livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

shaxmat1Հայաստանը, որպես կազմակերպիչ երկրներից մեկը կանանց 2013-2014 թթ. շախմատի Գրան պրի մրցաշարում կունենա իր ներկայացուցիչը: Հայկական շախմատի մեծ ներուժն այս անգամ կփորձի ներկայացնել գրոսմայստեր ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

Հայ շախմատիստուհին վերջերս մասնակցեց Հնդկաստանի Բհուբանեշվար քաղաքում շրջանային կարգով անցկացված մրցաշարի, գրոսմայստերը 6 միավորով մրցակիցների հետ բաժանեց 3-5-րդ տեղերը: Այսպիսով Էլինա Դանիելյանը կխաղա հետեւյալ չորս` Դիլիջանի (2013 թ. հունիսի 15-29), Տաշքենդի (2013 թ. սեպտեմբերի 17-հոկտեմբերի 1), Խանտի Մանսիյսկի (2014 թ. մայիսի 2-16) եւ Թբիլիսիի (2014 թ. հունիսի 18-հուլիսի 2) մրցաշարերում: ՙԻՐԱՎՈՒՆՔԸ՚ հետաքրքրվեց, թե ինչպես է պատրաստվում հայ շախմատիստուհին Դիլիջանի մրցաշարին:

ՙՇատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայացուցիչն եմ լինելու, լրջորեն եմ վերաբերվում մրցաշարին: Որպես նախապատրաստում, մինչ Դիլիջանի մրցաշարը, մայիսին պատրաստվում եմ մասնակցել Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը: Սա որպես ուժերի գնահատում իհարկե, առաջնայինը կանանց Գրան պրիի մրցաշարն է՚: Մրցաշարերից, բայց ոչ շախմատից դուրս այն հարցին, թե ի±նչից է զրկել գրոսմայստերին շախմատը եւ փոխարենը ի±նչ է  տվել, Էլինան պատասխանեց. ՙՇախմատն ինձ տվել է ամեն ինչ: Էությունս, ով լինելս... այն ինչ կամ հիմա: Ամեն ինչի համար պարտական եմ շախմատին: Իսկ ինչի±ց է ինձ զրկել... ( ծիծաղում է) մանկությունից, բայց ես չեմ դժգոհում՚:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում