livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Հե­ռուս­տա­հա­ղոր­դա­վա­րու­հի Թի­նա Կան­դե­լա­կիի երկ­հար­կա­նի գրա­սե­նյա­կի աշ­խա­տա­սե­նյա­կում մա­քուր է, ինչ­պես վի­րա­հա­տա­րա­նում: Ո՛չ թղթե­րի, ո՛չ գրքերի կույ­տեր, այ­սինքն` ստեղ­ծա­գոր­ծա­կան քա­ո­սի ոչ մի նշան ե՛ւ սե­ղա­նի վրա, ե՛ւաշ­խա­տա­սե­նյա­կի տի­րոջ գլխում: Թվում է` երեկ էր, երբ նա աշ­խար­հիկ աճուրդ­նե­րում գնում էր Ջու­դա Լո­ո­ւի դի­ման­կար­նե­րը 8 հա­զար եվ­րո­յով, համ­բուր­վում էր Քսե­նյա Սոբ­չա­կի հետ և զբոս­նում օլի­գար­խի հետ «Ֆեր­րա­րի»-ով: 2006 թվա­կա­նի Նից­ցա­յի վթա­րը մեծ աղ­մուկ բարձ­րաց­րեց:

Այժմ Թի­նան ամ­բող­ջո­վին բիզ­նե­սի մեջ է: Նրա բիզ­նե­սը կապ­ված է ին­տեր­նե­տի և քա­րոզ­չու­թյան հետ: Այդ մա­սին ՆՏՎ-ի «Ոչ ռե­ալ քա­ղա­քա­կա­նու­թյուն» և ՍՏՍ-ի «Ամե­նա­խե­լա­ցին» ծրագ­րե­րի հա­ղոր­դա­վա­րու­հին խո­սում է ավե­լի մեծ հա­ճույ­քով, քան անձ­նա­կան կյան­քի մա­սին: Բայց ինչ­պե՞ս շրջան­ցել սրտա­յին հար­ցե­րը, երբ զրու­ցում ես գե­ղե­ցիկ, հան­րա­ճա­նաչ և դրա հետ մի­ա­սին` չա­մուս­նա­ցած... մի­լի­ո­նա­տի­րու­հու հետ:


ԸՆԹՐԻՔ ՓՈՂԻ ԴԻՄԱ՞Ց

- Թինա, Ձեզ դիմո՞ւմ են երկրպագուները մեծ գումարի դիմաց իրենց հետ ընթրելու խնդրանքով:

Հարցը սկզբի համար աբսուրդ էր: Բայց Թինա Կանդելակին երկչոտներից չէ.

- Երկրպագուները, ովքեր պատրաստ են առաջարկել խոշոր գումարներ ինձ հետ ընթրելու համար, պետք է իմ պահանջների մասին պատկերացում ունենան: Հաշվի առնելով, որ իմ «Ապոստոլ Մեդիա» ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է 5,5 միլիոն դոլար, իսկ եկամուտը` 1,5 միլիոն դոլար, իմ ախորժակը բավականին լավն է: Ես կարողանում եմ լավ հաշվել: Արկածների որսորդները սովորաբար հասկանում են, որ փողի դիմաց ինձ ընթրիքի հրավիրելն անիմաստ է: Ա՛յ, ուրիշ հարց է, որ առաջարկեն անցկացնել բիզնեսի քարոզարշավ (ծիծաղում է):

- Ասում են` Դուք ցանկանում եք հայտնվել «Ֆորբսի» ցուցակում:

- Այո, ես ցանկանում եմ հայտնվել «Ֆորբսի» ցուցակում: Ընդ որում, նրա առաջին տասնյակում:

- Իսկ Դուք չե՞ք վախենում, որ այդ բոլորովին էլ ոչ կանացի ցանկությունը Ձեզ «կդարձնի» տղամարդ:

- Իսկ իմ մեջ աճում է տղամարդը: Այնպիսի համակրելի մետրոսեքսուալ: Բայց նա ինձ չի խանգարում մնալ կին: Երբ իմ բնակարանի դուռը փակվում է, ես դառնում եմ ուրիշ մարդ: Դա ժամանակակից կանանց լուրջ խնդիրն է. աշխատավայրում լինելով տղամարդ` գալ տուն և դառնալ կին: Երեխաների հետ ես ինձ չեմ պահում այնպես, ինչպես ԺԵԿ-ի աշխատակիցների հետ, երբ նրանցից ինչ-որ բան պետք է պոկել:

- Կներեք հետաքրքրասիրության համար. ումի՞ց է շքեղ ծաղկեփունջը:

Մինչ Թինան ուշանում էր, ես հաշվում էի վարդակակաչները: Հենց նոր բերած զամբյուղում դրանք հինգ հարյուրն էին:

- Ծաղկեփո՞ւնջը... Հիմա կասեմ (հետաքրքրասիրությամբ սեղանից վերցնում է այցետոմսը): Անդրեյ Կլիմենտի Գնատյուկից: Մենք ծանոթ չենք: Երեկոյան կզանգահարեմ, շնորհակալություն կհայտնեմ:

- Տեսնում եմ, որ դեկտեմբերին վարդակակաչով լի զամբյուղից չեք ուշաթափվում: Ինչո՞վ կարող է տղամարդը Ձեզ զարմացնել:

- Ինձ համար կարևորը իմ նկատմամբ տղամարդու վերաբերմունքն է, այլ ոչ թե նրա նվերի գինը: Ինձ նվիրել են և՛ թանկարժեք, և՛ ոչ սովորական նվերներ: Բայց գործը բնակարանի և ավտոմեքենայի չի հասել: Իսկ հիմա, երևի, չի էլ հասնի:

ԱՄՈՒՍՆԱՑԱԾԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է

- Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա կարող եք ընդունել նվերներ տղամարդկանցից: Թե՞ Ձեզ նախանձելի հարսնացու չեք զգում:

2010 թվականի օգոստոսին Թինան ամուսնալուծվեց: Այն անցավ աստղերին ոչ հատուկ լռության մթնոլորտում: Դրանից հետո Թինան շեշտակիորեն փոխվեց: Խրվեց բիզնեսի մեջ:

- Ես ինձ զգում եմ նախանձելի փեսացուի և նախանձելի հարսնացուի մայր (Մելանիան 10 տարեկան է, որդի Լեոնտին` 9):

- Կոկետությո՞ւն եք անում:

- Ես, փառք Աստծո, երկու երեխա ունեմ: Ես բավարարված եմ: Արդեն չեմ ուզում «լինել ինչ-որ մեկի հետ», որպեսզի ինքնաբացահայտվեմ: Ոչ մի տղամարդ չի կարող ինձ գրավել այնքան, որպեսզի ես մոռանամ մայրական պարտականությունների մասին: Ես կովկասցի կին եմ: Մեզ մոտ երեխաներն առաջին պլանում են:

- Կովկասցի կնոջ մոտ երեխաներն առաջին պլանում են: Բայց երկրորդ պլանում էլ ամուսինն է:

- Եթե երբևէ իմ կյանքում կհայտնվի տղամարդ, ով կսիրի իմ երեխաներին այնքան, որ ես խանդով չեմ հետևի, թե նա ինչպես նրանց նայեց, այդ ժամանակ մեր խոսակցությունը կկայանա մի քիչ այլ ուղղությամբ:

- Տղամարդը պետք է Ձեզնից շա՞տ վաստակի:

- Եթե դրական պատասխանեմ, ապա կսահմանափակեմ տղամարդկանց շրջանը նրանցով, ովքեր կշրջանցեն ինձ «Ֆորբսի» ցուցակում (ծիծաղում է):

- Եղե՞լ է դեպք, երբ սիրահարվել եք ամուսնացած տղամարդու:

- Ես ազատ կնոջ կարգավիճակում եմ գտնվում ընդամենը մեկ տարի: Մի՞թե Ձեզ թվում է, թե այդ մեկ տարվա ընթացքում ես պետք է տասը տարվա գործ անեի: Ես, ազնվորեն, չեմ հասցնում:  Ամուսնացած տղամարդու հետ հանդիպելը յուրատեսակ աշխատանք է: Ընտրություն կատարելով այն ջանքերի, որոնք ինձ կբերեն առավելագույնը ամուսնալուծված տղամարդու, և իմ կամպանիայի միջև, ես խաղադրույք կատարեցի բիզնեսի օգտին: Բիզնեսը թույլ է տալիս ազդեցություն ունենալ ոչ միայն մեկ, այլ միլիոնավոր տղամարդկանց վրա:

- Կա՞ն արդյոք Ձեր հավաքածուում թանկարժեք զարդեր, որոնցով հպարտանում եք:

- Հպարտանալ պետք է ձեռքբերումներով, այլ ոչ թե զարդերով: Առավել ևս, որ ես Էլիզաբեթ Թեյլորը չեմ և չունեմ Ռիչարդ Բարտոն, ով կնվիրի «Կարտյե» ադամանդ:

- Ինչո՞ւ եք համեստանում: Գիտեմ, որ ինչ-որ անծանոթ Ձեզ մատանի է նվիրել:

- Երկրպագուները ընտրյալները չեն: Բացի այդ, դա ոչ թե նշանի մատանի էր, այլ պարզապես գեղեցիկ զարդ: Ես երբեք չեմ թաքցրել, որ իմ շուրջը կան շատ հաջողակ տղամարդիկ, ովքեր կարող են նվիրել մատանի հենց այնպես, առանց ինչ-որ ակնարկի: Ես կարողանում եմ ընկերություն անել տղամարդկանց հետ: Բավականին հուզումնալից հարաբերություններ ունեմ Անդրեյ Իվանի Կոլեսնիկովի հետ («Ոչ ռեալ քաղաքականություն» հաղորդման համավարողը): Ընկերներիս մեջ կան նաև հայրենական բիզնեսի չեմպիոններ:

- Դուք հավատո՞ւմ եք տղամարդու և կնոջ ընկերությանը:

- Մի առիթով Ֆրանսուազա Սագանը ասել է. «Չկա ընկերություն տղամարդու և կնոջ միջև, կան հարաբերություններ նախկին և ապագա սիրահարների միջև»: Բայց ես շփվում եմ բացառապես խելացի տղամարդկանց հետ: Մենք հասկանում ենք, թե որքան շատ մեզ կարող է տալ ընկերությունը: Եվ որքան քիչ` մեկ այլ բան: Ձևեր չեմ թափի` խելառության կարելի է գնալ: Բայց միայն այն դեպքում, եթե այնքան կտարվես, որ չես կարող շնչել առանց այդ մարդու:

- Այն, ինչ հիմա ասում եք, փորձի՞, թե՞ տեսության արդյունք է:

- Ես բավականին երկար ժամանակ ամուսնացած եմ եղել: Ռեֆլեքսացնելու ժամանակ եղել է (ժպտում է):

- Թինա, Դուք տղամարդկանց բաժանո՞ւմ եք որոշակի տեսակների:

- Իհարկե (լուրջ): Դրանք ջեդայներն են, սիթխերը, գրոհայինները և ապստամբները (ասում է իրոնիայով):

- Իսկ ո՞ւմ եք ավելի համակրում:

- Իմ սիրելի բանաստեղծ Իգոր Սեվերյանինը մի արտահայտություն ունի: Նա իր մասին ասել է համառոտ. «Ես հանճար եմ»: Ինձ դուր են գալիս հենց այդպիսիները:

- Դուք ինքներդ եք գրել, որ ինչ-որ մեկը Ձեզ հրավիրում է երեկոյան զբոսանքների աշխատանքից հետո:

- Եվ ի՞նչ ավելացնեմ այդտեղ (ժպտում է): Դա պարզապես զբոսանք էր, ոչ ավելին:

- Կակնարկե՞ք, թե ով է նա:

- Նա հանճար է (ծիծաղում է):

ՈՐՏԵՂ ՀԱՆԴԻՊԵԼ ՕԼԻԳԱՐԽԻ

- Ի՞նչ կփոխեիք Ձեր «տիկնիկի» մեջ «Մուլտ անհատականություններ» ծրագրում:

- Շնորհակալություն հարցի համար (ծիծաղում է): Վաղուց էի ցանկանում դիմել սերիալի ստեղծողներին և խնդրել. «Ձեռքը տվեք նորմալ գործիք»:

- Անֆիսա Չեխովան վերջերս Թվիտտերում գրել է. «Աղջիկնե՛ր, գնացե՛ք հրեական ռեստորաններ: Ինձ հետ հենց հիմա փորձում էր ծանոթանալ «Ֆորբսի» ցուցակի առաջատարներից մեկը»: Թինա, որտե՞ղ են ծանոթանում Ձեր շրջապատի տղամարդիկ կանանց հետ:

- Չեք հավատա. ինտերնետում: Մարկ Ցուկերբերգը դրա օրինակն է (Facebook սոցիալական ցանցի հիմնադիրը, պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատերը` 7 միլիարդ դոլար ունեցվածքով): Եթե նախկինում տղամարդու մասին իմանալու համար պետք է նրա հետ կյանքդ անցկացնեիր, հիմա պարզապես նայում ես նրա ակկաունտը (հաշիվը) «Օդնոկլասսնիկ»-ում, համեմատության համար ստուգում ես նրա ևս երկու-երեք ակկաունտները: Եվ նրա մասին արդեն ամեն ինչ գիտես: Այսօր տղամարդն ու կինը հնարավորություն ունեն շուրջօրյա կապի մեջ լինել միմյանց հետ`հեռախոսի, ինտերնետի միջոցով: Այդ իսկ պատճառով մենք արագ սպառում ենք միմյանց բառի կենցաղային իմաստով: Հնաոճ է մտածել, որ դու քեզ համար տղամարդ կգտնես, ով միշտ կլինի կողքիդ` ինչպես առանց բռնակի ճամպրուկ: Պետք է մտածես քո մասին: Եվ այն մասին, թե ինչ կարող ես տալ տղամարդուն: Տղամարդը որսորդ է: Բայց այնքան ժամանակ, քանի դեռ կա որսալու բան:

Պատրաստեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում