livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

HripsimeՀոկտեմբերի 18-ին «Շանթ» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոնուհի, Եվրոպայի չեմպիոնուհի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հարսանիքը:

Իսկ մինչ այդ նա իր սիրելիին` իրենց համքարության ներկայացուցիչ, ծանրամարտիկ Տարոն Թովմասյանին, հավատարմության երդում էր տվել Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում: Բոլորն սպասում էին, որ հարսանիքի քավորը կլինի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն զույգը նախընտրել է ավանդական քավորին. հարսանիքի քավորը ամուսնու` Տարոնի, կնունքի կնքահայրն է:  

Հիշեցնենք, որ Հռիփսիմեն 16 տարեկանում Հայաստանի մարզուհիներից առաջինն է մասնակցել ծանրամարտի կանանց աշխարհի առաջնությանը` 2003 թվականին, կանադական Վանկուվերում: Եվրոպայի աղջիկների առաջնությունում (մինչեւ 17 տարեկաններ) հայ մարզուհիներից առաջինն է նվաճել չեմպիոնի կոչումը...

Երբ ամիսներ առաջ զրուցել էինք Հ. Խուրշուդյանի հետ, նա նշել էր. «Ընկերս նույնպես ծանրամարտիկ է` Տարոն Թովմասյանը, նա էլ Քասախից է: Նրա լավագույն արդյունքը Հայաստանի չեմպիոն հռչակվելն է, հուսով եմ` ամեն ինչ դեռ առջեւում է»: Հռիփսիմեն տղամարդու մեջ ամենաշատը գնահատում է հոգատարությունը, ազնվությունը ու, ամենակարեւորը, հավատարմությունը:

Մենք ցանկացանք իմանալ, որ եթե աղջիկ ունենա, կցանկանա՞, որ նա զբաղվի ծանրամարտով: «Ո՛չ, չեմ ուզի. ամեն դեպքում ծանրամարտը շատ ծանր մարզաձեւ է, տղայի դեպքում էլ` ժամանակը ցույց կտա»:

Իսկ մեր այն հարցին, թե քանի երեխա կցանկանար ունենալ, նա այն ժամանակ ծիծաղելով պատասխանել էր. «Կարելի է ասել` ամեն մեկից մի հատ»:

Աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը հունիսի 8-ին ամուսնացել էր նախկին ծանրամարտիկ Էրիկ Կարապետյանի հետ, եւ, բնական է, Հռիփսիմեն նույնպես ներկա էր եղել հարսանիքին, որից շատ լավ տպավորություններ էր ստացել եւ ասել. «Շուտով ես էլ կլինեմ հարսնացուի դերում»:

Դառնանք հարսանիքի արարողությանը, որը եղել է ավանդական. քավորի տուն, հարսի, տուն, եկեղեցի, փեսայի տուն եւ վերջում` ռեստորան: Ինչպես Հռիփսիմեն է նշել, իրենց հարսանիքը «մարզական» է լինելու, հրավիրված է մոտ 300 հյուր: Ընդգծելով իրենց մասնագիտության դժվարությունը` երիտասարդները հարսանեկան տորթն ու տարոսիկները ընտրել էին ծանրաձողի տեսքով` վրան թիթեռնիկներ:

Զույգը հարսանիքից հետո Ծաղկաձոր էր մեկնելու, եւ առաջիկա մեկ տարվա ընթացքում Հռիփսիմեն որեւէ մրցաշարում հանդես չի գալու: Այդ մեկ տարին Հռիփսիմեն ու Տարոնն ապրելու են փեսայի ընտանիքի հետ: Հռիփսիմեն պատմել է, որ ամուսնու ընտանիքը բազմանդամ է. «Տանը տատիկ էլ ունենք, ինչի համար անչափ ուրախ եմ: Շատ եմ սիրում, երբ տանը տատիկ-պապիկ է լինում... Պատրաստվում ենք բնակարան գնել, որը կկահավորենք մեր ճաշակով»:

Շնորհավորելով Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Տարոն Թովմասյանին` մաղթենք նրանց ընտանեկան եւ անձնական երջանկություն:

Ու նաեւ արձագանքենք այն թյուր պատկերացմանը, թե, իբր, ծանրամարտով զբաղվող կանայք չեն կարող ծննդաբերել: Հետազոտությունները բոլորովին այլ բան են ապացուցել. հենց ծանրամարտիկ կանայք, ում մոտ լավ զարգացած են որովայնի մկանները, ծննդաբերության ժամանակ դժվարություններ չեն ունենում: Ավելին` շատ ծանրամարտիկ կանայք հաջող ծննդաբերությունից հետո վերադարձել են մեծ սպորտ եւ հասել լավ արդյունքների:

Դե, իսկ Հռիփսիմեն նշել է, որ չի ցանկանում լքել մեծ սպորտը, այսինքն` մենք դեռ կարող ենք նրանից մեդալներ ակնկալել:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում