livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 21, 2019

Ի սկզբանե Աստված արարելով Ադամին և բնակեցնելով եդեմում՝ անշուշտ գիտեր, որ նա միայնակ անկարող է լինելու իրականացնել Իր` աստվածային կամքը, քանի որ նա, ինչպես ինքը` հասու չէր չարի և բարու իմացությանը: Ու նա Ադամի կավակերտ էությունից` նրա կողոսկրից, կերտեց Եվային:

Երջանիկ էին Ադամն ու Եվան: Սակայն Երկնային թագավորությունում տիրող ոչ լիարժեք կատարելությունը չէր կարող չազդել կավակերտ Աստծո պատկերի և որպես հլու ստեղծված կողակցի վրա: Ու երբ մի օր ամենաբարձրյալը եդեմում չէր, երկնային թագավորությունից վտարված նախկին Լուսակիր հրեշտակը գայթակղեց Եվային, և նա իմացավ չարն ու բարին: Եվ հենց այդ օրվանից սկսած՝ Աստվածաընծա դրախտից վտարված, կրելով Աստծո անեծքի ողջ դաժանությունը, նրա ցուցումով հիմք դրեցին մարդկային տեսակի բազմացման գործընթացին:

Անհիշելի ժամանակներ են անցել այդ օրերից, և ժամանակի գզրոցների պարունակության վերլուծության արդյունքում, մարդկային տառապանքների գլխավոր մեղավորին փնտրելիս, հանգում ենք մի եզրահանգման, մի կերպար է հառնում մեր դեմ` Եվա: Եվա, նա, ով ծնել է առաջին մարդուն` առաջին մարդասպանին: Եվ հիրավի, հենց Եվային էլ պետք է համարել մարդկության պատմության առասպելի ամենաճակատագրական կինը, սակայն նրան վերագրել այդ առասպելի կողմից հարուցված մեղայականը և դատապարտել նրան առանց երդվյալ ատենակալների, ինչը արվել և արվում է հետևողականորեն, անարդարացի է: Մանավանդ, որ մարդկային պատմությունը լի է այնպիսի կանանցով, ովքեր իրենց գոյությամբ և գործով ապացուցել են հանիրավի մեղադրանքի սնամեջությունը: Այնպիսի կանանցով ովքեր շարունակում են հանդիսանալ մարդ տեսակի առաջընթացի լոկոմոտիվը՝ հաճախ ստվերում թողնելով նրանց, ում կողոսկրից ստեղծվել են:

Հարգելի ընթերցողներ, այս խորագրի ներքո կշարունակենք ներկայացնել ճակատագրական կանանց, կձգտենք առավելապես ներկայացնել հայ ժողովրդի հարատևմանը անմնացորդ նվիրումի օրինակներ ցույց տված հայուհիներին:

Դ. ԱԹՈՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում