livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

ILONA-1Յուրաքանչյուր մարդ արարած երազում է մեծ, փոխադարձ սիրո եւ երջանիկ ապագայի մասին: Եվ մեզանից ոչ ոք, համոզված եմ, ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի իրագործի իր երազանքը: Մի մասին հաջողվում է, մյուսին` ոչ: Եվ պատահական չէ, որ զրուցակիցս եւս բացառություն չէ: Տիգրանուհին նույնպես երազում էր  մեծ ու անսահման սիրո մասին, իսկ թե որքանով է նրան հաջողվել հասնել իր երազանքին կամ ընդհանրապես հասնել այն ամենին, ինչ ուզել է, կիմանանք հենց նրանից:

Տիգրանուհին 21 տարեկան է, ապրում է Հայաստանի փոքրիկ քաղաքներից մեկում: Դեռ մանուկ հասակից  աչքի է ընկել իր համեստությամբ եւ ամոթխածությամբ: Յուրաքանչյուր մարդ արարած երազում է մեծ, փոխադարձ սիրո եւ երջանիկ ապագայի մասին: Եվ մեզանից ոչ ոք, համոզված եմ, ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի իրագործի իր երազանքը: Մի մասին հաջողվում է, մյուսին` ոչ: Եվ պատահական չէ, որ զրուցակիցս եւս բացառություն չէ: Տիգրանուհին նույնպես երազում էր  մեծ ու անսահման սիրո մասին, իսկ թե որքանով է նրան հաջողվել հասնել իր երազանքին կամ ընդհանրապես հասնել այն ամենին, ինչ ուզել է, կիմանանք հենց նրանից:
իգրանուհին 21 տարեկան է, ապրում է Հայաստանի փոքրիկ քաղաքներից մեկում: Դեռ մանուկ հասակից  աչքի է ընկել իր համեստությամբ եւ ամոթխածությամբ: «Երբեք չի սիրել լինել ուշադրության կենտրոնում, չնայած իր օրինակելի վարքով, շարժուձեւով, կամա թե ակամա,  միշտ աչքի է զարնել»,- հիշում է Տիգրանուհու հայոց լեզվի ուսուցչուհին:

Տիգրանուհին մեծացել է մի ընտանիքում, որտեղ հոգսը անպակաս է եղել: «Ամեն ինչի դժվարությամբ էինք հասնում, երկու քույրիկ էինք, ես մեծն էի: Ընտանիքում  աշխատում էր միայն մայրս: Մայրս ուսուցչուհի էր, հայրս հիվանդ էր` անկողնային պառկած: Մայրս իր աշխատավարձով հազիվ էր ծայրը ծայրին հասցնում: Օրեր էին լինում (մինչեւ օրս էլ նման օրերը շարունակվում են), որ ամբողջ օրը հաց չէի ուտում: Երբ մայրս կամ հայրս հարցնում էին` ինչո՞ւ հաց չես ուտում, ասում էի` սոված չեմ, տատիկի տանը կերել եմ, որովհետեւ տեսնում էի` ոնց էր մայրս կոպեկները իրար վրա դնում, որ մեկ հատ մատնաքաշ առնի, որ ամեն մեկիս մի-մի կտոր հասնի, իսկ հորս` երկու, ինքը դեղեր էր խմում, ուժեղ սնունդ էր պետք, գոնե ցամաք հացը կուշտ փորով պետք է ուտեր: Մտածում էի` իմ բաժինը հիվանդ հայրս կամ փոքրիկ քույրս կուտեն: Ես ու մայրս դիմանում էինք, բայց քույրս ու հիվանդ հայրս  չէին կարող դիմանալ: Ամեն անգամ պառկելիս աղոթում էի ու հավատում, որ նոր օրը իր հետ հաջողություն կբերի, եւ գոնե մի օր մեր ընտանիքը, հատկապես  մայրս առանց լացի կանցկացնի, հայրս չի վատանա, իսկ քույրս չի ասի` սոված եմ: Բայց դա կարծես մեծ երազանք լիներ մեզ համար, որն, ի դեպ, անիրականանալի էր:  Այդ օրերին միակ` քիչ թե շատ սփոփանքս  սիրածս անձնավորությունն էր, որից ամեն կերպ փորձում էի թաքցնել մեր ընտանիքի ծայրահեղ վիճակը, որպեսզի չմտածեր, որ նա ինձ սիրում է անկեղծ, իսկ ես իրեն` իրենց փողերի համար, որպեսզի օգնի ընտանիքիս (բայց միայն կորցնելուց հետո հասկացա, որ սխալ եմ  արել, չէ՞ որ սիրող մարդը երբեք այդպես չէր մտածի` մանավանդ նա: Չգիտեմ, երեւի ամաչում էի): Իսկ երբ առիթների դեպքում Տիգրանը ինձ նվերներ էր անում եւ հետն էլ ծաղիկներ էր ուզում նվիրել, պատճառաբանում էի, որ նա իմ ուզած ծաղկեփունջը չի նվիրում, նա էլ գումար էր տալիս ինձ, որ ես, իբր, իմ ուզածը գնեմ, նա ոչ մի բան չէր խնայում ինձ համար: Իսկ ես այդ գումարով հայրիկիս դեղերի մի մասն էի գնում: Չնայած այդ ծանր պայմաններին, մեր տանը երբեք վեճեր չէին լինում, մեկս մյուսին հասկանում էինք եւ փորձում բավարարվել եղածով, եւ ինչպես մայրս է ասում. «Հարեւանը կամ տուն մտնողը  չպետք է իմանա, որ մենք սոված ենք, թե ծարավ»,- հիշում է Տիգրանուհին:- Բայց ես, այնուամենայնիվ,  հավատում էի, որ մի օր լույս կբացվի մեր ընտանիքի համար, հայրս կլավանա, մեր ընտանիքի սոցիալական վիճակը կբարելավվի, ես կամուսնանամ իմ սիրած անձնավորության հետ, քույրիկիս կօգնեմ, որ ընդունվի բուհ, իմ չիրականացած երազանքը գոնե քույրիկս կիրականացնի:

Բայց եթե միայն այդ ամենի կեսը իրականանա՜ր: Տիգրանի հետ որոշել էինք ամուսնանալ. ծնողները եկել-խոսել էին տանեցիների հետ, կարծես ամեն ինչ պետք է որ լավ լիներ: Չնայած նրան, որ թե՛ Տիգրանի ծնողները, թե՛ ես ասում էինք մայրիկիս, որ ոչ մի պատրաստություն չտեսնի: Մայրս մի կողմ դրեց բոլոր հոգսերը եւ ասաց, որ ինձ, ճիշտ է, չի կարող այնպես ճանապարհել, ինչպես հարկն է, բայց, գոնե, մի փոքրիկ սեղան անպայման կդնի: Ես երջանիկ էի, իրականանում էր իմ երազանքներից մեկը: Հարսանիքի նախօրեին Տիգրանը իր ընկերների հետ մեքենայով քաղաքից դուրս էր գնացել: Այդ օրը սիրտս ահավոր անհանգիստ էր, բայց բոլորը դա կապում էին հարսանիքի հետ, եւ ոչ ոք ինձ չէր ուզում հասկանալ: Զգում էի, որ մի սարսափելի բան է լինելու, կարծես րոպե առ րոպե սպասում էի մի վատ բանի: Իսկ վատ բանն իրեն սպասեցնել չտվեց. երեկոյան զանգահարեց Տիգրանի մայրը եւ խնդրեց, որպեսզի գնամ իրենց տուն: Գնացի: Գնացի եւ իմացա, որ Տիգրանը ավտովթարի է ենթարկվել, եւ վիճակն էլ շատ ծանր է: Անմիջապես վազեցի հիվանդանոց: Բժիշկները, ըստ երեւույթին, գիտակցելով, որ Տիգրանը չի ապրելու, ինձ թողեցին մտնել նրա մոտ:  Ավելի լավ էր` չմտնեի ու չտեսնեի. միայն գերող աչքերն էին, որ չէին փոխվել: Աչքերը հազիվ բացեց, ձեռքս սեղմեց եւ նորից աչքերը փակեց: Բժիշկները վրա հասան, զարկերակը բռնեցին եւ գլուխները բացասաբար թափահարեցին:

Չէի կարողանում գիտակցել, թե ինչ է կատարվում: Կարծես  թե ինձ միանգամից անդունդը գլորեցին, որտեղից էլ ոչ ոք ինձ չէր կարողանա դուրս հանել: Տիգրանից հետո ո՛չ կարողանում էի ինչ-որ մեկին սիրել, ոչ էլ` ինչ-որ մեկի մասին մտածել: Այդ ծանր պահերին միայն մայրս ու հայրս էին աչքիս առաջ գալիս, որ իրենց մենակ չթողնեմ, որովհետեւ գիտակցում էի, որ եթե ես ինձ մի բան անեմ, ո՛չ մորս, ոչ էլ հորս սիրտը չէր դիմանա:

Ilona-2Մեկ տարի անց, մի օր մեր հարեւանը եկավ մեր տուն եւ ասաց, որ լավ ծանոթ ունի, որն  ապրում է Երեւանում եւ ուզում է ամուսնանալ: «Ես էլ Տիգրանուհուն ճանաչելով` գիտեմ, որ պարկեշտ աղջիկ է, ուզում եմ, որ գնա-ամուսնանա, ընտանիք կազմի»,- ասում էր հարեւանուհիս: Մայրս շատ էր ուրախացել, մտածում էր, որ ես էլ եմ արժանի ընտանիք կազմելուն: Տեսնելով տանեցիներիս ոգեւորվածությունը` մեկ շաբաթ անց համաձայնվեցի, որ գան-ծանոթանան, չնայած համոզված էի, որ առաջվա պես ոչ մի տղամարդու ո՛չ կարող եմ սիրել, ոչ էլ նվիրվել: Մեկ ամիս անց ինձ տարան իրենց տուն: Երեւանում մեծ խնջույք էին կազմակերպել, իսկ ամուսինս ինձանից 20 տարի մեծ էր: Խնջույքից հետո գնացինք տուն, բայց, այսպես կոչված, ամուսինս այդպես էլ առաջին գիշերը տուն չեկավ: Սկեսուրս պատճառաբանեց, որ ինքն էլ է շփոթված, հուզվում է: Երկրորդ օրը եկավ, բայց գիշերը հյուրասենյակում քնեց: Առավոտյան մայրն ասաց, որ այսօր «կարմիր խնձոր» են տանելու մեր տուն: Զարմացա, տեսնելով շփոթված դեմքս` Վ.-ի մայրն ասաց, որ զարմանալու ոչինչ չկա. «Բա ծնող են, հիմա անհամբեր սպասում են խաբարին, էլ չեմ ասում հարեւանները ոնց են խառնվել իրար: Ոչինչ, մենք կտանենք, իսկ դու ու Վ.-ս երբ էլ քնեք` քնեք: Բալե՛ս, մի անհանգստացիր»

Հաջորդ օրը Վ.-ն տուն եկավ անգիտակից վիճակում: Տանը մարդ չկար: Հարեւանը եկավ, չգիտեմ` ինչ-որ բան սրսկեց, ուշքի եկավ, իսկ ինձ ասաց, որ չվախենամ, հակառակը` սովորեմ, որովետեւ նման վիճակում շուտ-շուտ եմ նրան տեսնելու: Իսկ դուրս գալուց արեց հետեւյալ արտահայտությունը. «Բա, էդ մեր ա, հա՛մ գիտեր, որ տղեն թմրամոլի մեկն ա, համ էլ խալխի աղջկան դիտմամբ դժբախտացրեց»: Երբ սկեսուրս եկավ, հարցրեցի, թե ինչո՞ւ էր հարեւանը նման բան ասում: Վ.-ի մայրը բարկացավ, սկսեց գոռգոռալ, իսկ ինձ ասաց, որ ուշադրություն չդարձնեմ: Ինչպես հետո Վ.-ի եղբորից իմացա, որը հարսանիքին չէր եկել, Վ.-ն թմրամոլ է ու իմպոտենտ. դա էր պատճառը, որ նա սթափ ուղեղով տուն չէր գալիս: Իսկ եղբայրն ինձ խղճում  էր, մայրն էր ստիպել, որ ամուսնանա, որովհետեւ հարեւանները հա ասում էին` խի՞ չի ամուսնանում, գոնե, կարողա խելքը գլուխը գա: «Որպեսզի հարեւանները չիմանան, որ եղբայրս նաեւ որպես տղամարդ էլ կայացած չէ, մայրս ու ձեր հարեւանուհին պայմանվորվել էին մի հեռու տեղից աղջիկ գտնել ամուսնացնել, դրանով էլ հարեւանների ու հարազատների աչքերը փակել»,- պարզաբանեց եղբայրը: Տեղեկանալով այս ամենի մասին` 10 օր էլ չէր անցել, իրերս հավաքեցի եւ գնացի մեր տուն: Բոլորը մեղադրում էին, որ ես եմ մեղավոր. խի՞ չդիմացա, լի ու բոլ տուն էր, համ էլ ո՞նց կարող էր նա տղամարդ չլինել, բա «կարմիր խնձո՞րը»: Բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ երբ դու քեզ արհամարված ես զգում, որ քեզ վերաբերվում են անշունչ առարկայի նման, քեզ խաբում են, ստորացնում ու նվաստացնում, էլ աչքիդ ո՛չ լի ու բոլ տունն է երեւում, ոչ էլ փողը: Ապրածս կյանքից միայն մի բան եմ հասկացել, որ եթե մարդ ծնվում է տառապելու ու նվաստանալու համար, ոչինչ չի կարող փոխել նրա ճակատագիրը` նույնիսկ լի ու բոլ տունը կամ շահավետ ամուսնությունը: Դու միշտ քեզ մենակ, լքված ու անօգնական ես զգում»,- պատմում է Տիգրանուհին:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում