Օրեր առաջ Երեւանյան ակումբներց մեկում տեղի ունեցավ երգչուհի Անուշիկ Ալավերդյանի մենահամերգը: Երգչուհու կենդանի կատարումները՝ բլյուզ, սոուլ ոճում վայելելու էին եկել ոչ միայն երգչուհու երկրպագուները, այլ նաեւ հայտնի երգիչ- երչուհիներ՝ Հայկոն, Անահիտ Սիմոնյաննը, Մարիաննան, Սուսաննա Պետրոսյանը: Համերգից հետո երգչուհին մեզ «Զարուհու» հետ զրույցում խոստովանեց. «Եթե անկեղծ լինեմ շատ էի մտահոգված կոնկրետ այս համերգի համար: Իմ բենդով վերջին շրջանում շատ եմ համերգներ ունենում: Բոլոր համերգներիցս առաջ շատ հանգիստ եմ եղել, բայց զարմանալիորեն այս համերգից առաջ շատ էի հուզվում: Մտածում էի արդյո՞ք լավ կանցնի: Հիմա կարող եմ վստահ ասել, որ այս համերգը եղավ իմ լավագույն համերգներց մեկը: Մեծ բավականություն ստացա, եւ այդ ամենը լավ հանդիսատեսի շնորհիվ: Համերգիս ներկա էին նաեւ ինձ շատ հարազատ մարդիկ, ովքեր ինձ էլ ավելի էին ոգեւորում ողջ երեկոյի ընթացքում»:
{ignitegallery 18}
Պատրաստեց՝ ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ
Լուսանկարեց՝ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ