livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

altԿալանավայրում մարմնավաճառությամբ եւ կավատությամբ զբաղվող հայ կանանց թիվը վերջին տարիների ընթացքում շատացել է, դրա մասին են վկայում ՔԿՀ-ներում պատիժը կրող կավատների թիվը: Ցավոք, որքան էլ խոսվում է այդ հրեշավոր ու անմարդկային արրքի մասին, փաստորեն, դա բնավ չի խանգարում, որ մեր կանայք Արաբական Միացյալ Էմիրություններում եւ այլուր շարունակեն զբաղվել այդ գործունեությամբ:

Հայաստանի քաղաքացի Անուշ Մարտիրոսյանն էլ (Դուբայում հայտնի է որպես Մայր կավատ), ով այժմ գտնվում է 'Աբովյան' ՔԿՀ-ում, շատերի նման աշխատանք փնտրելու նպատակով 1997-ին մեկնել եւ մինչ 2004թ. մայիս ամիսը բնակվել է Դուբայում: Սկզբնական շրջանում զբաղվել է մանրածախ առեւտրով, սակայն, ըստ ամենայնի, հետո հասկացել է, որ ավելի շահութաբեր է մարմնավաճառներ հավաքագրելու միջոցով փող վաստակելը` հայ աղջիկներին ներգրավել է պոռնկության մեջ: Անուշը մեզ հետ զրույցում Դուբայում առեւտրով եւ կավատությամբ զբաղվելը պատճառաբանում էր աշխատանք չունենալով եւ մինչեւ օրս չի համարում, որ նա հայ աղջիկների է շահագործել. ''Ես ինքս ֆիլմեր տեսել եմ եւ հասկացել, որ թրաֆիքինգն այն է, երբ մարդիկ աղջիկներին բռնում ու պահում են փակ տեղ: Իրենք են կլիենտ բերում, փողն էլ ձեռքներից վերցնում են: Բայց, այսպես կոչված, տուժողները հայտնի մարմնավաճառներ են: Դուբայում իմ նման մարդ են գտնում, ասում են. ''Խնդրում ենք, ցավդ տանեմ, էլ չենք կարում Երեւանում աշխատել, չենք ուզում ճանաչվել, ինչ կլինի` մի հատ վիզա բացեք, տոմս ուղարկեք, գանք այդտեղ միլիոններ աշխատենք, ձեր ծախսը տանք, մի բան էլ մաղարիչ կանենք'': Ու եթե գալիս են, երկրորդ օրվանից ներս ու դուրս են անում: 'Փոլիսն' էլ ամեն քայլափոխի կանգնած է, եթե խնդիր ունենան, կարող են մոտենալ ու ասել: Եթե լեզու չեն իմանում, "փոլիսը" թարգմանիչ էլ է բերում: Սրա ի՞նչն ա թրաֆիքինգ, չեմ հասկանում'':

Կավատ Անուշը, չնայած դատապարտված է տասներեք տարվա ազատազրկման, բայց իրեն մեղավոր է ճանաչում հետեւյալում.

- Ես չեմ ասում, որ անմեղ եմ: Ես մեղավոր եմ նրանով, որ նախապես իմացել եմ, որ իրենք մարմնավաճառներ են, ինչով են զբաղվելու դրսում: Հետո չեմ առարկել, որ գան, իմ տանը քնեն: Ընդհակառակը, մեղքալով էդ մարմնավաճառներին, նրանց համար կլիենտներ եմ ''կպցրել'': Մեղավոր եմ նրանում, որ իրանց նմաններին` տաս տարվա մարմնավաճառներին, որպես հայ աղջիկների, վարձով տուն եմ տվել: Կողքները նստել ու լեզու եմ սովորեցրել: Որ խմել են, ասել եմ` աղջիկ ջան, սա ուրիշ երկիր է, մի խմիր ու քեզ կորցրու, կամ մի սիրահարվիր ու ''վենեքդ փրթի'': Ես չեմ զրկել իրանց ազատությունից: Իրանք խաբեցին դատարանում, թե անձնագրերն եմ վերցրել, բայց անձնագրերը իրանց ''մամա ռոզաների'' մոտ է եղել, իրանք ինձ մենակ իմ տան փողն են տվել:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում