livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

 

fate50-ականների եւ 60-ականների կինոսիրող սերունդը գրեթե ամբողջությամբ տարված էր հնդկական ֆիլմերով: Անգամ նրանք, ովքեր շատ արագ հիասթափվեցին սրտաճմլիկ, միգուցեւ` շաբլոն այդ տեսարաններից, այնուամենայնիվ, մինչեւ հիասթափվելը հասցրել էին մեկ-երկու արցունք թափել առաջին այդ ֆիլմերից: "Պարոն 420", "Թափառաշրջիկը", "Գանգան ու Ջամնան"… Միայն կարոտախտը չէ, որ հաճախակի հիշողության մեջ վերարտադրում է հեռու անցյալը: Այս դեպքում "խթանիչը" դարձավ Արեգա Ավետիսյանի քրեական գործը, իսկ ավելի ստույգ` նրա վերաքննիչ բողոքը:

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ "ՓԱԽՈՒՍՏ"

1961թ. ծնված տիկին Արեգան առաջին անգամ դատապարտվել էր 2004թ.` խարդախության մեղադրանքով: Դատարանը համարել էր, որ 2 տարի նշանակված պատիժը կարելի է անմիջապես ի կատար չածել, եւ սահմանել էր նույն ժամկետով փորձաշրջան: Դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել էր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման վրա: Դատավճիռը այդ մասով չէր կատարվել, քանի որ Արեգա Ավետիսյանը հեռացել է իր վերջին հայտնի բնակության վայրից եւ նրա գտնվելու վայրն անհայտ է եղել: 2004թ. դեկտեմբերից նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում… որի պատճառով, դատարանի 2004 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ, Արեգա Ավետիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում…

Արեգան ծնվել էր Լեռնային Ղարաբաղում, ընտանիքի հետ տեղափոխվել եւ բնակություն հաստատել Էջմիածնում: Ամուսնացել էր, ունեցել երկու աղջիկ: Հետագայում, ընտանեկան անհաշտությունների պատճառով, Ա. Ավետիսյանն ամուսնալուծվել էր: Ըստ դատարանի` Արեգան չէր ցանկացել բարեկամական կապ պահպանել որեւէ մեկի հետ, եւ սկսվել էր թափառաշրջիկի կյանքը:

ՄԱՀԱՓՈՐՁ

2011 թվականի հունվարին Արեգան այցելել էր իրեն կարեկցող Սիլվարդ Բայրամյանին: Վերջինս ընդունել էր նրան: Հաջորդ օրը…

Դատարանը պարզել էր, որ "2011 թվականի հունվարի 26-ին` ժամը 9-ի սահմաններում, Արեգա Ավետիսյանը, իր ձեռքի պայուսակում նախապես թաքցնելով փողոցից գտած հարթաշուրթը, կաթ բերելու պատրվակով, կրկին այցելել է Ս. Բայրամյանին: Վերջինս Ա. Ավետիսյանին ցուցաբերել է ջերմ ընդունելություն, որի ժամանակ Ա. Ավետիսյանը հայտնել է, որ կաթը կլինի միայն գումարը վճարելուց հետո: Ս. Բայրամյանը հայտնել է, որ իր մոտ գումար ունի, սակայն նախատեսված է իր բուժման համար եւ կաթի վճարման համար ավելորդ գումար ներկա պահին իր մոտ չկա: Այնուհետեւ Ա. Ավետիսյանը, համոզված լինելով, որ Ս. Բայրամյանի մոտ գումար կա, խնդրել է ներս գալ եւ սուրճ ըմպել: Ս. Բայրամյանը չի մերժել եւ հրավիրել է ներս… Նախապես իմանալով Ս. Բայրամյանի դրամապանակում առկա գումարի մասին, դրան տիրանալու իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, Ա. Ավետիսյանը հարթաշուրթով հարվածներ է հասցրել Ս. Բայրամյանի գլխին, որից վերջինս թուլանալով ընկել է: Այնուհետեւ Ս. Բայրամյանն օգնություն է կանչել եւ սկսել է պաշտպանվել, որի ժամանակ Ա. Ավետիսյանի եւ Ս. Բայրամյանի միջեւ քաշքշուկ է առաջացել: Դրանից հետո Ա. Ավետիսյանը նախատեսելով, որ Ս. Բայրամյանը միայնակ է, ու ոչ ոք օգնություն չի կարող ցուցաբերել նրան, բերանը շոր խցկելով` խոչընդոտել է Ս. Բայրամյանի օգնության կանչերին եւ, խոհանոցի սեղանի վրայից վերցնելով տոմատի մածուկի ապակյա տարան, նորից սկսել է հարվածներ հասցնել Ս. Բայրամյանի կենսականորեն կարեւոր օրգանին` գլխին` անտարբերություն դրսեւորելով հետեւանքների առաջացման նկատմամբ…":

Սպանությունը կանխել էին օգնության հասած հարեւանները:

ԴԱՏԱՎՃԻՌ ԵՎ... ԱՂԵՐՍԱ՞ՆՔ

fate1

Նախաքննության ժամանակ Ա. Ավետիսյանը ընդունել էր իրեն ներկայացված բոլոր, այդ թվում`

մահափորձի մեղադրանքը: Սակայն դատաքննության ժամանակ պնդել էր, թե իր բարեգործին սպանելու մտադրություն չէր ունեցել: Դատարանը չէր հավատացել մեղադրյալին եւ վճռել էր մեղավոր ճանաչել նրան մահափորձ ու ավազակություն կատարելու մեջ: Պատիժը` 9 տարի ազատազրկում:

Արեգայի շահերը ներկայացնում էր հանրային պաշտպան Ց. Մարգարյանը: Այս հանգամանքը հուշում է, որ Արեգայի ցանկությունը` չշփվել հարազատների հետ, փոխադարձ էր եւ, ցավոք, կայուն: Սակայն պետք չէ եզրակացնել, թե փաստաբանը թերացել էր մասնագիտական իր գործում: Լրիվ հակառակը. առաջին ատյանի դատարանում մինչեւ վերջ կռվելով իր պաշտպանյալի համար` փաստաբանը այդ կռիվը շարունակում է վերաքննիչում: Իր կողմից բերված բողոքում Ց. Մարգարյանը պահանջել է Արեգա Ավետիսյանի` մահափորձի մեղադրանքով ավազակությունը փոխարինել կողոպուտի մեղադրանքով եւ նշանակել մեղմ պատիժ:

Վերադաս դատարանը հավանաբար…

Սակայն թողնենք մեզ մեր կարծիքը եւ արտահայտենք մեր երազանքը այն մասին, թե Վերաքննիչ դատարան են գալու Արեգայի նախկին ամուսինը, "նախկին" դուստրերը եւ սեւ պատմուճաններ հագած դատավորներին համոզելու են, որ Արեգան այլեւս թափառաշրջիկ չէ, որ այլեւս վերացել են այն հանգամանքները, որոնք դրդում էին 60-ամյա դժբախտ կնոջը հանցագործությունների, որ լքած ու լքված Արեգան գոնե մի փոքր հույսի իրավունք պետք է ունենա…

Հույս` փոքր-ինչ ապրել ընտանիքում եւ մեռնել մարդավարի…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում