ervinԿ.Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ինչպես նաեւ երգիչ ԷՐՎԻՆ ԱՄԻՐՅԱՆԸ երգի ասպարեզում տեւական ժամանակ  դադար էր հայտարարել: <<Զարուհու>> հետ զրույցում դերասան-երգիչը խոսելով իր շոու-բիզնեսում դադարի մասին ասաց. <<Որպես այդպիսին, դադար չէի հայտարարել: Պարզապես, թատրոնում զբաղվածությունս էր շատ: Ընթացքում նկարահանվել եմ նաեւ սերիալներում: Այսուհետ, կփորձեմ ավելի շատ երգին ժամանակ հատկացնել: Արդեն տարվում են ձայնագրման աշխատանքներ: Հոկտեմբերին ունկնդրի դատին կհանձնեմ նոր երգ: Այն կոչվում է << Պատրանք>>: Երգի բառերի եւ երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը: Երգի ստեղծմանն աջակցել է Գայ Բարսեղյանը>>: Երգիչը  չի բացառում, որ վերոնշյալ երգը կունենա տեսահոլովակ:

Հարցին էլ, թե շոու-բիզնեսում միայնակ ճանապարհ հարթելը, հե՞շտ է, երգիչը  պատասխանեց. << Անշուշտ, մենակ ճանապարհ հարթելը շոու-բիզնեսում, մեղմ ասած, հեշտ չէ: Բարեբախտաբար, ես միայնակ չեմ: Իմ կողքին են իմ ընտանիքը, ընկերները, որոնք ինձ աջակից են: Օրինակ`վերոնշյալ երգը, որի վրա արդեն տարվում են ձայնագրման աշխատանքներ>>:

Ի դեպ, երգը անպատասխան սիրո մասին է: Է. Ամիրյանի խոսքերով, երգը լսելիս, ունկդրի մոտ կարթնանան հիշողություններ:  Իսկ թե ծանոթ են երգչին վերոնշյալ զգացողությունները, զրուցակիցը նախընտրեց լռել. <<Չեմ սիրում խոսել  անձնական կյանքին վերաբերող հարցերի շուրջ>>:

Հիշեցնենք, որ երգիչ-դերասանի երգացանկում անպատասխան սիրո թեման վերստին շոշափվել է (<<Սիրել եմ եւ կսիրեմ>>, <<Հուշերիս հետ>>…):

Էրվին Ամիրյանը ավարտել է Երեւանի կինոյի եւ պետական թատրոնի ինստիտուտի`<<Երաժշտական թատրոնի դերասան>> մասնագիտությամբ (Արմեն Մելիքսեթյանի արվեստանոց):

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ