ԱՄՆ-ում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում կայացավ կանանց կարճ ծրագիրը:

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրի ելույթի համար ստացել է 53,24 միավոր եւ 38 մրցակցուհիների մեջ զբաղեցնում է 20-րդ տեղը, ինչը հնարավորություն է տալիս հայ մարզուհուն մասնակցել նաեւ կանանց խաղարկության ազատ ծրագրին, որը կկայանա ապրիլի 3-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից մրցակցության մեջ են մտել եւ դուրս են մնացել պայքարից ՝Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը և Սլավիկ Հայրապետյանը: