս աշխարհ է եկել կալանն գործից, պատճառաբանելով, որ դա իր համար վատ երազի նման մի բան էր, պահի ազդեցության տակ կատարած արարք, եւ որ դրա մասին խոսելն իր համար հավասար է նրան, որ նա նորից վերապրի, ինչպես ինքն է ասում այդ «դժոխային րոպեները»:

Հարցին, ի՞նչ է տվել, ինչու ոչ` վերցրել կալանավայրն իրենից, Կարինեն հետեւյալ կերպ պատասխանեց.

- Ազատությունն ու անազատությունը երկու աշխարհներ են, ու դա զգում ես միայն այստեղ հայտնվելուց հետո: Ազատությունը կորցնելուց հետո ես սկսում ամեն ինչ գնահատել: Այն, ինչ ազատության մեջ չես գնահատել, այստեղ պարտավոր ես: Ու շնորհակալություն ես հայտնում բոլորին, ովքեր դեռ քեզ հավատում են: Թե ինչ է տվել ինձ գաղութում անցկացրած տարիները, ես կպատասխանեմ, որ գաղութը առհասարակ ավելի շատ տանում է, քան տալիս: Իհարկե, իմ սխալի պատճառով գաղութն ինձանից խլել է երիտասարդ տարիներս, առողջությունս, շատ-շատ բաներ: Կարող եմ ասել, թե ինչ ես սովորում գաղութում` այստեղ սովորում ես առանձնանալ ու ամեն ինչ ինքնուրույն անել: Իսկ ես իմ դատարկությունը փորձել եմ լցնել իմ ստեղծագործություններով: Ազատությունից հետո հայտնվել այստեղ, այն էլ հղի վիճակում, ահավոր էր: Սկզբում պարփակվեցի իմ մեջ: Չէի նկարում: Չէի շփվում ոչ մեկի հետ` մոտ մեկ տարի: Ունեի լուրջ հոգեբանական խնդիրներ, հայտնվել էի խելահեղության սահմանագծին: Հետո հասկացա, որ կործանման եմ գնում: Իհարկե, հոգեբանը զրուցում էր ինձ հետ, բայց եթե ինքդ չուզենաս վերականգնվել, որեւէ մեկը չի կարող ներխուժել քո հոգեկան աշխարհ: Նույնիսկ կար ժամանակ, որ ինձ համար ամեն ինչ միեւնույն էր, չէի ուզում լսել ու տեսնել ոչ ոքի: Բայց, փառք Աստծո, գաղութի աշխատակիցների համբերատար  վերաբերմունքի շնորհիվ կարողացա վերագտնել ինձ: Ինքս ինձ համար զբաղմունք ստեղծեցի` նկարել, ասեղնագործել, գործել: Հիմա ես անընդհատ զբաղված եմ, ազատ ժամանակ համարյա չունեմ, ուզում եմ անընդհատ գեղեցկություն տեսնել իմ աշխատանքների միջոցով:

- Ինչպես նշեցիր` քո երիտասարդ տարիներն անցկացրել ես կալանավայրում, ու հիմա երբ տարիներ հետո կրես պատիժդ եւ դուրս գաս, ինչպե՞ս ես քեզ պատկերացնում ազատության մեջ, ինչո՞վ ես զբաղվելու:

- Առաջինը, որ կանեմ` կգնամ Աստծո տաճար եւ ներում կհայցեմ տիրոջից իմ անպատասխանատու արարքների համար, որովհետեւ մինչ օրս ինքս ինձ չեմ կարող ներել: Կան մարդիկ, որ արժանի չէին, որ իրենց պատճառով ես իմ երիտասարդ կյանքը խորտակեի: Այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ եթե ցանկանում ես ապրել, ապա ամեն վատ բանի մեջ պիտի աշխատել մի` թեկուզ չնչին լավը տեսնել: Իրավունք չունես հանձնվել, կապ չունի ինձ վրա ինչ հոդված է դրված, ես պայքարում եմ հանուն նրա, որ ապացուցեմ, որ այն մարդը չեմ, ով այստեղ պիտի լիներ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում