livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

lanaԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ վերադարձել է ԱՄՆ-ից: Այնտեղ է երգչուհին դիմավորել Ամանորը. «Չէի ասի, որ մեծ ոգեւորությամբ մեկնեցի ԱՄՆ, բայց կարող եմ ասել, որ մեծ ոգեւորությամբ այնտեղից վերադարձա: Միշտ մտածում էի, որ Ամերիկան` վերջին տեղն է, որտեղ կուզենայի ապրել, բայց հիմա այլ կարծիք ունեմ»,-«Զարուհու»-հետ զրույցում նշեց երգչուհին` հավելելով, որ շատ է հավանել Լաս Վեգասը, սակայն իրեն չեն ոգեւորել դրամ շորթող, անչափ գայթակղիչ խաղային ավտոմատները:


 Ինչպես ինքն է ասում.«Հիմարություն է ողջ օրը անցկացնել խաղային ավտոմատների կողքին: Եվ հետո, ես անհետաքրքության աստիճանի խաղամոլ չեմ»: Փոխարենը երգչուհին իր ընկերների ու ԱՄՆ-ում ապրող բարեկամների հետ նախընտրել է քաղաքը տեսնել:

Լանան նաեւ ասաց, որ մի շրջան ստեղծագործական դադար էր հայտարարել, որը շուտով կավարտվի: Հուրախություն նրա երկրպագուների երգչուհու երգացանկը կհամալրեն նոր երգեր ու տեսահալովակներ.«Ստեղծագործող մարդու համար դադարը անհրաժեշտություն է: Այդպես նոր լիցքեր ու նոր մտահղացումներ է մարդը ամբարում»:

Ի դեպ, ժամանակավոր դադարացվել է  «Հարս» հանդեսի տպագրությունը, որի գլխավոր խմբագիրը հենց երգչուհին է: Առաջիկայում, Լանայի խոսքերով, հանդեսը վերստին կտպագրվի: Դադարեցման պատճառներից մեկը, ըստ նրա, համացանցային բումն է:

Լանայի անձնական կյանքում փոփոխություններ են գրանցվել: Ու թեպետ, անձնական կյանքին վերաբերող թեմաներից երգչուհին խոսել չի սիրում, սակայն չթաքցրեց, որ գտել է իր սրտի ասպետին: Լանայի ընտրյալը մասնագիտությամբ տնտեսագետ է«Նա չի սիրում երեւալ, լուսանկարվել»,-փաստեց երգչուհին:

Հարաբերությունների օրինականացման մասին էլ երգչուհին կխոսի պահն եկած ժամանակ:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում