livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019


tag2Գոյության պահպանումը եւ լինելության ձգտումը մշտապես հայ ազգային գիտակցության անբաժանելի մասն են եղել: Քրիստոսից հետո չորրորդ դարի երկրորդ կեսի իրադարձությունները Հայաստանի պատմության նշանակալի էջերից են` լի բազմաթիվ ողբերգական պատկերներով եւ հերոսական դրվագներով: Դա մի ժամանակահատված էր, երբ դաժան պայքարում Հայաստանը փորձում էր պահպանել իր անկախությունը եւ դրան զուգահեռ` հասցնում էր կերտել նաեւ մշակութային արժեքներ:

Ահա այսպես է ավարտվում ճակատագրական այդ կնոջ կյանքի երիտասարդության փուլը, որին հետեւող իրադարձությունները էլ ավելի լի են դրամատիզմով եւ ողբերգությամբ.     

«Արշակը շատ էր սիրում Փառանձեմին, բայց Փառանձեմը նրան չէր սիրում: Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան կինը ատում էր նրան: Փառանձեմը չէր սիրում Արշակին նրա մարմնի թավամազության եւ թուխ մաշկ ունենալու պատճառով: Տեսնելով, որ կնոջ սիրտը իրեն չի կպչում, Արշակը խնամախոս է ուղարկում Հունաց աշխարհը եւ այնտեղից կայսերական տոհմից Ոլոմպիադա անունով մի գեղեցիկ կին է բերում, հետը ամուսնանում եւ դարձնում իր երկրորդ կինը: Արշակը ուժգին սիրով սիրում է Ոլոմպիադային եւ դրանով իսկ գրգռում Փառանձեմի նախանձը: Փառանձեմը խանդից ոխակալվում է Ոլոմպիադայի դեմ եւ միջոցներ է փնտրում նրան մեջտեղից վերացնելու:

Շուտով Փառանձեմը պառկում, տղա է բերում, անունը դնում Պապ: Պապը մեծանում, դառնում է շատ առույգ ու ուշիմ պատանի, Արշակը նրան պատանդ է ուղարկում Հունաստան` կայսրի մոտ»:

Այո, Աստված Փառանձեմին էր վերապահել ծնել Պապ թագավորին, ով, չնայած իր տասնյոթ տարուն, պիտի դառնար հայոց արքաներից ամենաերեւելիներից մեկը, եւ հայրենիքը վերակերտելու իր ձգտմամբ եւ ձեռնարկած միջոցներով` պիտի լիներ երկրորդ Տիգրան Մեծ, եթե դավադրաբար չսպանվեր: Եվ թերեւս նաեւ կանացի բնազդին հլու, իրPar2 արժանի տեղը նվաճելու համար պատուհասեց Ոլոմպիադային, եւ ինչպես պատմիչներն են վկայում.

«Պապի ծնունդն ավելի է գրգռում Փառանձեմի ոխն ու խանդը, եւ նա ամեն կերպ փորձում է թունավորել գեղեցիկ Ոլոմպիադային: Բայց Ոլոմպիադան, զգալով նրա նախանձը, շատ զգույշ էր իր ուտելիքի եւ ըմպելիքի նկատմամբ: Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները եւ խմում միայն նրանց մատուցած գինին: Տեսնելով, որ ուրիշ հնար չկա, Փառանձեմը իր խարդավանքին մասնակից է դարձնում արքունի պալատի քահանաներից մեկին, անունը` Մրջյունիկ: Վերջինս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող սուրբ հաղորդության հացի եւ գինու մեջ թույն է խառնում եւ եկեղեցում իբրեւ սրբազան մասունք մատուցում Ոլոմպիադա թագուհուն: Թագուհին ճաշակելով թունավորված հաղորդությունը, մահանում է:

Իրենց գեղարվեստական ստեղծագործություններում հայ գրողները տարբեր կերպ են անդրադարձել պատմիչների այս հիշատակումներին: Րաֆֆին` ի հեճուկս Զորյանի, ով ժխտում էր Փառանձեմի մասնակցությունն Ոլիմպիադայի սպանությանը, թողություն չի տալիս նրան` Մուշեղ Սպարապետի բերանով ասելով. «Դու չգիտես Հայ տիկնոջ` Փառանձեմի խստասրտությունը: Նրա գեղեցիկ մեղմ ու քնքուշ կեղեւի տակ թաքնված է մի հրեշավոր հոգի…»:

Պարսից Շապուհ արքայի եւ Արշակի հարաբերություները, հունա-պարսկական շարունակվող խարդավանքներում,  հասել էին կրիտիկական կիզակետի, եւ դրա հանգուցալուծումն է դառնում  Արշակին խաբեությամբ Պարսկաստան տանելը եւ Անհուշ բերդում բանտարկելը, որտեղ էլ ի վերջո նա կնքում է իր մահկանացուն:

Եվ ահա հայրենիքի համար այս օրհասական օրերին է, որ Փառանձեմին է վստահվում երկրի ճակատագիրը, նրա պաշտպանությունը:

 

ԱՐՏԱԳԵՐՍԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

 

Ինչի մասին է վկայում Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմությունում».

Par1«Երբ Հայոց աշխարհի տիկինը` Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ Պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից եւ պարսից զորքերից խույս տալով, դիմեց, գնաց Արտագերս բերդը Արշարունյաց գավառում: Հետո Պարսից բոլոր զորքերը հասան, բերդի շուրջը նստեցին, պատեցին, պաշարեցին: Այսպես տասներեք ամիս բերդի շուրջը նստեցին եւ չկարողացան բերդն առնել, որովհետեւ բերդը շատ ամուր էր…

Տասնչորսերորդ ամսից հետո Աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա, բերդում եղողների մեջ մահ ընկավ, աստվածային պատուհաս… Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չտեւեց, որ բոլորը կոտորվեցին, իսկ Փառանձեմ տիկինը տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց եւ Պարսիկ զորքը թողեց բերդից ներս: Եկան տիկնոջը բռնեցին եւ բերդից իջեցրին: Հետո Պարսից զորավարները բերդ բարձրացան, ավար առան Հայոց թագավորի գանձերը, որ բերդում պահվում էին. բոլորը վար իջեցրին: Ինը օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին ինչ որ գտան Արտագերս բերդում, եւ տիկնոջ հետ միասին գերի քշեցին…

Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհը եւ Հայաստանի բոլոր գերությունն ու գանձերը եւ Փառանձեմ տիկնոջը թագավորի առջեւ հանեցին: Պարսից թագավորը մեծ շնորհակալություն հայտնեց իր զորավարներին: Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել Արշակունյաց տոհմին, Հայոց աշխարհին եւ թագավորությանը: Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին, իր մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին եւ իր տիրած աշխարհի բոլոր մարդկանց, եւ այս բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը` Փառանձեմին: Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը, արձակել նրա վրա` անասնական պիղծ խառնակության համար: Այս կերպ սպանեցին Փառանձեմ տիկնոջը»:

Այսպես է ավարտվում Հայոց Փառանձեմ թագուհու պատմությունը: Պատմություն, որը իր հակասություններով հանդերձ ոչ մի ակնթարթ չի խամրեցնում նրա կերպարը: Եվ հիրավի ընթերցելով այդ ժամանակահատվածի, այսօրվա նորագույն պատմագիտական ուսումնասիրությունները, որոնք երբեմն բացահայտում են պատմիչների ներկայացրածը կղերական խմբագրության հետքերով, հասկանում ես, որ նրա բացասական գծերը հենց այդ ժամանակահատվածի կրոնական մտածելակերպի հետեւանքն են: Եվ նրա դերակատարությունը անուրանալի է այդ ժամանակների քաղաքական ասպարեզում, ուր պարսկահունական աշխարհաբաժանի կենտրոնում էր  գտնվում Հայաստանի լինել եւ չլինելու հարցը:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում