livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

krkesԼեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաներից ՄԱՐԻԱՄ ԱՃԵՄՅԱՆԸ իր օղակային համարով արդեն հասցրել է զարմացնել շատերին: Նա գրեթե 5 տարի է, ինչ զբաղվում է կրկեսային արվեստով ու մոտ 25 օղակ, առանց տրտնջալու, հերոսաբար կարողանում է իր փոքրիկ մարմնով պտտել, այն դեպքում, երբ շատերի համար անգամ մեկ օղակ պտտելն է խիստ բարդ: «Ես երազում էի դառնալ կրկեսի արտիստ, եւ իմ երազանքը, կարելի ասել, իրականանում է»,- «Զարուհու» հետ զրույցում անկեղծանում է Մարիամն ու նշում, որ գիտի` պրոֆեսիոնալ արտիստ դառնալու համար պետք է շատ աշխատել:

Օղակն ինձ համար առաջին անգամ բացահայտեցի մանկապարտեզում` ֆիզկուլտուրայի ժամին: Դաստիարակչուհուս դուր էր եկել, թե ինչպես էի պտտեցնում օղակները: Այդ մասին նա պատմել էր մայրիկիս ու խնդրել հետեւողական լինել այս հարցում:

- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր կրկեսում:  

- Մայրս էր հայտարարություն կարդացել, որ կրկեսում ընդունելություն է կատարվում եւ տարավ կրկես: Այնտեղ մարզիչը օղակներ տվեց ինձ ու նկատեց, որ 4 տարեկան երեխան` 4 օղակ միանգամից կարողանում է պտտել, եւ դա արդեն մեծ բան էր: Այդպես ընդունվեցի, բայց մի քանի պարապմունքից հետո մոտ 6-7 ամիս լացելով եմ գնացել, որովհետեւ միայն օղակ խաղալով չէր, շպագատ էինք իջնում, մկանները բացող վարժություններ էինք անում ու դրանից հետո ամբողջ մարմինս ցավում էր ու չէի ուզում գնալ, ծնողներիս խնդրում էի, որ ինձ կրկեսի փոխարեն պարի տանեն: Այդպես կամաց-կամաց արդեն ընտելացա եւ շատ սիրեցի կրկեսային արվեստը: Ու երբ մայրս հագնվում էր, որ գնայինք պարապմունքի, արդեն ես իրենից շուտ հագած կանգնած էի: Այդպես, արդեն 5 տարի է` սիրահարված եմ կրկեսային արվեստին: Ճիշտ է, դեռ չեմ մասնակցել մրցույթների, բայց Երեւանի մարզերում եմ ելույթներ ունեցել: Երբ գնում ենք մարզեր բոլորը զարմանում են, երբ տեսնում են այդքան օղակ պտտում եմ: Սկզբում երբ 5 օղակով եմ սկսում` համբերությամբ նայում են, բայց հենց տեսնում են «Բոչկա» կոչվածը` 15-20 հատ օղակ եմ պտտում` զարմանում են ու ասում, մեղք չե՞ս բալիկ ջան, այդ օղակները ո՞նց պիտի պտտես: Օղակը պտտելիս առաջին հերթին մտածում եմ, որ այն հանկարծ չընկնի, որ հանդիսատեսն էլ գոհ մնա ինձանից: Մինչ կրկեսի շենքը քանդելը հանդես էի գալիս ստուդիայի սաների հետ, բայց հիմա ես ունեմ իմ անհատական համարը, որով ելույթներ եմ ունենում: Բայց մի երազանք էլ ունեմ, ցանկանում եմ նմանվել մեր ստուդիայի էկվիդիպրներից մեկին, ով ամուսնացավ ու գնաց ուրիշ քաղաք: Հիմա ես աշխատում եմ այդ նույն էկվիդիպր համարի վրա, շատ եմ տանջվում ու աշխատում այդ ուղղությամբ: Իմ կյանքն արդեն չեմ պատկերացնում առանց կրկեսի:

- Ի՞նչ խորհուրդ կտաս քո հասակակիցներին, որ գերադասում են պարը, մոդելային դասերը, բայց անտեսում են կրկեսը:

krkes1- Ընկերուհիներս ասում են` դու շատ լավ ես օղակներ պտտում, մենք էլ կուզենանք քեզ պես ու քեզ հետ գալ կրկես: Կոչ եմ անում, որ գան կրկես ու չվախենան այդ դժվարություններից, որպեսզի վերջում ինձ պես դառնան կրկեսի արտիստ: Ի դեպ,  շատերն են եկել կրկեսի պարապմունքների ու կեսից թողել են այն: Ես էլ բացառություն չեմ եղել: Իսկապես դժվար է, սկզբնական շրջանում վարժություններ անելը ցավոտ է լինում: Կրկեսային համարներ կան, երբ արտիստը ստիպված է լինում ամիսներ տքնելու: Այդ վարժությունների արդյունքում պատահում է` վնասում ես ձեռքդ, ոտքդ, վերքեր են առաջանում: Հենց դրա համար էլ շատերը չեն դիմանում, թողնում ու գնում են: Անհամբեր սպասում եմ, որ շուտով կրկեսի շենքը վերականգնվի ու մենք այնտեղ վերսկսենք մեր պարապմունքները, մեր ելույթներն ունենանք` հենց կրկեսի նոր դահլիճում, որ զարգանա հայ կրկեսը: Իմ ամենամեծ երազանքը հենց դա է: Գիտե՞ք, թե ինչ վատ պայմաններ էին մեր կրկեսում` կենդանիների տհաճ հոտ էր գալիս: Բայց, երբ քանդեցին շենքը, հիմա անգամ այդ հոտն եմ կարոտել...

Խոսելով մարզիչների մասին` Մարիամը նշեց, որ իր բոլոր մարզիչներին շատ հարգում ու սիրում է. «Շնորհակալ եմ իրենցից: Ամեն վարժությունից հետո ես նրանց շնորհակալություն եմ հայտնում: Խոսքը իմ սիրելի ընկեր Վաչիկի ու ընկեր Գնելի մասին է: Մեր մարզիչները միշտ շեշտում են, որ պետք է երեխաները մեզ աշխատեցնեն, ոչ թե մենք` իրենց, որովհետեւ սա սպորտ չէ: Արտիստ դառնալու համար կամք եւ ցանկություն է պետք»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում