livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

SIBILՕրերս Երեւանում կայացավ ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլու ձայնասկավառակի շնորհանդեսը: Բազմաթիվ շոուբիզնեսյան շնորհանդեսներից այս մեկը տարբերվեց նրանով, որ այս անգամ ձայնասկավառակը ոչ թե հստակ սահմանված գին ուներ, այլ յուրաքանչյուրը կարող էր ձեռք բերել այն՝ վճարելով այնքան, որքան կցանկանար: Իսկ ձայնասկավառակից ստացված ողջ հասույթը, երգչուհու ցանկությամբ, պետք է փոխանցվի հայկական մանկապարտեզներից որեւէ մեկին: Ինչեւէ, երգչուհին հերթական անգամ ավարտեց իր առաքելությունը հայրենիքում եւ այսօր սիրով ու կարոտով հրաժեշտ է տալիս հայրենակիցներին.

<<Սիրելի՛ հայաստանցիներ, մեկնումի պահին քիչ է մնացել, դեպի տուն պետք է ճանապարհվեմ: Շատ անկեղծ ու ջերմ զգացումներով հրաժեշտ պետք է տամ ձեզ: Բոլորիդ սրտանց շնորհակալություն եմ ցանկանում հայտնել աշխարհի ամենալավ զգացումը՝ սերը, իմ մեջ այսքան շատ ավելացնելու համար: Շնորհակալ եմ ինձ Հայաստան հրավիրող կազմակերպիչներին, <<Սիբիլ, քեզ համար պատրաստ ենք ինչ-որ պետք է անել>> ասող բարեկամներին, բոլորիդ, որ ձեր գեղեցիկ խոսքերով ինձ ամենաերջանիկ անձն եք դարձնում>>:

Հուսանք, որ երգչուհու հաջորդ այցը սարերի ետեւում չէ եւ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա բազմաթիվ անգամ հայաստանյան բեմերում ունկնդրելու երգչուհուն: Չէ՞ որ համարձակ երգչուհին Թուրքիայում հայկական երգն է տարածում՝ մշտապես հավատարիմ մնալով իր արմատներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում