livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

seda1Ինչպես ասել է անգլիացի հայտնի դրամատուրգ ու բանաստեղծ Օսկար Ուայլդը՝ "Գեղեցկությունը կյանքի մի քանի տարիների նվեր է": Փաստորեն, ստացվում է, որ աշխարհի միսսերն էլ կյանքից մեկ տարի ժամկետով վերցրած ավանսային մեծագույն պարգեւ են: Դե ինչ, այս հարցում հայերս բողոքելու տեղ չունենք, քանի որ հայուհիները, բավական է մասնակցեն որեւէ գեղեցկության մրցույթի, արդյունքում, իհարկե, կվերադառնան հաղթանակով: Հուրախություն բոլորիս, այս տարի եւս համաշխարհային գեղեցկության ասպարեզում անմրցանակ չմնացինք: Իսպանական «Կոստա Բլանկա միջազգային նորաձեւության դիզայներական շաբաթ` աշխարհի լավագույն կին եւ տղամարդ մոդել միջազգային նորաձեւության մրցույթ-փառատոնին ՍԵԴԱ ՏՈՆՈՅԱՆՆ արժանացավ "Must photogenic model female" մրցանակին: Իսկ թե ինչպես 19-ամյա գեղեցկուհին հայտնվեց միջազգային մրցույթում, "Զարուհին" պարզեց հենց հաղթանակած "Միսս մոդելից".

-Հրավերը ստացա Աշխարհի մայրիկների գեղեցկության մրցույթում հաղթած Ալլա Գրիգորյանից, այնուհետեւ "Sukier Model International" միջազգային մոդելային գործակալության միջազգային կոորդինատոր Դավիթ Ղարիբյանը ներկայացրեց մրցույթի էությունը: Նախ մասնակցեցի օնլայն քաստինգի, հետո լուսանկարներս ուղարկվեց Իսպանիա, եւ "թոփ 10"-ի արդյունքում ընտրվեցի: Մրցույթը շատ լավ անցավ, թեպետ, կարծում եմ, որ, երբ դուրս ես գալիս Եվրոպա, մրցույթն էլ չհաշված` արդեն հետաքրքիր կլիներ:

seda2- Հետեւելով մյուս երկրները ներկայացնող Միսս մոդելների լուսանկարներին՝ մի տեսակ զարմանալի էր, թե տվյալ երկրում ի՞նչ սկզբունքով է ընտրվում մասնակիցը:

- Ես էլ էի շատ զարմացած, բայց չեմ ուզում վատաբանել կամ ինչ-որ գլուխ գովել: Երեւի պարզապես իրենց երկրում լավագույնն իրենք էին: Իմ դեպքում այնպես չէր, որ արտաքինս ներում էր, բայց քայլվածքս կամ պահվածքս չէին ներում, որպեսզի հաղթեմ, որովհետեւ իրոք ունեմ այդ բոլոր տվյալները եւ կարողանում եմ ինձ ճիշտ դրսեւորել, այլապես չէի մասնակցի մրցույթին:

- Իսկ ի՞նչ կպատմեք այլ երկրների միսսերի եւ միստրների մասին:

- Բոլորն էլ շատ լավն էին, երեւի ամենաշատը հիմա ցավ եմ ապրում, երբ պատկերացնում եմ, որ նրանց այլեւս չեմ տեսնի կամ տեսնելու դեպքում` միայն մեկին կամ երկուսին:

Բոլորի հետ էլ շատ հաճելի էր, շատ ուրախ ու զվարճալի: Ես ավելի պատկերացնում էի մրցույթ, որտեղ բոլորը լարված կլինեն, բայց թե՛ բեմում, թե՛ ետնաբեմում ավելի շատ կօգնեին, որ քեզ համար լավ լինի, քան իրենց: Ապշած էի, որ այդքան կամեցող էին: Ուրախ եմ, որ մասնակցեցի այդ մրցույթին եւ ծանոթացա այդպիսի մարդկանց հետ, որոնց հետ համացանցի միջոցով մինչեւ հիմա կապ ունենք:

seda- Սեդա՛, հայ աղջիկները մի քիչ այլ կերպ են դաստիարակվում, քան այլ երկրների գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հաշվի առնելով մեր բարքերն ու վարքերը՝ մրցույթի ընթացքում կա՞ր մի բան, որ քեզ ստիպեց դեմ գնալ սեփական սկզբունքներին:

- Երբեք իմ սկզբունքներին դեմ չեմ գնում, կապ չունի, թե որտեղ եմ, ում հետ եմ: Ընդհանրապես իմ սկզբունքները միշտ ինձ հետ են, ուղղակի այնտեղ շատ ազատություն կար, ու այնպես չէր, որ դա ինձ դուր չեկավ: Հայերի ազատությունն ավելի տգեղ է, որովհետեւ այդ ազատության մեծ մասը լկտիություն է, եւ երբ հանդիպում ես որեւէ ազատ շրջապատի, լկտիության ես մասնակցում, ոչ թե ազատության: Իսկ այնտեղ ազատությունն իրոք ազատություն էր. չկար լկտիություն, բոլորն էլ կայացած մարդիկ էին:

- Իսպանական մրցույթում արժանացաք «Must photogenic model female» մրցանակին, սպասվա՞ծ  հաղթանակ էր:

- Իհարկե, շատ էի սպասում մրցանակին: Ես ինձ համարում էի արժանի մրցակից ու հաղթելու բոլոր հնարավորություններն ունեի, եւ այնպես չէ, որ մրցանակը ժյուրիի կազմում գտնվող հայերի գթասրտության շնորհիվ «զոռով» հասել է ինձ: Նման բան չի եղել, որովհետեւ վստահ եմ, որ արժանի եմ համարվել լինել լավագույնը: Իսկ ընդհանրապես էությամբ շատ հանգիստ մարդ եմ ու ամեն ինչին հանգիստ եմ նայում, առանց ավելորդ հիստերիայի: Թեպետ գոհ չեմ արդյունքներից, որովհետեւ կային այնպիսի մոդելներ, որ ապշած եմ, թե ինչպես կարող էին մրցանակ չստանալ, օրինակ, «Միստր Բալյարեսի» թե՛ կառուցվածքը, թե՛ արտաքին տվյալները, թե՛ դեֆիլեն լիովին համապատասխանում էին, որ առաջին տեղը գրավեր: Կամ` հենց մեր «Միստր մոդել» Արթուր Մուրադյանը, որը նույնպես շատ լավն էր ու գոնե պետք է  լավագույն հնգյակում լիներ:

- «Must photogenic model female»-ին Հայաստանում Ձեր կոլեգաներն ու ընկերները, հատկապես ընկերուհիներն ինչպե՞ս ընդունեցին:

- Իմ շրջապատում ինձ համար շատ ուրախ էին: Ընդհանրապես իմ շուրջը չկան այնպիսի մարդիկ, ովքեր ինձ կնախանձեն: Ավելի ճիշտ, այդ մասին ընդհանրապես չեմ մտածում, որովհետեւ իմ կողքին այն մարդիկ են, ում  շատ սիրում եմ, եւ ովքեր ինձ են շատ սիրում. դրանում ես վստահ եմ: Բոլորն էլ ինձ հետ միասին պայքարեցին ու բոլոր հարցերում աջակցեցին: Տարիների ընթացքում այնպիսի շրջապատ եմ ստեղծել, ովքեր մինչեւ կյանքիս վերջը կմնան:

- Այսօր` որպես մոդել, կընդունե՞ք բոլոր ֆոտոշարքերի առաջարկները, թե՞ Ձեզ համար որոշակի սահմաններ կան:

- Ոչ բոլորը կընդունեմ: Կան շատ բաներ, որ չեմ անի, օրինակ, չեմ սիրում «վուլգար» կերպարներ, երբեք հանդես չեմ գա չափից շատ ազատ լուսանկարներում, որովհետեւ ունեմ հայր, որը դեմ է նման երեւույթներին: Բացի այդ, եթե մոդելը նորաձեւության աշխարհին է պատկանում, ավելի լավ է` լինի նորաձեւության մեջ եւ ոչ թե այլ կերպարում:

seda24- Դուք ունեք երկու պարադոքսային մասնագիտություն՝ իրավաբան եք եւ մոդել, հնարավո՞ր է դրանք համատեղել ու երկու ուղղություններով էլ ակտիվ գործունեություն ծավալել:

- Իհարկե, իրավաբանությունն ինձ համար շատ կարեւոր է, ուզում եմ սեպտեմբերից աշխատել այդ ոլորտում, տեսնենք` ինչպես կստացվի: Մեկը մյուսին ընդհանրապես չի խանգարում, օրինակ, ընդունելության տարիներին ես ե՛ւ պարապում էի, ե՛ւ պրոֆեսիոնալ պարի էի գնում, այսինքն՝ ինչքան դու գերծանրաբեռնված ես լինում, այնքան հաճելի է լինում ու կարողանում ես համատեղել ամեն ինչ: Ինձ թվում է, չեն կարող լինել ե՛ւ իրավաբան, ե՛ւ տնտեսագետ, դրանք ծանրաբեռնված գիտություններ են, իսկ իրավաբան եւ մոդել լինելը նորմալ է:

- Ինչպիսի՞ տղամարդ կցանկանա իր կողքին տեսնել Սեդա Տոնոյանը:

- Ինձ համար կազմվածքը շատ կարեւոր է. թող մոդել չլինի, պարզապես սպորտային կազմվածք ունենա: Եվ, բնականաբար, լինի բարձրահասակ, ինտելեկտուալ, կիրթ, կայուն, հասուն տղամարդ:

- Ամփոփելով զրույցը՝ ի՞նչ խորհուրդ կտաք «Զարուհի» ընթերցող գեղեցկուհիներին:

- Ավելի շատ պետք է հետեւել նրան, ինչի կարիքն ունեն, հատկապես` կառուցվածքին: Շատ աղջիկներ փորձում են անել այնպիսի շպար կամ հագնում են այնպիսի զգեստ, որն ընդհանրապես իրենց չի սազում, պետք է աղջիկը կարողանա իրեն հմտորեն ավելի գեղեցիկ դարձնել:

Զրույցը՝  ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում