LiluՕրերս <<Արմենիա Մարիոթ>> հյուրանոցում տեղի էր ունենում ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԻ <<Հայաստանի երգ>> տեսահոլովակի պրեմիերան,  որտեղ հրավիրված էր նաեւ մամլո ասուլիս, որի ընթացքում լրագրողներից մեկը ազգի կարկառուն ներկայացուցիչներին  ուղղեց հարց շոուբիզնեսյան աղմկահարույց վերջին օրերին կատարվող իրադարձությունների հետ կապված, ցանկանալով իմանալ զուտ քաղաքացիական նկատառումներից ելնելով իրենց վերաբերմունքը: Խոսքը՝ արջուկի փոխարեն մեքենա նվեր ստացած երգչուհի Լիլույի անպարկեշտ վարքագծի մասին էր, ով վերջին ժամանակներում գտնվում է լրագրողների եւ առհասարակ հասարակության ստվար շերտի սուր աչքի սեւ անկյունում:

Հիշատակենք, որ երգչուհին աչքի է ընկնում ոչ միայն սլացիկ կազմվածքով, այլ նաեւ իր բառապաշարային բազմաբովանդակ փողոցային շերտին հասանելի խոսքով: Ինչեւէ, ասուլիսի ժամանակ, երբ հնչեց հարցը՝որպես երգչուհի,որպես քաղաքացի ինչպիսի վերաբերմունք ունեք ձեր գործընկերուհու ՝Լիլույի վարքագծի վերաբերյալ, ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ հապաղելով միջամտեց ասելով.<< Եկեք էս ազիզ օրը չփչացնենք վերաբերմունքով: Չփչացնենք օրը Լիլույի(հեգանքով եւ Ա.Բարսեղյանին հարիր քմծիծաղով) բարձր վարելուն... Թող նա առանձին ասուլիս հավաքի կխոսեք... >>: Ընդհատելով խոսքը Ս.Մխեյանը հավելեց ասելով, որ տեղեկացված չէ այդ իրադարձություններից եւ չի կարող պատասխանել հարցին: Սահմանափակելով խնդրեց չշեղվել բուն թեմայից: Խուսափելով առողջ քննադատությունից , հենց իրենք այն դարձրել են սեփական ոլորտի ԵՐԱԶԱՆՔ: Հիշե՛ք, երազանքները իրականություն դարձնելու լավագույն միջոցն արթնանալն է, եւ ոչ թե հպանցել վախենալով համարձակ խոսելուց:

 

ՆՎԱՐԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ