livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

chanel2«Զարուհի» ամսագիրն իր ընթերցողների համար սկսում է նոր խորագիր, որտեղ ամեն անգամ կներկայացվի բացառիկ եւ մինչ այս անհայտ ու մութ անկյուններով լի սիրո պատմություններ: Դրանց մեջ մեզնից յուրաքանչյուրը կարող է գտնել ու տեսնել իրեն: Ամեն անգամ նոր հերոսներ, նոր մարդիկ, որոնց մենք արդեն ճանաչում եւ սիրում ենք տարբեր ոլորտներում: Յուրաքանչյուր արվեստագետ կարողացել է հասնել վերջինիս` հենց իր մեջ ապրող մեծ սիրո եւ անսահման ներքին ազատության շնորհիվ:

Այս անգամ կներկայացնենք ԿՈԿՈ ՇԱՆԵԼԻ եւ ԻԳՈՐ ՍՏՐԱՎԻՆՍԿՈՒ սիրո պատմությունը, որտեղ չկան սահմաններ ու սահմանափակումներ: Նրանք ազատ են եւ հենց այդ ազատության մեջ էլ ստեղծվեց ու ապրեց աշխարհում ամենադժվար տրվող զգացմունքը:

Կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին ձեւավորեց նոր մոտեցում երաժշտության, իսկ Կոկո Շանելը` նորաձեւության մեջ: Նրանք երկու, այնպիսի անդիմադրելի ուժեր էին, որոնք չէին կարող միմյանց չհանդիպել:

1920թ. ամռան ամիսներն էին. Ստրավինսկին, քաղաքական ինչ-ինչ պատճառներով մնում է առանց փողի եւ տանիքի: Ճակատագիր ասենք, թե պատահականություն, բայց հենց դրա արդյունքում էր, որ կրկին հատվեցին նրանց ճանապարհները: Չէ՞ որ առաջին անգամ նրանք հանդիպել էին 1913-ին` Ստրավինսկու` Փարիզում կայացած համերգին: Այդ ժամանակ էր, որ նրա երաժշտությունն ու դրան անհամապատասխան խորեոգրաֆիան զարհուրեցրեց հավաքված բուրժուական հանդիսատեսին: Ճիշտ է, դա երաժիշտին հասցրեց դեպրեսիայի, սակայն Շանելը նրան հիշեց: 7 երկար ու ձիգ տարիներ, որից հետո միայն պատահեց այն, ինչի արդյունքում մեծ փոփոխությունների ենթարկվեցին մեզ համար շատ կարեւոր երկու բնագավառ` երաժշտությունն ու նորաձեւությունը:

chanel

Շանելը Ստրավինսկուն իր ընտանիքի հետ միասին հրավիրում է ապրելու իր առանձնատանը: Նրանց հանդիպումներն, այսպիսով, դառնում են անխուսափելի եւ ավելի հաճախակի: Սկզբում նրանք տպավորվում են միմյանց արվեստով ու կատարած աշխատանքով, բայց հետո... հետո, միգուցե շատերին թվա, թե գնացքը, որտեղ այս դեպքում միակ ուղեւորները նրանք էին, կորցնում է իր բնականոն ընթացքը, սակայն իրականում ճիշտ հակառակն է կատարվում: Շանելի եւ Ստրավինսկու հարաբերությունները դուրս են գալիս արվեստի հարթությունից` ակամա շարունակելով ծառայել հենց այդ հարթությանը: Ամեն մի հայացք, ամեն մի խոսք եւ շարժում նրանց մոտ ծնում է նախորդից կատարյալը:

«Շանել համար 5». Օծանելիք, որի ստեղծման պատմությունն անմիջական կապ ունի Ստրավինսկու եւ Շանելի սիրո պատմության հետ. սա նրանց սիրո բույրն է: Շանելն օծանելիքով լցված սրվակներից ընտրեց 5-րդը` այն մեկը, որում տեսավ եւ զգաց Ստրավինսկուն:

Նրանց հանդիպումը բեկումնային եղավ, 20-րդ դարին տալով անսպասելի ուղղություն: Կոկո Շանելն ու Ստրավինսկին դարձան ստեղծողներ եւ թելադրողներ:

chanel1Նրանք նոր հարթության վրա դրեցին ոչ միայն նորաձեւությունն ու երաժշտությունը, այլեւ զգացմունքներն ու հասարակ մահկանացուների պատկերացումները` սիրո զգացմունքի մասին: Այս զույգի միջեւ ծագած գաղտնի կիրքը շրջադարձային եղավ ողջ մոլորակի համար: Նրանց սերը երկար չտեւեց, բայց հիշողություններն ու փաստերը չեն լռում. նրանք խոսում են, պատմում եւ փորձում ամեն կերպ բացահայտել իսկական սիրո առեղծվածը: Սիրել ամբողջ էությամբ, առանց սահմանների, կանոններից դուրս, ինքդ քեզ համար:

Կարծում ենք տեղին է այս առեղծվածային եւ չկրկնվող սիրո պատմությունն ավարտել Կոկո Շանելի հետեւյալ խոսքերով. «Կանայք ընկերներ չունեն. նրանց կամ սիրում են, կամ` ոչ»: Եվ վերջում, կարծում եմ, արժե հիշեցնել, որ սերն աշխարհի ամենագեղեցիկ զգացմունքն է, բայց այն իր գեղեցկությամբ դառնում է անփոխարինելի միայն, երբ սկսում է ապրել մեր մեջ:

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում