livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

derasanԴերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ շատերը հիշում են բացասական կերպարներով: Սակայն վերջերս ֆիլմում Գարեգին Նժդեհին մարմնավորելով` դերասանը կարծում է, որ մարդկանց մոտ կկոտրվի կարծրատիպը: ՙԻրավունքի՚ հետ ունեցած զրույցում Ա. Ալեքսանյանը պատմեց թուրքի կերպարը մարմնավորելու ընթացքում իր տպավորությունների եւ սպառնացող վտանգների մասին:

- Իրոք, շատ բարդ էր այդ կերպարը մարմնավորելը, բայց ես գիտակցաբար մոտեցա այդ կերպարին ու եւս մեկ անգամ հայ ժողովրդի ու սերունդների մեջ արթնացրեցի, թե ինչ է թուրքը, թե հանդես եկա ինչի դերում: Բայց, այդ կերպարն ինձանից դուրս գալով էի անում, ստիպված կերպարի բերանին դնում էի Գարեգին Նժդեհի խոսքերը: Եթե հիշում եք, սերիալում թուրքի կերպարը ջղայնանում էր իր գեներալների վրա, ասելով` դուք ինչպե՞ս չեք կարողանում այդ հայերի հախից գալ, մեր հայրենիքը վտանգի մեջ է, սովորեք այդ հայերից, դրանց էդ Գարեգին Նժդեհից, որ հայրենիքն է ամենից կարեւորը: Դժվար էր, բայց առաքելությունը համարեցի կատարված, որովհետեւ իրոք այդ կերպարը իր գործն արեց, մարդկանց մեջ ատելություն առաջացրեց, զզվանք, արհամարհանք դեպի այդ ոչնչությունները: Դա նաեւ իմ արյան կանչն էր, որովհետեւ ես արմատներով Էրզրումից եմ: Ես իմ պապերի վրեժը հատ առ հատ լուծեցի եւ հասա իմ նպատակին: Զզվում էին մարդիկ երբ ինձ տեսնում էին, նույնիսկ կյանքիս վտանգ սպառնացող դեպքեր եղան այդ ժամանակ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր ՙԻրավունքում՚:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում