livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

alt«Զարուհին» առիթ ունեցել է անդրադառնալ Կենտրոն Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քննվող կավատ Հերիքնազ Խաչատրյանի գործունեությունից տուժած՝ ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկված կանանցից մեկի պատմությանը: Եվ ահա այս անգամ մեր զրույցը Հերիքնազի մեկ այլ զոհի՝ Աննա Սարուխանյանի հետ է: Շատ այլ կանանց համեմատությամբ` Աննայի բախտը բերել է, ավելի ճիշտ՝ ժամանակին է կռահել գլխին գալիքը.


Ես վաղուց էի ծանոթ ինձ սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկող Հերիքնազի հետ, բայց էն, որ ինքը թրաֆիքյոր է, իմացա ընթացքում` դեռ օդանավակայանում: Հասկանալով, որ ծուղակ է, միանգամից սթափվեցի եւ ժամանակին հետ կանգնեցի:

- Ինչպե՞ս հասկացաք եւ ինչպե՞ս հաջողվեց Ձեզ` հետ կանգնել:

- Ես մորս հետ բնակվում էի ԼՂՀ-ում: Մի օր Հերիքնազը եկավ մեր տուն, խոսեցինք այստեղից-այնտեղից, հետո խոսքի մեջ ասի՝ գործ եմ ման գալիս: Ինքն էլ, թե քույրս Ռուսաստանում մատուցողուհի է աշխատում, ուզո՞ւմ ես՝ դասավորեմ, գնա քո համար աշխատի: Երկար մտածելու ժամանակ չունեի, համաձայնեցի ու հենց հաջորդ օրն իր հետ գնացի քաղաք, որտեղ ինքը իբր պետք է վիզայիս հարցերը լուծեր: Անձնագրիս հարցը լուծելուց հետո ասաց՝ էլ կարիք չկա նորից վերադառնաս Ձեր տուն, կգնանք, մեր տանը կմնաս: Մի խոսքով՝ մոտ մեկ շաբաթ բնակվել եմ նրա տանը, էնտեղից հեռախոսով խոսել եմ քրոջ հետ, ով ասաց՝ արի, ընտիր գործի եմ դնելու քեզ: Մինչեւ գնալս` Հերիքնազը անձնագիրս պահել է իր մոտ պատճառաբանելով, որ այդ ընթացքում ստացել է անգլերեն լեզվով լրացված փաստաթուղթ` իր ասելով Ռուսաստանում ժամանակավոր գրանցման համար, ինչպես նաեւ` իմ մեկնելու ավիատոմսը:

Ի վերջո Հերիքնազը ինձ «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհեց: Իմ պատկերացմամբ՝ Մոսկվա եմ գնալու, բայց հանկարծ աչքովս ընկավ, որ չվերթի ցուցանակում գրված Երեւան-Դուբայ: Արդեն օդանավակայանում սիրտս վախ ընկավ, բայց դե ցույց չտվեցի մոտը: Ինքնաթիռում կասկածներս շատացան, քանի որ Հերիքնազը ասաց՝ կգնաս Դուբայ, հետո այնտեղից՝ Մոսկվա, բայց մինչ այդ որեւէ պայմանավորվածություն չի եղել, որ պետք Դուբայ մեկնեմ: Հասկանալով, որ գլխիս խաղ են խաղում` որոշեցի ես էլ իմ հերթին խաղալ այսօր ամբաստանյալի աթոռին հայտնված Հերիքնազի ու նրա քրոջ հետ, եւ անմիջապես հետ վերադառնալու ելք փնտրեցի: Այդ նպատակով դիմեցի կողքիս նստած անծանոթ աղջկան, ով նայելով փաստաթղթերս ասեց, որ անգլերեն լեզվով լրացված փաստաթուղթը չունենալու դեպքում չեմ կարող մուտք գործել Դուբայ: Տեղ հասնելուց հետո պատռեցի այդ մուտքի թույլտվության թուղթը, որի բացակայության պատճառով ինձ թույլ չտվեցին դուրս գալ օդանավակայանից: Իրավապահների միջամտությամբ, երբ արդեն երկրորդ օրը կարողացա Հայաստան վերադառնալ, զանգահարեցի Հերիքնազի քրոջը եւ հարցրի, թե ինչով պետք է զբաղվեի Դուբայում: Նա էլ կարճ ու կոնկրետ ասաց. «Գիշերները պետք է դուրս գաս` մարմինդ վաճառելով գումար աշխատես»: Հենց այդ պահին հասկացա, որ այդ կինը խաբել է ինձ եւ որ Դուբայում պետք է զբաղվեի ոչ թե մատուցողուհու աշխատանքով, այլ մարմնավաճառությամբ:

Սակայն էդ Հերիքնազի միակ խաբեությունը չէր. հետագայում տեղեկացա, որ նա իմ մորից պահանջել եւ ստացել է ինձ Դուբայ ուղարկելու եւ վերադարձի տոմսի գումարները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում