livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

KissinՍեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսսինի մենահամերգը: Այդ մասին <<Զարուհու>>-ն հայտնեցին <<Երեւանյան Հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնի մամուլի ծառայությունից: Նախքան համերգը Կիսինը կշփվի լրագրողների հետ:

Մեր օրերի խոշորագույն դաշնակահարներից մեկը՝ Եվգենի Կիսսինը ծնվել է   1971   թվականին  Ռուսաստանում, հրեաների ընտանիքում։ 17 տարեկան հասակում  նվագել է Հերբերտ Ֆոն Կարայանի եւ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, նաեւ Վալերի Գերգիեւի եւ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եվգենի Կիսսինը եղել է 1992 թվական֊ի <<Գրեմմի>> մրցանակաբաշխության հատուկ հյուրը,ում կենդանի կատարումը ունկնդրել է շուրջ մեկ միլիարդ մարդ։ Կիսսինը ստացել է երկու <<Գրեմմի>> մրցանակ։ Նա  նաեւ արժանացել է երաժշտական ասպարեզի գրեթե բոլոր մրցանակներին եւ պարգեւներին։ Երեւանում Եվգենի Կիսինը հանդես է գալու մենահամերգով, ծրագրում ներկայացնելով Հայդնի, Բեթհովենի, Շուբերտի եւ Լիստի ստեղծագործությունները։

<< Երեւանյան Հեռանկարներ>> փառատոնի հիմնադիր նախագահը եւ գեղարվեստական ղեկավարը, կոմպոզիտոր եւ  Արվեստի վաստակավոր գործիչ` Ստեփան Ռոստոմյանն է:

<<Երեւանյան Հեռանկարներ>>֊-ը դասվում է Եվրոպայի առաջատար փառատոների շարքին։ Արդեն 13-րդ տարին է, ինչ Փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհի ամենահեղինակավոր մենակատարների եւ նվագախմբերի, որոնց թվում են Պլասիդո Դոմինգոն, Վալերի Գերգիեւը Մարինյան թատրոնի նվագախմբի հետ, Քշիշտոֆ Պենդերեցկին, Բորիս Բերեզովսկին, Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, Քրիստոֆ Էշենբախը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռախլինը, Դավիդ Գերինգասը, Ռոդիոն Շչեդրինը և Մայա Պլիսեցկայան: Ինչպես նաեւ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Գուլբենկյան նվագախումբը եւ այլ մեծանուն երաժիշտներ։ Փառատոնը, նաեւ դռներ բացեց դեպի Հայաստան լեգենդար զաջ եւ փոփ երաժիշտերի համար։

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում