livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

EkaterinyՊատմության էջերը թերթելիս մշտապես հանդիպում ենք այնպիսի կանանց, որոնց գոյությունն ու ունեցած դերն անփոխարինելի են տվյալ ժամանակաշրջանում: Ունենալով բարձր կատարողական արվեստ եւ ի վերուստ շնորհված լինելով ղեկավարելու անփոխարինելի ձիրքով` նրանք կարողացել են ճակատագրի բախտորոշ վեկտորն ուղղել անլուծելի թվացող կողմն ու տալ դրանց համապատասխան, տվյալ դեպքում, ճիշտ լուծումներ:

Եկատերինա Երկրորդ Մեծ…Ամբողջ ռուսական պատմության մեջ, թերեւս, ամենաերկար կառավարող կայսրուհին…Նրա գահակալության շրջանը կամ Եկատերինյան դարաշրջանը երբեմն համարվում է ռուսական կայսրության եւ ռուսական արիստոկրատիայի «ոսկե դարաշրջանը»:

Սկիզբը նախորդ համարում

Անգլիայի դեսպան Ուիլյամսն այդ ժամանակ Եկատերինայի վստահելի անձն էր: Նա բազմաթիվ անգամներ զգալի չափով գումարներ է տրամադրել Եկատերինային: Միայն 1750թ. նրան էր տրամադրված  50.000 ռուբլի, ինչի մասին վակայում են նրա գրությունները: Իսկ 1754թ. այս անգամ , սակայն,  44.000 ռուբլի: Այս ամենի դիմաց Ուիլյամսը գաղտնի տեղեկություններ էր ստանում նամակների տեսքով, որոնք Եկատերինան ուղարկում էր տղամարդու անունից: 1756թ. վերջին` Սմելիտյան պատերազմն սկսվելուց հետո(այն ուղղված էր Պրուսսիայի դեմ ), Ուիլյամսը կարեւոր տեղեկություններ է ստանում Եկատերինայից ռուսական բանակի եւ նրա հետագա գործողությունների մասին: Այդ ժամանակ Ուիլյամսն Անգլիայում էր: Այդ տեղեկությունները հասան նաեւ Բեռլին` Պրուսսիայի թագավոր Ֆրիդրիխ Երկրորդին: Եկատերինան Ուիլյամսի մեկնելուց հետո ստացավ հասանելիք գումարը: Հերթական նամակներից մեկում նա խոստացել էր, որպես փոխհատուցում, Ռուսաստանը տանել Անգլիայի հետ բարեկամական հարաբարությունների, նրան ցույց տալ աջակցություն ամեն տեղ եւ տալ նախապատվություն` Եվրոպայի, հատկապես Ռուսաստանի համար բարեկեցություն ապահովվելու նպատակով: Այս բոլորն ուղղված էր նրանց ընդհանուր թշնամու` Ֆրանսիայի դեմ, որի հզոր կարգավիճակն ամոթալի էր Ռուսաստանի համար:

«Ես կսովորեմ ղեկավարել իմ զգացումները, նրանցով կհիմնավորեմ իմ դիրքն ու կապացուցեմ Ձեր թագավորին իմ զգացումների ամրությունը»,- նշում է Եկատերինան:

1756թ.-ից սկսած` Եկատերինան պլան էր մշակում իր ամուսնուն կայսեր պաշտոնից հեռացնելու համար, որի մասին բազմիցս գրել է Ուիլյամսին:

Պատմաբան Կլյուչեւսկու վկայությամբ «այդ նպատակով Եկատերինան 10.000 ֆունտ-ստերլինգ էր խնդրել Անգլիայի թագավորից (վերադարձնելու պայմանով), եւ պարտավորվել էր գործել միայն անգլո-ռուսական շահերի հաշվին:

Ekaterina1Նա գվարդիային ներքաշեց Ելիզավետայի մահվան մեջ` գաղտնի համաձայնության մեջ մտնելով Ռազումովսկու (գվարդիայի հրամանատար) հետ»:

Նոր ձեւավորվող պալատական հեղափոխությանը մասնակցում էր նաեւ Բեստուժեւը, որը համագործակցություն էր խոստացել Եկատերինային:

1758թ. սկզբին կայսրուհի Ելիզավետա Պետրովնան դավաճանության մեջ էր կասկածում Բեստուժեւին եւ ռուսական բանակի հրամանատար Ապրակսինին, որի հետ Եկատերինան գտնվում էր ընկերական հարաբերությունների մեջ: Սակայն Բեստուժեւին հաջողվեց ձերբակալությունից առաջ վերացնել Եկատերինայի հետ իր նամակագրությունը, ինչն էլ օգնեց Եկատերինային ազատվել  հետապնդումից ու խայտառակությունից: Նույն ժամանակ Ուիլյամսը կանչվեց Անգլիա: Այդպիսով, Եկատերինայի նախկին առաջատարները ոչնչացվեցին, այժմ խմորվում էր նոր խմբավորում` Գրիգորի Օռլով եւ Դաշկովա:

Ելիզավետա Պետրովնայի մահը (1761թ.դեկտեմբերի 25-ին), Պետրոս Ֆեոդորովիչի գահակալումը(Պետրոս Երրորդ ) ավելի օտարացրեց ամուսիններին: Պետրոս Երրորդը, կնոջը տեղափոխելով պալատի վերջնամաս, սկսեց բացահայտ կերպով ապրել հերթական սիրուհու` Ելիզավետա Վորոնցովայի հետ: Եկատերինան այդ ընթացքում սիրային կապի մեջ էր Գրիգորի Օռլովի հետ, որի արդյունքում էլ նա հղիացավ: Այդ հղիությունն անհնար էր արդեն վերագրել նրանց ամուսնական հարաբերություններին, քանի որ նրանք վաղուց դադարել էին միասին ապրել: Եկատերինան թաքցնում էր հղիությունը, իսկ երբ եկավ ծննդաբերելու ժամանակը, նրա հավատարիմ ծառայող Վասիլի Գրիգորեվիչ Շկուրինն այրեց իր տունը: Պետրոսը, որը սիրում էր նմանատիպ զավեշտալի տեսարաններին ականատես լինել, իր շքախմբի հետ գնաց դիտելու հրդեհը, իսկ Եկատերինան այդ ընթացքում բարեհաջող ծննդաբերեց:

Այսպիսով, լույս աշխարհ եկավ Ալեկսեյ Բոբրինսկին, որին հետագայում իր եղբայրը` Պավել Երկրորդը, նրան կոմսի տիտղոս շնորհեց:

1762թ.հունիսի  28-ի հեղափոխությունը

Պետրոս Երրորդի նախաձեռնած գործողությունները հարուցեցին սպայական կազմի բացասական վերաբերմունքը: Նրա հրամանով չեղյալ համարվեց Պրուսսիայի եւ Ռուսաստանի պայմանագիրը (այն ձեռնտու չէր Ռուսաստանին)` միաժամանակ համաձայնելով Պրուսսիայի հետ միասին պատերազմել Դանիայի դեմ: Հեղափոխության կողմնակիցները նրան մեղադրում էին Ռուսաստանի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք ունենալու եւ կառավարման ձիրք չունենալու մեջ: Եվ, բնականաբար, այս ամենը հանգեցրեց նրան, որ քաղաքական այս ֆոնի վրա սկսեց փայլել Եկատերինան իր խելացիությամբ:

Այն բանից հետո, որբ ամուսինների հարաբերություննորը վերջնականապես խզվեցին, Եկատերինան ձեռնամուխ եղավ մասնակից լինել հեղափոխությանը: Նրա կողմնակիցները, հատկապես Օռլով եղբայրները, քարոզչությամբ էին զբաղվում գվարդիայում, որի արդյունքում հեղափոխում էին ծառայողներին` ծառայեցնելով իրեն գաղափարներին:

Եկատերինայի եւ Պասսեկի ձերբակալությունը հեղափոխությունն սկսելու առիթ հանդիսացավ: Ինչպես գրում են Տրուայան եւ Վալիշեւսկին. «Որոշելով գահընկեց անել թագավորին` Եկատերինան գումարային օգնություն խնդրեց Անգլիայից եւ Ֆրանսիայից: Ֆրանսիան, չվստահելով նրան, մերժեց նրա խնդրանքը: Սակայն Անգլիան նրան 100.000 ռուբլի տրամադրեց, որը հետագայում իր ազդեցությունը պիտի թողներ Ֆրանսիայի եւ Անգլիայի հետ կայսրուհու հարաբերությունների վրա»:

Ekaterina1762թ. հունիսի  28-ին (հուլիսի 9-ին) , մինչ Պետրոսը գտնվում էր Օրանիենբաուում, Եկատերինան Օռլով եղբայրների հետ Պետերգոֆից ուղեւորվեց Ս. Պետերբուրգ, որտեղ եւ գվարդիան նրան երդում տվեց: Պետրոս Երրորդը հաջորդ օրն արդեն հրաժարվեց գահից, նա կալանքի տակ վերցվեց, որից հետո էլ մահացավ անհասկանալի պայմաններում: Մահից հետո Եկատերինան որոշեց դիահերձում կատարել `  համոզվելու համար, որ Պետրոսին չէին թունավորել: Պատմաբան Պավլիենկոն մինչդեռ հաստատում է, որ «կայսեր ` բռնի կերպով մահն արդարացված չէ» (այս փաստն արձանագրված էր Եկատերինայի` Օռլովին ուղղված ննամակում): Կա նաեւ վարկած, որ Եկատերինան նախօրոք գիտեր Պետրոսին սպասվելիք սպանության մասին:

Պետրոսի մահից հետո իշխանության գլուխ եկավ Եկատերինան` արդեն որպես Եկատերինա Երկրորդ կայսրուհի: 1762թ. սեպտեմբերի  22-ին (հոկտեմբերի 3-ին) Մոսկվայում տեղի ունեցավ նրա թագադրությունը: Ինչպես բնութագրում է Կլյուչեւսկին. «Եկատերինան կրկնակի հաջողություն ունեցավ. ամուսնուց խլեց իշխանությունը եւ այն չփոխանցեց նրա օրինական ժառանգորդին` Պետրոսի որդուն»:

(շարունակելի)

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում