livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

 

 

altԱվստրիայի Չուգանս քաղաքում մեկնարկած Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային 12-րդ փառատոնում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը փայլուն հանդես եկավ՝ մարտահրավեր նետելով բոլոր ֆավորիտներին: Կարճ ծրագրով մրցաձեւում, 30 մրցակցուհիների պայքարում Անաստասիան վաստակած 52,94 միավորով գրավեց առաջին տեղը եւ չեմպիոն դառնալու լուրջ հայտ ներկայացրեց: Մրցաձեւում 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրեցին, համապատասխանաբար, Ալեքսանդրա Պրոկլովան (Ռուսաստան, 50,75) եւ Լեա Սերնանը (Ֆրանսիա, 49,04):

 

Անաստասիա Գալուստյանից սպասելիքներ իհարկե կային, հատկապես երբ հայ գեղասահորդուհին 2014 թվականի նոյեմբերին Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Այս արդյունքը վերջին մի քանի տարիների ընթացքում լավագույնն ու աննախադեպն էր, քանզի որքան էլ Հայաստանում փորձ է արվում ձմեռային մարզաձեւերի խնդիրներին լուծում տալ, դա արվում է խիստ դանդաղ ընթացքով:

Ընդհանուր առմամբ, ամենակարեւոր խնդիրն այն է, որ Հայաստանում ձմեռը կարճ է, իսկ դրսում մարզումներ անցկացնելու համար մեծ գումարներ են հարկավոր, ինչը իհարկե պետական բյուջեի հաշվին հնարավոր չէ անել:

Հատկապես, երբ խոսքը վերաբերում է գեղասահքին, խնդիրնեն ավելի են շատանում. տարվա ընթացքում մեր գեղասահորդները հայաստանյան պայմաններում կարող են մարզվել առավելագույնը 4 ամիս, եւ շատ տրամաբանական է, որ այդպիսի մարզումային գրաֆիկով հեռուն գնալ չեն կարող: Ինչեւէ, Կարապի լճի տարածքում գործող եւ Հանրապետական սահադաշտերը ապահովում են այդ 4 ամիսների մարզումները: Թեեւ տեսնելով այդ սահադաշտերի` հատկապես Կարապի լճի սահադաշտի սառույցը, հասկանում ես, որ կարելի է ուղղակի ձյան վրա սահել` միեւնույնն է, տարբերությունը մեծ չէ: Թեեւ իրավիճակը փոխելու նախադրյալներն արդեն տեսանելի են. ինչպես գիտենք, արդեն այս տարի սեպտեմբերին Երեւանում պետք է բացվի գեղասահքի դպրոց, որը կառուցում է Մոսկվայի "ՄոնԱրխ" ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, իսկ գաղափարն իրականացնելուն նպաստել է Օլիմպիական եռակի չեմպիոն Իրինա Ռոդնինան: Այս դպրոցը մի շարք խնդիրներ կլուծի, բայց միջազգային ասպարեզում մրցավարների բացակայությունը, ֆինանսավորումը, որը թույլ կտա նախատեսվածի պես 11 ամիս մարզումներ անցկացնել արտերկրում եւ մի շարք այլ հարցեր, այս մարզաձեւի զարգացումը դարձյալ թողնելու են ինքնահոսի:

Բայց որ այս վիճակում մեդալներ ունենք, հուշում է, որ ձմեռային մարզաձեւերի պոտենցիալ մեր երկրում, այնուամենայնիվ, կա:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում