livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

minasՎերջին օրերին ակտիվացել են քննարկումները, հրապարակումները նկարների գողության վերաբերյալ: Հատկապես շատ է խոսվում, գրվում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի նկարների գողության մասին: Բանը հասավ նրան, որ հայտնի լրագրող, մի քանի գրքերի հեղինակ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ մամլո ասուլիսում դիմեց ՙօրենքով գողերին՚, հեղինակություններին ու բիզնեսմեններին, որպեսզի նրանք օգնեն հայրենիք վերադարձնել գողացված նկարները: Հարցազրույցի հրավիրելով Ս. Գալոյանին` մենք նախ ցանկացանք ճշտել, թե երբվանից են Հայաստանում սկսվել հայտնի նկարիչների ստեղծագործությունների գողությունները:

-Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, Հայաստանում էլ նկարներ էլ են տարել, քանդակներ էլ, գրքեր էլ, բայց ամենամեծ, այսպես ասենք, բլեֆը սկսվեց 1972 թվականի հունվարի 2-ին, երբ որ Մինաս Ավետիսյանի արվեստանոցը այրվեց: Քանի որ ես լուրջ ուսումնասիրել եմ այդ թեման, ու իմ ձեռքի տակ եղել է նաեւ նրա ե'ւ արվեստանոցի այրման, ե'ւ, այսպես ասենք` մահվան (բառերը ճիշտ ընտրենք) քրեական գործը, ինձ շատ կասկածելի են թվում արվեստանոցի հրդեհի հետ կապված պատմությունները: Մինասին հինգ անգամ հարցաքննության են կանչել, բայց նա երկու անգամ չի գնացել, երեք անգամ էլ եկել են նրանց տուն:

Սակայն Մինասը չի պատասխանել հարցերին, ընդամենը մեկ թուղթ, մեկ գրավոր բան է գրել, ուր ասված է. ՙԵս միշտ էլ մտածել եմ, որ իմ արվեստանոցի հրկիզումը ինչ-որ մեկի ձեռքի գործն է, բայց թե ում ձեռքի գործն է, չեմ կարող ասել՚: Կան նաեւ նման տողեր. ՙՈվ էլ լինի այդ հրձիգը...՚: Իսկ Մինասն անգրագետ մարդ չէր, նա շատ լավ կարող էր հասկանալ, թե  հրդեհը որն է, հրկիզումը որն է, հրձիգը որն է, եւ  նա հատուկ է շեշտել այդ բառերը:

Երկրորդ` արվեստանոցի այրման ժամանակ գործ է կազմվել հենց այնպես, անուշադիր ձեւով...  Որեւէ մեկը չի կարողանում ստույգ նշել, բայց իմ տվյալներով Մինասի 110 գործից նախապատրաստվել էր ցուցահանդես տանել 50-ը. Նովոսիբիրսկում մեծ ցուցահանդես էր բացվելու: Երկրորդ կարեւոր հանգամանքը: Դուք հավանաբար կիմանաք, որ ԽՍՀՄ-ի ժամանակ` 1970-ական թվականներին, եթե հայաստանցի նկարիչը Նովոսիբիրսկում կամ այլ քաղաքում ցուցահանդես, առավել եւս` անհատական ցուցահանդես էր կազմակերպում, նա պետք է նկարների ցանկը տար մեր կուլտուրայի նախարարությանը, որը դա պետք է ուղարկեր Մոսկվա, Մոսկվան հաստատեր, ետ բերեր: Պարզվում է, որ այդպիսի գրություն, ցուցակ գոյություն չունի, բայց դա ինչպե՞ս կարող է պատահել: Սա առաջին, այսպես, խոշոր դեպքն էր...

1989 թվականին, երբ Շահեն Խաչատրյանը նշանակվեց Ազգային պետական պատկերասրահի տնօրեն, ստուգումներ կատարվեցին, ու պարզվեց, որ պատկերասրահից պակասում է 17 նկար` Այվազովսկու, Լեւիտանի, Հակոբ Հովնաթանյանի եւ այլոց գործեր...

 

Զրույցը` Ռ. ԹԱԹՈՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում