livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

kino1Հունվարի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին ներկայացվեց «Enjoy  movies» եւ «AP cinema» կինոընկերությունների կողմից արտադրված նոր «Դուբլյոր» ֆիլմը` Գեւորգի Մալկովի ռեժիսուրայով:  Այդ մասին «Զարուհի»-ն տեղեկացավ կինոընկերության կողմից տարածած մամլո հաղորդագրությունից:

Ֆիլմի գլխավոր դերակատարն է Ալեքսանդր Ռեւան, որը մարմնավորել է ֆիլմի  գլխավոր երեք կերպարները` շոու-բիզնեսի աստղ Իգոր Ուսպենսկու, հասարակ մերսող Սեւա Վասիլկովի եւ հանրաճանաչ երգիչ, շանսոնյե Միխայիլ Ստասովի:

Ա. Ռեւան ներկայանում է պլաստիկ գրիմով, որը նրան անճանաչելի է դարձնում: Միխայիլ Ստասովի դերում պրոդյուսերները նախատեսել էին այլ դերասանի, զգուշանալով, որ 3 կերպարների մարմնավորումը մեկ դերասանի համար ուժերից վեր է: Սակայն, առաջին իսկ բանակցություններից Ալեքսանդրը այնպես էր ոգեւորվել ֆիլմի գաղափարով, որ համոզել է ֆիլմի պրոդյուսերներին երեք դերերն էլ իրեն վստահել:

Ֆիլմում խաղում են նաեւ` Քրիստինա Ասմուսը, Դմիտրի Խրուստալեւը, Քսենիա  Բուռավսկայան եւ այլք:

Ֆիլմի պրոդյուսերներն են` Վլադիմիր Պոլյակովը,  Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, Ալեքսանդր Ռեւան: Հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ ֆիլմի բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում