livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Հունգարիայի Գիոր քաղաքում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնությունում փետրվարի 27-ին վազող թիրախ` խառը վազք երիտասարդ աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից մրցասպարեզ դուրս եկավ Լիլիթ Մկրտչյանը եւ 366 միվորով գրավեց 2-րդ տեղը:

1-ին տեղը գրավել է հունգարուհի Վերոնիկա Մայորը` 373 միավորով, իսկ 3-րդ տեղը`ուկրաինուհի Յուլիա Տիմոշենկոն` 364 միավորով: Մրցապայքարին մասնակցում էին 14 մարզուհիներ: Նույն վարժության երիտասարդ տղաների պայքարում 18 մրցակցից Ռազմիկ Մինասյանը, խոցելով 367 միավոր, գրավել է 9-րդ տեղը, Շանթ Սարգսյանը, խոցելով 365 միավոր, գրավել է 11-րդ տեղը և Հովհաննես Խաչատրյանը, խոցելով 362միավոր, գրավել է 13-րդ տեղը: Թիմային պայքարում տղաները 5 թիմից գրավել են 3-րդ տեղը: Տեղեկատվությունը՝Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում