livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

ek1Սկիզբը նախորդ համարներում

Պատմության էջերը թերթելիս մշտապես հանդիպում ենք այնպիսի կանանց, որոնց գոյությունն ու ունեցած դերն անփոխարինելի են տվյալ ժամանակաշրջանում: Ունենալով բարձր կատարողական արվեստ եւ ի վերուստ շնորհված լինելով ղեկավարելու անփոխարինելի ձիրքով` նրանք կարողացել են ճակատագրի բախտորոշ վեկտորն ուղղել անլուծելի թվացող կողմն ու տալ դրանց համապատասխան, տվյալ դեպքում, ճիշտ լուծումներ:

Եկատերինա Երկրորդ Մեծ…Ամբողջ ռուսական պատմության մեջ, թերեւս, ամենաերկար կառավարող կայսրուհին…Նրա գահակալության շրջանը կամ Եկատերինյան դարաշրջանը երբեմն համարվում է ռուսական կայսրության եւ ռուսական արիստոկրատիայի «ոսկե դարաշրջանը»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈԻԹՅՈՒՆԸ ԵԿԱՏԵՐԻՆԱ ԵՐԿՐՈՐԴԻ ՕՐՈՔ

Եկատերիա Երկրորդ կայսրուհու օրոք երկրի արտաքին քաղաքականությունն ուղղված էր Ռուսաստանի դիրքի, ազդեցության ամրապնդմանը եւ տարածքների ընդլայնմանը: Նրա քաղաքականության կարգախոսը հետեւյալն էր. «Պետք է բոլորի հետ միշտ լինել բարեկամական հարաբերությունների մեջ, որպեսզի հարկ եղած դեպքում հեշտությամբ կարողանալ անցնել թույլի կողմը…միշտ պահպանել «ազատ ձեռքեր»…եւ ոչ մեկի ետեւից «պոչ» չդառնալ…»: Ռուսաստանի տարածքային աճն սկսվեց Եկատերինայի ժամանակաշրջանից սկսած: Առաջին ռուս-թուրքական պատերազմից հետո՝ 1774թ.-ին Ռուսաստանի իշխանության տակ անցան կարեւոր տարածքներ Դնեպրի եւ Դոնի շրջաններում: Այնուհետեւ 1783թ.-ին միանում են Բալթիկան, Ղրիմը եւ Կուբանը: Երկրորդ ռուս-թուրքական պատերազմն ավարտվում է Ռուսաստանի` Բուգ եւ Դնեստր գետերի միջեւ գտնվող տարածքների գրավմամբ (1791թ.): Այս ձեռքբերումների շնորհիվ Ռուսաստանին հաջողվեց ամրապնդել իր դիրքերը Սեւ ծովում: Հենց այդ նույն ժամանակ Լեհաստանը Ռուսաստանին հանձնեց Արեւելյան Ռուսիան: Ռուսաստանը 1773թ.-ին ստանում է  Բելառուսիայի մի մասը՝ Մինսկի եւ Պոդոլսկի շրջանները:

 

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ՂՐԻՄԻ ՄԻԱՑՈՒՄԸ

Եկատերինայի արտաքին քաղաքականության կարեւոր կողմերից էր Ղրիմի, Մերձսեւծովյան եւ Հյուսիսային Կովկասի միացումը Ռուսաստանին, որոնք մինչ այդ գտնվում էին Թուրքիայի իշխանության տակ: Ռուս-թուրքական պատերազմի դրդապատճառ հանդիսացավ ռուսական ջոկատի ներխուժումն Օսմանյան կայսրություն:

Ռուսական բանակը մեկը մյուսի ետեւից հաղթանակներ էր տոնում հարավում: Թուրքիայի նկատմամբ զգալի տարածքային (ցամաքային եւ ծովային) առավելություն ունենալով` Ռուսաստանն ստիպեց նրան ստորագրել Կյուչուկ-Կայնարջինյան պայմանագիր, ըստ որի` Ղրիմի խանությունը ձեւական անկախություն ձեռք բերեց , սակայն այն փաստացի կախում ուներ Ռուսաստանից:

Առաջին ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո (1768-1774թթ.)  Ռուսաստանի քաղաքականությունը Ղրիմի նկատմամբ ուղղված էր այնտեղ ռուսական իշխանության ամրապնդմանը: 1783թ.-ին Եկատերինայի հրովարտակով Ղրիմի խանությունը միացավ Ռուսաստանին: Երկրորդ ռուս-թուրքական պատերազմի նպատակը (1787-92թթ.) Ռուսաստանի կողմից գրավված տարածքների առգրավումն էր, սակայն դա չհաջողվեց: Արդյունքում Օսմանյան կայսրությունը 1791թ.-ին ստիպված եղավ ստորագրել Յասկի խաղաղության  պայմանագիրը, որով ամրապնդվեց Ղրիմի եւ Օչակովի միացումը Ռուսաստանին եւ ընդգծվեց սահմանները` մինչեւ Դնեստր: Մի շարք պատմաբանների վկայությամբ` այս իրադարձությունները համարվում են Եկատերինայի կարեւոր հաջողություններից:

Եկատերինայի` 1762-1796թթ.-ի երկար կառավարման ժամանակաշրջանը լի էր բազում նշանակալի ու հատկանշական իրադարձություններով: Եկատերինան փորձում էր Ռուսաստան բերել եվրոպական փիլիսոփայությունը եւ «լուսավորչությունը», որին կայսրուհին քաջ ծանոթ էր: Այդ իմաստով նրա ղեկավարումը հաճախ անվանում են «կատարյալ լուսավորչություն»:

Պատմաբանները երբեմն վիճում էին այն հարցի շուրջ, թե ինչով է լուսաբանվում կատարելությունը (այն կյանքի էր կոչվել Պրուսիայում, Ավստրիայում, Ռուսաստանում). լուսավորիչների ուտոպիական համոզմունքներով, թագավորի եւ փիլիսոփաների իդեալական միությամբ: Այս հակասությունները, թերեւս, անհիմն չէին: Դրանք պրակտիկայի եւ թեորիայի հակասություններ են` լուսաբանված կատարելությամբ:

 

ԵԿԱՏԵՐԻՆԱՅԻ ԿՅԱՆՔԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՑ

Եկատերինան միջին հասակի թխահեր աղջնակ էր: Նա իր մեջ ամփոփում էր բարձր ինտելեկտ, քաղաքական իմաստունություն եւ «ազատ սիրո կողմնակից» էր:

Եկատերինան հայտնի էր իր բազմաքանակ սիրեկաններով, որոնց թիվը, հայտնի եկատերինագետ Բարտենեւայի կողմից տրված ցուցակի համաձայն, հասնում էր 23-ի: Նրանցից ամենահայտնիներն  էին Սալտիկովը, Օռլովը, Վասիլչիկովը, Պոտյոմկինը, հուսար Զորիչը, Լանսկոն: Վերջին թեկնածուն Պլատոն Զուբովն էր: Պոտյոմկինի հետ, որոշ տվյալների համաձայն, Եկատերինան գաղտնի նշանված էր: 1762թ.-ից հետո նա պլանավորել էր իր ամուսնությունը Օռլովի հետ, սակայն մտերիմների խորհուրդներով հրաժարվեց այդ մտքից: Եկատերինայի սիրային կապերն ուղեկցվում էին սկանդալներով: Այսպես, Գրիգորի Օռլովը` ապագայում Եկատերինայի ֆավորիտը, միաժամանակ կապված էր մի քանի սիրուհիների հետ, անգամ նաեւ՝ իր տասներեքամյա խորթ քրոջ հետ: Եկատերինայի վերջին ֆավորիտ Պլատոն Զուբովը քսան տարեկան էր, մինչդեռ Եկատերինան բոլորում էր իր վաթսունամյակը:

Ինչպես գրում է Պավլիենկոն. «Ո՛չ Եկատերինայից առաջ, ո՛չ էլek նրանից հետո անառակությունն այսքան մեծ մասշտաբների չէր հասել եւ այդպիսի բացահայտ կերպով չէր կատարվել»:

Պետք է նշել, որ Եկատերինայի «ազատությունը» Եվրոպայի մասշտաբով այդքան ծայրահեղ երեւույթ չէր համարվում ամբողջ 18-րդ դարում: Թագավորների մեծամասնությունն ունեցել է բազմաթիվ սիրուհիներ: Սակայն դա չէր վերաբերվում թագուհիներին եւ կայսրուհիներին:

Կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպիսի բացահայտ ազդեցություն են ունեցել նրա ֆավորիտները` Օռլովը, Պոտյոմկինը, Զուբովը, երկրի ապագայի հետագա զարգացման վրա` սկսած 1762թ.-ի հունիսի 28-ից մինչեւ կայսրուհու մահը, ինչպես նաեւ նրա արտաքին եւ ներքին քաղաքականության վրա, անգամ նաեւ ռազմական գործողություններում:

Ինչպես գրում է Պավլիենկոն.«Պոտյոմկինը, որը նախանձով էր լցված ֆելդմարշալ Ռումյանցեւի հանդեպ, որը ռուս-թուրքական պատերազմի հերոս էր, հեռացվեց հրամանատարությունից, կայսրուհու կողմից վտարվեց հարազատ Մոլդովայից` ապաստան փնտրելով Ռուսաստանում: Հերթական ֆավորիտ Մուսին-Պուշկինը, հակառակը, շարունակում էր ղեկավարել բանակը` չնայած իր գործում թույլ տված բազմաթիվ սխալներին. այդ ամենը պայմանավորված էր նրանով, որ նա մասնակցություն էր ունեցել հունիսի 28-ի` Եկատերինայի թագադրության արարողությանը»:

Նրա ժամանակակից Շեյրբստովը գրել է այն մասին, որ Եկատերինայի սանձարձակությունը եւ ֆավորիտիզմը հիմք դարձան այդ ժամանակաշրջանի ազնվականության անկմանը եւ, բնականաբար, պատմաբաններն այդ մտքի հետ լիովին համաձայն էին: Եկատերինան ունեցել է երկու որդի` Պավել Պետրովիչը 1754թ. (կասկածներ կան, որ նրա հայրը Սերգեյ

Սալտիկովն էր) եւ Ալեքսեյ Բոբրինսկին` (1762թ.) Գրիգորի Օռլովի որդին, ու երկու դուստր` Աննա Պետրովնան` (1757-59թթ.) հնարավոր ապագա  Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Պոնյատովսկու դուստրը, եւ Ելիզավետա Տյոմկինան` (1775թ.) Պոտյոմկինի դուստրը:

Հենց այդ դարաշրջանում հայտնվեց Ազատ տնտեսական հասարակությունը (1765թ.), աշխատում էին ազատ տպարաններ, թողարկվեցին բազմաթիվ ամսագրեր, որոնց տպագրությանն անձամբ վերահսկում եւ մասնակցում էր կայսրուհին: Հիմնադրվեց Էրմիտաժը(1764թ.) եւ Հասարակական գրադարանը Պետերբուրգում (1795թ.), Օրիորդաց ինստիտուտը Սմոլնիում (1764թ.) եւ մանկավարժական ուսումնարաններ երկու մայրաքաղաքներում:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում