livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

missՉինաստանում անցկացված ՙՄիսս Աշխարհ 2012՚ գեղեցկության մրցույթին հաղթող է ճանաչվել Չինաստանը ներկայացնող 23-ամյա Յու Վենսյան:

Երկրորդ տեղն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի գեղեցկուհի Էլիզաբեթ Մոուլդսը, իսկ երրորդ տեղում է ՙՄիսս Ավստրալիա՚ Միշել Կահավատին:

AP-ի տեղեկացմամբ` մրցույթը տեղի է ունեցել Չինաստանի Օրդոս ավանում, որը գտնվում է Ներքին Մոնղոլիա նահանգում, Գոբի անապատում, ամենամոտ ծովափից 700 կմ հեռավորության վրա:

Փորձագետների կարծիքով` այս տարի հաղթանակի մեծ հնարավորություն ունեին Միսս Մեքսիկան, Միսս Չինաստանն ու Միսս Նեպալը: Սակայն արդյունքում այս երեքից միայն մեկն է լավագույն եռյակում հայտնվել:

miss1Հիշեցնենք,որ ՙՄիսս Հայաստան՚ սկանդալային դարձած մրցույթի հաղթող Աննա Առաքելյանը չի մասնակցում ՙՄիսս Աշխարհին՚` ֆինանսական խնդիրների պատճառով: Իսկ մրցույթը սկանդալային էր, որովհետեւ մրցույթի մասնակիցներից շատերը կարող էին մասնակցել ոչ թե ՙՄիսս Հայաստան՚, այլ, ասենք ՙՄիս Հայաստան-2012՚ մրցույթին: Ինչ որ է, ինչպես արդեն նշեցինք, Երեւանում ապրիլի 10-ին հաղթող էր ճանաչվել 20-ամյա Աննա Առաքելյանը: Որպես մրցանակ հայ գեղեցկուհին իրավունք էր ստացել ՙՄիսս Աշխարհ-2012՚ մրցույթում ներկայացնել Հայաստանը:

Իր հարցազրույցներից մեկում նա մասնավորապես նշել էր. ՙԻմ կողքի տղամարդը պետք է լինի ինքնավստահ, ինքնաբավ, պետք է հպարտանա, որ իր կողքին գեղեցկուհի է, հայկական մտածելակերպ ընդհանրապես չպետք է ունենա, պետք է լինի ժամանակակից, կրթված, պետք է լինի ՙաղա՚, ես չեմ սիրում ՙքծիպ՚ տղամարդկանց, տղամարդու մեջ միակ գիծը, որ տանել չեմ կարողանում, ՙքծիպությունն է՚՚: Տեսա՞ք, որ մեր գեղեցկուհին հայկական մտածելակերպով տղամարդ չի սիրում ու չի սիրում նաեւ, որ նա ՙքծիպ՚ լինի: Ամենայն հավանականությամբ, այդ մտքերը դուր չեն եկել մեր մեծահարուստ հայերին (չնայած դժվար է հավատալ, թե նրանց մեծ մասը թերթ կարդում է), եւ Աննան այդպես էլ չհայտնվեց Չինաստանում:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա անիմաստ է դառնում հայաստանյան գեղեցկության մրցույթներ անցկացնելը, եթե հաղթողը միջազգային ասպարեզ դուրս չի գալիս, դա նմանվում է սեփական յուղում տապակվելուն:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում