livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

Այս օրերին, երբ բոլորս անդադար Երեւանյան շոգից փրկվելու միջոց ենք փնտրում, մեզ օգնության հասավ BEST SHOW ընկերությունը: Վերջինս գտավ տապին դիմակայելու լավագույն բաղադրատոմսը՝ պարուհիներով համեմված լողավազանին ավելացնում ենք ակումբային երաժշտություն եւ այն համատեղում շատերիս երազած զով եղանակի ու հաճելի մթնոլորտի հետ: Օգոստոսի 4-ին Երեւանից մի քանի կիլոմետր այն կողմ՝ Վահագնի թաղամասի լողավազանի տարածքում, կայացավ BEST SHOW –ի "Crazy summer" փարթին, որի հյուրերի թվում էր նաեւ “ԶԱՐՈՒՀՈՒ” անձնակազմը:

Եվ, իհարկե, էլ ինչ փարթի, առանց դիջեյների, ինչն էլ ապահովվեցին DJ Serjo-ն, DJx4o-ն, DJ Smoke-ն ու DJ Drive-ը: Խենթ երեկոյի ընթացքում առավել համարձակները հայտնվեցին ջրում, անակնկալների սիրահարները մասնակցեցին տարբեր մրցութային խաղերի, իսկ ակումբային երաժշտության ներքո գրեթե բոլորն էին պարում: Ամենատխուրն, իհարկե, ավարտն էր, երբ բոլորս ստիպված էինք վերադառնալ ու շարունակել անհույս պայքարել շոգի դեմ:

Պատրաստեց՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 Լուսանկարները՝ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

{ignitegallery 14}

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում