livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

modelModel Scout Դավիթ Ղարիբյանի գլխավորությամբ  Իսպանիայում հայաստանյան պատվիրակությունն այս տարի եւս մասնակցեց ՙԿոստա Բլանկա միջազգային նորաձեւության դիզայներական շաբաթ` աշխարհի լավագույն կին եւ տղամարդ մոդել՚ միջազգային նորաձեւության մրցույթ-փառատոնին:ՙ Միսս մոդել՚ Սեդա Տոնոյանը արժանացավ ՙMust photogenic model female՚ մրցանակին, իսկ ՙՄիստր մոդել՚ Արթուր Մուրադյանը դարձավ մրցույթի ամենաքննարկվող տղամարդը: Թե ինչը խանգարեց, որ ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ եւս մրցանակով վերադառնար, պարզեցինք հենց մոդելից.

-Մրցույթի նախավերջին օրը մի դեպք եղավ, ինչն էլ ազդեց մրցույթի արդյունքների վրա: Ինձ համար երկու աղջիկ կռիվ էին անում: Ղազախստանի դիզայների ցուցադրության ժամանակ մեկը մյուսի վրա ներկ շփեց, ու հարսանյաց զգեստներն ամբողջությամբ փչացրեցին: Անմիջապես ոստիկանությունը եկավ ու աղջկան տարավ: Իհարկե, եղելությունը պարզեցին, բայց արդյունքում գլխավոր հերոսը ես էի, ու բոլորն այդ մասին իմացան: Այդ սկանդալը, ճիշտն ասած, մի քիչ վատ ազդեց ինձ վրա. հաջորդ օրը եզրափակիչ փուլն էր:

- Ո՞ր երկրների միսսերն էին բզկտում իրար հայ տղամարդու համար:

- Մեկը Միսս չէր` ուկրաինահայ էր, մյուսը ՙՄիսս Դոմինիկան՚ էր: Ինչ արած, աղջիկները գեղեցիկ հայ տղամարդ էին տեսել:

model1- Եթե չլիներ սկանդալը, հնարավո՞ր է, որ Հայաստանը երկու մրցանակ ունենար:

- Ինչպես հասկացա, այդ մրցաշարում այնպես էր, որ բոլորին տիտղոս պետք է հասներ, վերջիվերջո, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չէ, որ ասես` մեկը դուրս է թռել, մյուսը` ոչ... Եթե այդ սկանդալային իրավիճակը չլիներ, հաստատ մեծ հաղթանակով կվերադառնայի Հայաստան, ինչպես անցած տարի Սեդա Սերոբյանը հաղթեց:

- Արթո'ւր, ամեն դեպքում սկանդալի կիզակետում թեպետ Դուք եք եղել, բայց մեղավոր չէիք:

- Ամբողջ ոստիկանությունում իմ անունն էր հնչում: Դե, բնականաբար, պետք է պատմեին` ինչի համար են վիճել: Դե ինչ, հայուհինե'ր, ամուր պահե'ք Ձեր տղամարդկանց, նրանք այլ երկրներում շատ պահանջված ու ցանկալի են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-
Մոդել Արթուր Մուրադյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե'ք կանանց ՙԶարուհի՚ հանդեսի սեպտեմբերյան համարում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում