livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Catherine II (Սկիզբը նախորդ համարներում)

Պատմության էջերը թերթելիս մշտապես հանդիպում ենք այնպիսի կանանց, որոնց գոյությունն ու ունեցած դերն անփոխարինելի են տվյալ ժամանակաշրջանում: Ունենալով բարձր կատարողական արվեստ եւ ի վերուստ շնորհված լինելով ղեկավարելու անփոխարինելի ձիրքով` նրանք կարողացել են ճակատագրի բախտորոշ վեկտորն ուղղել անլուծելի թվացող կողմն ու տալ դրանց համապատասխան, տվյալ դեպքում, ճիշտ լուծումներ:

Եկատերինա Երկրորդ Մեծ…Ամբողջ ռուսական պատմության մեջ, թերեւս, ամենաերկար կառավարող կայսրուհին…Նրա գահակալության շրջանը կամ Եկատերինյան դարաշրջանը երբեմն համարվում է ռուսական կայսրության եւ ռուսական արիստոկրատիայի «ոսկե դարաշրջանը»:

ԵԿԱՏԵՐԻՆԱ ԵՐԿՐՈՐԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Եկատերինա Երկրորդի գահակալության ժամանակ Ռուսաստանը դարձավ հզոր ու կայացած երկիր մինչեւ 1917թ.: Ռուսաստանի տարածքն ավելի ընդարձակվեց Ղրիմի հարավային հողերի հաշվին: Եկատերինայի թագադրումից հետո, ինչպես ինքն էր հայտարարում, երկրում խորապես արմատավորվել էր թալանչությունն ու ավազակությունը: 1762թ. 18-ին Եկատերինան պատերազմ հայտարարեց պետական կառավարման եւ իրավական մարմինների դեմ, որոնք բացահայտ կերպով շահագործում էին ժողովրդին:

Սակայն պատմաբան Բիլբասովը վկայում է, որ «Եկատերինան շուտով համոզվեց, որ միայն մանիֆեստով չի կարող արմատախիլ անել կաշառակերությունն ու ավազակությունը. երկրի վիճակը բարելավելու համար անհրաժեշտ էր կատարել արմատական փոփոխություններ, որը, սակայն, նրա ուժերից վեր էր»:

Արդեն կային կաշառակերության բազմաթիվ օրինակներ, որոնք թերեւս օգտագործվում էին նրա դեմ: Այդպիսի մի վառ օրինակ է գեներալ լեբովը. նա, թերեւս, դեմ էր նրան, որ մարզերում կատարվեր գինու գնումը տեղական իշխանությունների կողմից եւ այն վերավաճառվեր անհամեմատ ավելի բարձր գնով:

Կան մի շարք վկայություններ Եկատերինայի հերթական ֆավորիտ Գեորգիա Պատյոմկինի շահագործումների մասին:

Ինչպես հայտնում է պատմաբան Պավլիենկոն. «Եկատերինան չափից շատ մեղմ էր իր ֆավորիտների նկատմամբ, ինչպես նաեւ իր իշխանավորների հանդեպ»:

Չնայած, որ գնդապետ դատախազ Գլեբովը (Եկատերինան նրան անվանում էր խաբեբա) 1764թ-ին նոր հեռացվեց պաշտոնից, մինչ այդ արդեն նրա դեմ բազմաթիվ բողոքներ էին հնչել եւ գործ էր հարուցվել:

1771թ-ին սեպտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած ցույցի ժամանակ Մոսկվայի գլխավոր հրամանատար Սալտիկովը փոքրոգություն ցուցաբերեց, եւ վախենալով սկիզբ առնող անկարգություններից` խնդրեց իրեն ազատել պաշտոնից եւ հեռացավ `թողնելով Մոսկվան խելագար ամբոխի քմահաճույքին , ինչի հետեւանքով էլ քաղաքում սկսվեց համատարած անօրինություններ կատարվել: Եկատերինան իր հերթին չհրաժարվեց  նրա խնդրանքը կատարելուց: Ու չնայած նրան, որ կայսրուհին ամեն կերպ ջանում էր վերացնել երկրում տիրող անօրինությունը, այնուամենայնիվ  դա նրան ոչ մի կերպ չէր հաջողվում:

Դեռ նրա մահվանից առաջ` 1796թ-ի փետրվարին, Ռոստոպչինը նկատել էր. «Երբեք հանցագործություններն այսքան հաճախակի չեն եղել, ինչպես որ հիմա: Ամբոխի անպատժելիությունն ու վայրի վարքը անցել են արդեն բոլոր թույլատրելի սահմանները: Իսկ երեք օր առաջ Կավալինսկին` նախկին զինվորական հանձնաժողովի քարտուղարը, որը կայսրուհու կողմից արտաքսված էր գողության եւ ավազակության համար, այժմ նշանակված է Ռյազանի մարզպետ, քանի որ նա ուներ այդպիսի անպետք եղբայր, ինչպիսին ինքն էր, որն էլ իր հերթին բարեկամական կապերի մեջ էր Գրիբովսկու հետ, իսկ նա այդ ժամանակ Պլատոն Զուբովի գրասենյակի պատասխանատուն էր: Պատկերացրեք, որ, օրինակ, միայն Ռիբասը մի տարվա ընթացքում գողանում էր հինգ հարյուր հազար ռուբլի»:

Կ. Վալիշեւսկու խոսքերով. « Եկատերինայի օրոք ֆավորիտիզմը (հովանավորչությունը) գրեթե դարձել էր պետական հաստատություն»:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Catherine II 21768թ-ին ստեղծվեց քաղաքային դպրոցների ցանց` հիմնավորված դասարանա-ուսուցողական համակարգով: Ակտիվորեն բացվում էին ուսումնարաններ: Եկատերինան մեծ ուշադրություն էր դարձնում հատկապես կանանց կրթությանը: 1764թ-ին Սմոլինիում բացվեց  Ազնվական Օրիորդաց ինստիտուտը: Գիտությունների ակադեմիան դարձավ Եվրոպայի առաջատար գիտական բազաներից մեկը:1783թ-ի հոկտեմբերի 11-ին հիմնադրվեց ռուսական ակադեմիան:

Այս ամենի հետ մեկտեղ պատմաբանները, սակայն, գիտության ու կրթության մակարդակը բարձր չէին գնահատում: Տրուայան նշում է, որ «ակադեմիայի նվաճումները ոչ թե սեփական կադրերի, այլ արտասահմանից  հրավիրված հայտնի գիտնականների աշխատանքների արդյունքն էին (Էյլեր, Պալլաս,Բյոմեր, Շտորխ): Սակայն «այս հայտնի անձանց ներկայությունը չհարստացրեց պետերբուրգյան ակադեմիայի` մարդկային գիտելիքների գանձարանը»:

Ռուսաստանի համար զարգանում էին նոր բժշկական  ուղղություններ. բացվեցին հիվանդանոցներ` սիֆիլիսի բուժման համար, մանկապարտեզներ, ծերանոցներ:

 

ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Ռեչ-Պոսպոլիտայի (Արեւելյան Լեհաստան)` Ռուսաստանին միանալուց հետո երկրում հայտնվեցին միլիոնից ավելի հրեաներ` այլ հավատով, մշակույթով եւ ավանդույթներով:

Եկատերինա Երկրորդը հստակեցրեց այն սահմանները, որը կից էր կենտրոնական Ռուսսիային, որով եւ հարմար էր գանձել պետական տուրքերը. ընդ որում, նշված սահմաններից դուրս հրեաներն իրավունք չունեին բնակվելու:

«Նստակյացության սահմանները» տարածվում էին այնտեղ, որտեղ հրեաները մինչ այդ արդեն բնակվում էին` Լեհաստանի երեք անջատ մասերում, Դնեպրից արեւելք փռված  տարածքներում եւ Սեւ ծովի շրջակայքում: Ուղղափառություն ընդունելով ` հրեաների վրայից հանվեց մինչ այդ դրված բազմաթիվ արգելքներ: Նշվում է նաեւ, որ նստակյացությունը, թերեւս, նպաստել է նրանց կենցաղի, վարք ու բարքի, ազգային նկարագրի պահպանմանը:

1762-1764թթ-ին  Եկատերինայի կողմից երկու մանիֆեստ հրատարակվեց. առաջինը` այն օտարերկրացիները, որոնք ժամանում էին Ռուսաստան` ապրելու նպատակով, կարող էին ազատ բնակվել այնտեղ, որտեղ ցանկանում էին: Եվ երկրորդ` պետք է ունենային  հավասար իրավունքներ:

Եկատերինայի գահակալության ժամանակ երկրի կազմի մեջ մտավ Հյուսիսային Մերձսեւծովյան շրջանները, Ազովի ափամերձ տարածքները, Ղրիմը, Աջակողմյան Ուկրաինան, Բելառուսիան եւ Լիտվան: Արդյունքում Ռուսաստանի բնակչությունը հասավ յոթ միլիոնի:

Եկատերինայի կառավարության ժամանակ գյուղացիությունը կազմում էր երկրի բնակչության 95%-ը: Պատմաբանների ընդհանուր կարծիքով` բնակչության բազմազանությունը Ռուսաստանում Եկատերինայի օրոք  հասել էր ամենածայրահեղ աստիճանի:

1773թ-ին ընդունվեց մի օրենք, ըստ որի` Ռուսական կայսրությունում բոլոր կրոնական ուղղություններն ընդունելի էին, ինչպես նաեւ թույլատրվում էր նրանց կառուցել իրենց տաճարները: Պետրոս Երրորդից հետո, երբ Եկատերինան եկավ իշխանության գլուխ, եկեղեցիներից առգրավեց վանքապատկան հողերը: Արդյունքում պետական հսկողության տակ անցավ նաեւ եկեղեցիների, մենաստանների կալվածքները:

Կայսրուհու կառավարման ժամանակ դադարեցին հետեւել ավանդապաշտներին: Եկատերինան շարունակում էր իր ամուսնու քաղաքականությունը. նա պաշտպանում էր արտերկրից վերադարձող ավանդապաշտներին: Նրանց հատուկ վայր տրամադրվեց, որտեղ էլ նրանք բնակվեցին, ինչպես նաեւ թույլատրվեց ունենալ հոգեւորականներ: Սակայն 1775թ-ին իրավիճակը փոխվեց. Սենատի որոշմամբ ավանդապաշտներին արգելվեց կառուցել իրենց տաճարները: Դա հաստատվեց Եկատերինայի հատուկ հրամանով, իսկ մինչ այդ արդեն կառուցվածները քանդվեցին: Ավերակների վերածվեցին ոչ միայն տաճարները, այլեւ ավանդապաշտների ամբողջ քաղաքը, եւ այն դադարեց գոյություն ունենալուց:

Գերմանացիների վերաբնակեցումը Ռուսաստանում հանգեցրեց բողոքականների թվի աճին: Նրանց ազատ իրավունք էր տրված կառուցել դպրոցներ, ունենալ կուռքեր, կատարել աստվածապաշտութուն…: Տասնիններորդ դարի վերջին միայն Պետերբուրգում հաշվվում էր 20.000 բողոքական: Ինչպես մահմեդականությունը, բուդդիզմը, այնպես էլ հավատքի մյուս ճյուղերը վայելում էին կայսրուհու հովանավորչությունը:

(շարունակելի)

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում