livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

alt«Իրավունքը» դեկտեմբերի 26-ին հրապարակել էր «Եհովայի վկա ծնվել եմ, Եհովայի վկա էլ կմեռնեմ. դժոխք` Խաչատրյանների ընտանիքում» անվանումով հոդված, որտեղ անդրադարձել էին Երեւանաբնակ Խաչատրյանների ընտանիքում տիրող լարված իրավիճակի, Եհովայի վկա հարսի պատճառով: Վերջինս ամեն ինչ արել է ամուսնուն եւս Եհովայի վկա դարձնելու համար, սակայն ապարդյուն:

Այդ ամենի պատճառով, սակայն, տուժել են անչափահաս երեխաները, որոնք, ինչպես այսօր մեզ փոխանցեց վերջինիս սկեսրայրը` Լյովա Խաչատրյանը, հրաժարվում են իրենց աղանդավոր մորից: «Արդեն երկու ամիս է` երկու թոռներս մեզ հետ են ապրում: Երրորդ թոռս երեք տարեկան է եւ մոր մոտ է: Երեխաները մոր առաջ պայման են դրել` իրենց կարող է տեսնել այն դեպքում, երբ կհրաժարվի «Եհովայի վկաներ» աղանդավորական կառույցից»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Խաչատրյանների հարսը` Բախշյան Ալվարդը, կարծես թե ցանկանում է դարձի գալ, բայց Եհովայի վկա քրոջ ու մոր ազդեցությունից չի կարողանում ազատվել: «Մի քանի օր առաջ զանգահարել էր իր մեծ աղջկան, որը 13 տարեկան է, եւ նրան ասում էր, որ հայրը կամուսանա ուրիշ կնոջ հետ, քանի որ տղամարդը չի կարող առանց կնոջ ապրել: Նա սեռական հարաբերություն պետք է ունենա: Դուք պատկերացնում եք`13 տարեկան աղջկան ինչ է ասում: Աղջիկն էլ ասել է` եթե մայրը կամ հայրը ամուսնանան ուրիշի հետ, իրեն պետք չեն»,- եզրափակեց Լ. Խաչատրյանը:

Այնուամենայնիվ մեր զրուցակիցը հույս ունի, որ տղան եւ հարսը նորից կմիավորվեն, հարսն էլ կհրաժարվի «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ լինելուց:

ՍՈՆԱ ՍՅՈՒՆԵՑԻ ԴԱՎԹՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում