livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

zazerkalie2-Պատմությունը, որ պետք է անեմ, մի քանդված ընտանիքի պատմություն է: Ընտանիք, որ ժամանակին մատնացույց էր արվում հասարակության կողմից որպես օրինակելի եւ հաջողակ ընտանիք, սակայն նույն հասարակության աչքի առաջ այն ցաքուցրիվ եղավ եւ վերածվեց քանդված օջախի: Թող չստեղծվի այնպիսի տպավորություն, որ այս պատմությամբ ընթերցողի գութն եմ հայցելու: Սա իմ կյանքի պատմությունն է, որը Ձեզ չեմ ցանկանում:

Ծնվել եմ Պետերբուրգ քաղաքում: Հայրս եւ մայրս ճանաչված ճարտարապետներ էին: 1970-ականներին պետական մակարդակով հրավիրվեցին Հայաստան: Դպրոցն ավարտել եմ Երեւանում, ընդունվել եմ երաժշտական ուսումնարան, հետո` կոնսերվատորիա: Այդ տարիներին ուսանողական երեկույթի ժամանակ ծանոթացա մի հրաշալի երիտասարդի հետ, որը սովորում էր այժմյան տնտեսագիտական համալսարանում, ով հետո դարձավ իմ ամուսինը: Ունեցանք երկվորյակ տղաներ: Ես դասավանդում էի երաժշտական դպրոցներից մեկում, ամուսինս պետական մի հաստատության փոխտնօրեն էր. մենք երջանիկ էինք: 1987 թվին, երբ սկսվեց կոոպերատիվ շարժումը, ամուսինս առաջիններից մեկն էր, որ զբաղվեց ձեռնարկատիրական գործունեությամբ: Կարճ ժամանակում ողջ միության տարածքով ծավալեց ֆինանսատնտեսական գործունեություն, գումարները մեր տուն պարկերով էին մտնում: Ասել, թե ես դրանից ավելի երջանիկ էի դառնում, այդպես չէ, ավելին, հարստությանը զուգահեռ` ամուսնուս երեսն ավելի քիչ էի տեսնում, շրջապատված էր կասկածելի ու հաստավիզ մարդկանցով եւ նրանց կեղծավոր ժպիտներով, որոնք օրերով հերթ էին կանգնում`ամուսնուս ընդունելությանն արժանանալու համար: 90-ականների ծանր տարիներին մեր ողջ շրջապատն ու բարեկամությունն օգտվել է այն բարիքներից, որ մեր տուն էր մտնում: Չգիտեմ` որն էր պատճառը` մարդկանց չարությունը, չկամությունը, նախանձը, թե պաշտոնական դիրքորոշումը. իբր ամուսինս անօրինական գործունեություն է ծավալել, որին չեմ ցանկանում հավատալ, բայց իրականությունը մնում է իրականություն, որ ամուսինս դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, ինչին վերջինս չդիմացավ եւ հանկարծամահ եղավ: Քանի որ դատավճռով ենթակա էր բռնագանձման նրա ամբողջ ունեցվածքը, մի քանի ամսվա ընթացքւմ մեր ամբողջ գույքը, այդ թվում` տունը, ամառանոցը, նրա հիմնադրած ընկերության հողատարածքները, շինությունները, բոլորը մեր ձեռքից վերցրեցին: Իմ դիմում բողոքները, որ անչափահաս երեխաներս եւ ես փողոցում ենք հայտնվել, մնացին անպատասխան: Ամուսնուս բոլոր գործընկերները մի գիշերվա ընթացքում մոռացան մեզ: Տարիներ անց իմացա, որ նրանցից ոմանք եւս անմասն չեն մնացել մեզ սնանկացնելու գործում:

Աստվա¯ծ իմ, ինչո՞ւ են օրենքներն այսքան դաժան, ինչու են մարդիկ այսքան գազան: Միթե երկրի վրա չկա մի լուսավոր կետ, որպեսզի վերականգնվի իմ քանդված օջախը:

Տանյա (անունն ու անվանումները փոխված են)

-Այս պատմության մեջ ցավալին հասարակության աչքի առջեւ մի ընտանիքի կործանումն է, levonհասարակություն, որն իր անտարբերությամբ ոչ պակաս ցավ կարող է պատճառել, քան այն կարողությունն ու հարստությունը, որ մի օրվա մեջ հօդս ցնդեցին:

Խորանալով սույն գործի փաստական հանգամանքների մեջ`համոզված եմ, որ այն պետական պաշտոնյաները, որոնք շտապել են դատավճիռն ի կատար ածել, որի արդյունքում այս ընտանիքը հայտնվել է փողոցում, խախտել են օրենսդիրի կողմից պարտադիր պայման դիտվող հետեւյալ նորմը. ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է: Ավելի քան պարզ է, որ այդ ողջ կարողությունը ստեղծվել է համատեղ ամուսնության ընթացքում, որի հիսուն տոկոս բաժնեմասը սույն դրվագով անձեռնմխելի է եւ պատկանում է միայն Ձեզ: Հարկավոր է իմանալ. քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով կամ անգործությամբ, ներառյալ պետական մարմնի`օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետեւանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման: Անհրաժեշտ է դիմել դատական պաշտպանության: Օրենքի ուժով Դուք եւ Ձեր երեխաները պաշտպանված եք, օրենքի ուժով պաշտպանվում է նաեւ Ձեր սեփականությունը: Օրենքի ուժով Դուք այն կարող եք ետ ստանալ, իսկ անհնարինության դեպքում` դիմել համարժեք փոխհատուցում ստանալուն:


ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

www.levgroup.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում