livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

altՀայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարաթյան փոխանցմամբ Ծաղկաձորում մեկնարկած դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին օրը՝ հունվարի 14-ին, մասնակցում էին 9 աղջիկներ և 24 տղաներ՝ Վանաձոր, Գյումրի, Աշոցք և Հրազդան քաղաքներից:

15 կմ ազատ ոճում տղամարդկանց պայքարում լավագույնը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեր մասնակիցՍերգեյ Միքայելյանն էր (ԲԿՄԱ-Աշոցք), երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արթուր Եղոյանը (Աշոցք), իսկ երրորդը՝ Շավարշ Գասպարյանը (Գյումրի) : 10 կմ ազատ ոճում կանանց պայքարում առաջին տեղը գրավել էԿատյա Գալստյանը (Գյումրի), երկրորդ տեղը՝ Աննա Մխիթարյանը (Գյումրի), իսկ երրորդը՝Լիլիթ Տոնոյանը (Գյումրի):

Մրցաշարը սպասարկում էր միջազգային դահուկային սպորտի (FIS) մրցավար Պետեր Դուրչոն(Սլովակիա): Նշենք, որ վաղը՝ հունվարի 15-ին, տեղի են ունենալու 1100 մետր արագավազքի մրցումները, հունվարի 16-ին տղամարդիկ պայքարելու են 10 կմ, իսկ կանայք` 5 կմ դասական ոճում, իսկ դահուկավազքի Հայաստանի առաջնության վերջին օրը` հունվարի 17-ին, անցկացվելու է թիմային սպրինտը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում