livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

10«Այն դաժանությունները, նվաստացումներն ու ստորացումները, որոնց միջով ես եմ անցել, չեմ ցանկանում ոչ մի կնոջ: Ես երազում էի ընդամենը նորմալ ընտանիք ունենալ, բայց ամուսինը, որին ես ընտրեցի` ինձ տվեց ոչ թե ընտանիք, այլ փողոցում կանգնող մարմնավաճառի կյանք»,- այսպես սկսեց պատմել իր խեղված ճակատագրի մասին «Զարուհու» հերթական զրուցակիցը` Աննան, ով սեռական շահագործման է ենթարկվել իր իսկ ամուսնու` անչափահաս երեխաների հոր կողմից:

Անդրադառնալով իր պատմությանը` Աննան, արցունքները հազիվ խեղդելով, պատմեց.
«2,5 տարի շարունակ ամուսինս` երեխաներիս հայրը, շանտաժի միջոցով ինձ ստիպել է մերսումներ անեմ մեր բնակարանում: Իսկ մերսումները պետք է անեի մերկ կամ կիսամերկ վիճակում, ինձ ծեծելով, սպառնալիքներով ստիպում էր մերսեմ ուրիշ տղամարդկանց, իսկ ինքը հարեւան սենյակից տեսագրող սարքի միջոցով հետեւում էր այդ ընթացքին: Ամենասարսափելին, որ հիշողությունիցս երբեք չի ջնջվի, այն է, որ հաճախ անչափահաս երեխաներս էլ էին ականատես լինում այդ զզվելի տեսարաններին (արտասվում է- Ի. Ա.): Ամուսինս տաքսի էր քշում, մի օր էլ եկավ տուն ասաց` գիտես ինչ կա, մեքենաս վթարի է ենթարկվել` կամ մեքենան պետք է նորոգենք, կամ գումարը` հինգ հազար դոլար վերադարձնենք տիրոջը: Ու հենց այդ օրը ինձ նախ առաջարկեց, ապա հրամայեց, որ այսուհետ ես պետք է մեր տանը տղամարդկանց մերսումներ անեմ: Ես միանշանակ հրաժարվեցի` ասելով, որ նախ երբեւէ մերսումներ չեմ արել` առավելեւս տղամարդու, դրանից հետո սկսեց բղավել, սպառնալ, որ եթե իր պահանջները չկատարեմ, վերջս լավ չի լինի: Հաջորդ օրը առավոտյան նորից նույն սպառնալիքներով` ասաց, որ ամեն դեպքում ես պետք է անեմ իր ուզածը: Այդ օրը երեկոյան մի տղամարդու ու կնոջ հետ եկավ մեր տուն, ասաց, որ միասին պետք է հաց ուտենք: Կնոջը, ում ներկայացրել էր որպես իր ընկերոջ ընկերուհի` թողեց ինձ մոտ, իսկ ինքն ու ընկերը իջան գարեջուր գնելու: Մինչեւ իրենց գալը, սեղանն արդեն պատրաստ էր, երկուսով բաժակները նախապես լցրած վիճակում բերեցին հյուրասիրեցին մեզ: Երբ
գարեջուրը խմեցի, գլուխս սկսեց պտտվել, աչքերիս դեմը սեւանում էր, լսում էի, հասկանում էի` ինչ է
կատարվում, բայց չէի կարողանում կողմնորոշվել: Մինչ այդ, ամուսինս նախապես, ինչպես հետո իմացա, տեսանկարահանող սարք էր դրել սենյակի անկյունում, որով տեսագրել էր ինձ եւ այդ տղամարդուն մերկ վիճակում, ինտիմ պայմաններում: Սթափվելուց հետո հասկացա` առանց գիտակցելու, չհասկանալով, թե ինչ է
կատարվում շուրջս, նման բան է կատարվել, որը ամուսինս տեսագրել էր` հետագայում ինձ շանտաժ անելու համար: Հագնվելուց հետո, երբ արդեն կամաց-կամաց հասկանում էի, թե ինչ է կատարվում, ամուսինս ու իր ընկեր կոչվածը` ժպիտները դեմքներին, ցույց տվեցին տեսագրությունը: Ամուսինս ասաց. «Տեսա՞ր գլխիդ ոնց սարքեցի, հիմա՞ էլ մերսումներ չես անելու, դու փորձի չենթարկվես ինձ` տեսանյութը կգցեմ նախ համացանց, ապա կդիմեմ դատարան եւ փաստերով կապացուցեմ, որ դու սեփական տանդ դավաճանել ես ամուսնուդ, քեզ էլ, բնականաբար, մայրությունից կզրկեն»: Թե ինչ զգացի այդ պահին, ուղղակի նկարագրել չեմ կարող` երեխաներիս կորցնելու վախ, զզվանք ու հիասթափություն ինքս ինձանից: Այդքանից հետո էլի չհամաձայնեցի, բայց այն տանջանքները` ծեծերն ու կտտանքները, որոնց ինձ ենթարկում էր ամուսինս, այլեւս անհնար էր, ստիպված համաձայնեցի: Բերում էր հաճախորդներ, որոնց ես պետք է մերսեի, այդ մերսումների ընթացքը եւս նա տեսանկարահանում էր, ու անընդհատ սպառնում, որ հենց ուզենամ ինչ-որ մեկին բողոքեմ, հիշեմ այս տեսանյութերի մասին: Մի օր, երբ նա տանը չէր, ես գտա այն ֆայլը, որտեղից ջնջեցի
ողջ տեսանյութերն իմ մասնակցությամբ, այդ պահին էնպես էի ուրախացել, որ վերջապես ինձ շանտաժ անելու միջոց չունի ամուսինս, բայց...»:
Նշենք, որ ամուսին կոչված թրաֆիքյորը արդեն կալանավորված է, բայց Աննայի խոսքերով. «Վախի,ամոթի զգացումը ինձ մոտ չի վերականգնվում, հիմա էլ
ամուսնուս բարեկամները, ծնողներն են ինձ սպառնում, ասում են` եթե բողոքս հետ չվերցնեմ` վերջս լավ չի լինի, գլխիս մի բան կանեն ու էդպես ամեն օր»:

Իլոնա Ազարյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում