livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

abrahamՀայազգի հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով աչքի շրջանում վնասվածք էր ստացել Շտիգլիցի հետ մենամարտի ժամանակ եւ իր հաշվին գրանցել տեխնիկական պարտություն, այս օրերին վերականգնում է առողջությունը:

Թե երբ է նախատեսվում ռեվանշ մենամարտը, որի մասին ավելի վաղ խոսել է հենց ինքը` բռնցքամարտիկը, ՙԻրավունքի՚ հետ զրույցում բռնցքամարտիկի մամլո խոսնակ ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց. ՙԱչքախոռոչի շրջանում այտուցվածություն կար, տեսողությանը որեւէ վտանգ չի սպառնացել, բայց Արթուրը այս օրերին բուժվում է` վերականգնվում: Ինչ վերաբերում է ռեվանշ մենամարտին, ապա ասեմ, որ հստակ ժամանակահատված դեռ ընտրված չէ, բռնցքամարտիկների խմբերը այդ հարցի շուրջ դեռ պետք է համաձայնության գան՚:

Ի դեպ, վերջերս համացանցում հայտնվեցին նկարներ, որտեղ Արթուրը մենակ չէր եւ հենց այդ նկարներից պարզ դարձավ, որ բռնցքամարտիկը այլեւս չի թաքցնում իր սիրելիի ով լինելը: Մամլո խոսնակին ուղղված այն հարցին, թե արդյոք հնարավոր է հարսանիքն ՙառաջ ընկնի՚ ռեվանշ մենամարտից, վերջինս տեղեկացրեց. ՙԱրթուր Աբրահամը չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին եւ այս թեմայով որեւէ հայտարարություն չի արել, ես էլ զերծ կմնամ ամեն տեսակ մեկնաբանություններից՚:

Նշենք նաեւ, որ Սուրբ Զատիկը հայ բռնցքամարտիկն անցկացրել է ընտանիքի եւ հարազատների ջերմ մթնոլորտում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում