livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

mistrXԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ`նույն ինքը Միստր X-ը, Ամանորն առաջին անգամ դիմավորել է ԱՄՆ-ում: Վերջինս 2012-ի դեկտեմբեր ամսին մենահամերգ է ունեցել հանրահայտ Glendale High School համերգասրահում`առանց դիմակի: “Իրավունք”-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ մենահամերգից հետո տարբեր գործնական առաջարկներ է ստացել: 

Ա. Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ Ամանորից առաջ նկարահանված տեսահոլովակը, որի մասին նշել էր իր հարցազրույցներից մեկում, առայժմ չի ցուցադրվում հեռուստատեսությամբ, խոսքը “Գուցե դու էլ” երգի մասին է: (Վերոնշյալ երգի խոսքերի եւ երաժշտության համահեղինակը Արթուր Հակոբյանն է: Խոսքերի մի մասը գրել է Սամվել Ծովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է,-հեղինակ). “Տեսահոլովակը հայաստանյան հեռուստատեսությամբ առայժմ շատ քիչ է ցուցադրվել, քանի որ չարեցի շնորհանդես եւ հիմա էլ Հայաստանում չեմ: Բայց մոտ օրերս տեսահոլովակը ավելի շատ կցուցադրվի”:

Տեսահոլովակից զատ երգիչը նաեւ տեղեկացրեց, որ նոր ձայնասկավառակ ունի: Իր իսկ խոսքերով, ձայնասկավառակը բաղկացած է ամբողջությամբ 10-ը նոր երգերից: Ձայնասկավառակում, ի դեպ, տեղ է հատկացված “Գուցե դու էլ” տեսահոլովակին: 

Արթուրը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, երբ վերադառնա Հայաստան. “Դեռ չգիտեմ, գուցե, մենահամերգի պատրաստվեմ, որտեղ կներկայանամ նոր ծրագրով` դասական, նեոպոլիտանական, գեղեցիկ ու ռոմանտիկ երգերով”:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում