livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

LianaՍովորաբար հայտնի մարդիկ, հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչներն իրենց ամուսնությունը կամ երեխայի ծնունդը լավ PR-ի միջոց են համարում: Երբեմն էլ, որպեսզի չխամրի իրենց աստղը, փորձում են հորինել ամուսնության կամ  որեւէ մեկի հետ սիրային կապի վերաբերյալ խոսակցություններ: Երգչուհի ԼԻԱՆԱՆ միշտ էլ աչքի է ընկել իր ինտրիգներով, որոնք հետո անհետք չեն մնացել երգչուհու կյանքում: Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում երգչուհին իր կյանքում տեղի ունեցած անձնական նորությունները փորձեց գաղտնի պահել հանրության եւ լրատվամիջոցների աչքից:

Լիանան նախ ամուսնացավ, իսկ չորս ամիս առաջ լույս աշխարհ եկավ որդին` ԱԼԵՆԸ: ՙԶարուհու'-ն հաջողվեց բացառիկ հարցազրույց ունենալ սիրված երգչուհու հետ:

-Հետաքրքիր ու կարեւոր անցում եղավ իմ կյանքում: Անընդհատ հետաձգվում էր ձայնասկավառակներիս թողարկումը, բայց, գուցե, ավելի կարեւոր բան պիտի լիներ եւ եղավ: Ոչինչ, ձայնասկավառակը, երբ էլ ասես, կլինի: Գիտե՞ք, ես սիրում եմ դադարներ, որից հետո անակնկալներով եմ հանդես գալիս: Սիրում եմ այնպես անել, որ կարոտեն ինձ, սպասեն: Ավելի լավ է հանրության կողմից սպասված լինես, քան նրան զզվեցնես:

- Լիանա', Ձեր ինտրիգներից կարող ենք հիշել տարիներ առաջ հորինած հղիության մասին պատմությունը, որից հետո ամբողջ քաղաքը խոսում էր այդ մասին:

- Հետաքրքիրն այն էր, որ, չգիտես ինչու, բոլորն ասում էին, որ տղա ունեմ, եւ տարիներ անց հենց տղա էլ ունեցա: Ինձ հենց տեսնում էին, ասում էին. ՙՎայ, դու մի հատ տղա ունես, չէ՞՚: Ես էլ ասում էի` ուր է ինձ այդքան բախտ, եւ Աստված տվեց:

- Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում փոքրիկ Ալենը:

- Այնքան բարդ հարց է: Այնքան բան է փոխել: Նախ, նա միանգամից մի քանի հոգուց ժամանակը գողանում է, նույնիսկ` հարեւաններից: Չեմ հասցնում ինձ զգալ երգչուհի. մոռացել եմ, որ նաեւ երգչուհի Լիանան եմ: Ավելի շատ հիմա մայրական զգացողությունս է իշխում, քան երգչուհու: Դեռ ինձ մամայի դերում չեմ զգում: Ե'վ հղի ժամանակ, ե'ւ արդեն բալիկի ծնունդից հետո ինձ հաճախ են ասում, որ չթողնեմ երգելս: Նման հաճելի խոսքեր լսելիս հասկանում ես, որ զուր չես աշխատել այսքան տարի, որ հոգի ես դրել այդ ամենի մեջ: Պիտի ասեմ, որ շատ էի կարոտել ծափահարություններին, իմ արվեստով հիացած դեմքերին: Դա մի ուրիշ կյանք է: Բայց բալիկս շատ բաներ մոռացնում է: Մի տեսակ շատ ժամանակ է պահանջում, եւ դու էլ մեխանիկորեն չես ուզում ինչ-որ բանի վրա ժամանակ հատկացնես` բացի իրենից: Թանկ ես գնահատում ժամանակդ: Չնայած շատ եմ սիրում երգն ու երաժշտությունը, բայց կարծում եմ, որ կարեւոր է շատ ավելին տամ բալիկիս, քան երգարվեստին: Հետաքրքիրն այն է, որ փոքրիկս շնորհակալ է. ես զգում եմ նրա շնորհակալ լինելը իր դեմքի մի յուրահատուկ արտահայտությամբ: Իսկապես, երբ, ասենք, լողացնում եմ, կերակրում, նա շնորհակալ հայացքով նայում է, կարծես ասում է` շնորհակալ եմ, որ ինձնով ես զբաղված: Շնորհակալ երեխա է:

- Սովորաբար հայտնի մարդիկ իրենց ամուսնությունը, երեխայի ծնունդը PR են դարձնում: Դուք փորձեցիք ե'ւ ամուսնությունը, ե'ւ երեխային հեռու պահել լրատվամիջոցներից ու հանրության աչքից:

liana1- Ես երբ ուզում եմ անտեսանելի լինել, ինձ մոտ դա ստացվում է: Ծննդատնից դուրս եմ եկել, բոլորը սպասում էին, որ հիմա լրատվամիջոցներիներկայացուցիչները կգան, կնկարեն: Բայց, բացի ամուսնուցս եւ քույրիկիցս, ոչ ոք չի եղել: Նույնիսկ մայրիկիս չեմ ասել, որ գնում եմ ծննդաբերելու, որովհետեւ առողջական խնդիրներ ուներ, կանհանգստանար: Իրականում, եթե դրա կարիքը լիներ, եւ եթե ես ցանկանայի PR անել դրանով, հաստատ դա ինձ համար խնդիր չէր: Բայց ես ընտանեկան վիճակի մեջ էի, մոռացել էի, որ երգչուհի եմ, ճանաչված եմ: Հիվանդանոցում եմ դա զգացել:

- Իսկ ի՞նչ սպասեն Ձեր երկրպագուները մոտ ապագայում:

- Հենց փոքրիկս մի քիչ մեծանա, անմիջապես կանցնեմ գործի: Չեմ կարող փոքրիկին թողնել. ինձ թվում է` սովորել է ինձ ու առանց ինձ նրա համար դժվար կլինի: Բայց կամաց-կամաց մտովի պլաններ եմ գծում, թե որ երգի վրա տեսահոլովակը նկարահանվի, ինչ երգ երգվի, խոստացված ձայնասկավառակները թողարկվեն... Մայրս միշտ նկատողություն է անում, որ ես անլուրջ մարդ եմ. ինչպե՞ս կարելի է 2 ձայնասկավառակի պաշար ունենալ ու չթողարկել: Ու նաեւ ավելացնում է, որ արդեն մարդիկ ինձ մոռացել են: Բայց հույս ունեմ, որ չեն մոռացել եւ չեն մոռանա: Դեռ հետաքրքիր բաներ ունեմ մատուցելու մեր հայ հանդիսատեսին:

Հ.Գ. Սիրված երգչուհու հետ ծավալված բացառիկ հարցազրույցը ընտանիքի` ամուսնու եւ որդու մասին, կարդացեք կանանց ՙԶարուհի՚ ամսագրի սեպտեմբերյան համարում, որն արդեն կրպակներում է:


Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
Լուսանկարները`
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում