livemarks sitemap
Երեքշաբթի, Նոյեմբերի 19, 2019

derasanԵրբեմն հանրահայտ մարդիկ մոռանում են, որ հենց լրագրողների շնորհիվ են դառնում հայտնի, ու երբ բախտի բերմամբ կամ պատահմամբ իրենց աստղը փայլատակում է ու սերիալներում են նկարահանվում, մոռանում են ամեն ինչ: Լրագրողներս, ցավոք, այդպիսի դեպքերի հաճախակի ենք հանդիպում, բայց առավել ծիծաղելի է, երբ առանձնապես աչքի չընկնող դերասանին է տիրում աստղային “համաճարակը”:

Ժամեր առաջ սերիալային դեմքերից մեկի՝ Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ բավական տհաճ զրույց ունեցավ “Զարուհի”-ն: Վերջինս սերիալում իր վատ տղայի “կռուտոյ” կերպարն էր հիշել: Արի ու տես, որ “պարոն” Դանիելյանը երեւակայել էր իրեն, թե իր գլխին բլեֆ են անում, որ բարեկիրթ եւ քաղաքավարի մոտեցում են ցուցաբերում իրեն: Հետաքրքիր է, ի՞նչ շրջապատ ունի այս դերասանն ու ինչպե՞ս է վերաբերում սեփական տաղանդին, որ զարմանում է, երբ իրեն լուրջ են վերաբերում, ընդհուպ մինչեւ հարցազրույց են ցանկանում վերցնել: Ինչեւէ, Սամվել Դանիելյան, թեպետ մի քանի սերիալի հաշվին ձեռք բերեցիք փոքրիկ ճանաչում, հիշեք, որ սերիալի ավարտից հետո կրկին մարելու է Ձեր աստղը: Ամեն դեպքում, մտաբերեք, որ կախարդական բառեր գոյություն ունեն, օրինակ՝ “ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ”, թեպետ մենք առանձնապես չենք ակնկալում Ձեզանից նման քայլ, քանի որ Ձեր ոչ կոռեկտ վերաբերմունքից արդեն իսկ պարզ է, թե ինչ մակարդակ ունեք, իսկ այդ կարգի դեմքերն ու դեպքերն առանձնապես հետաքրքիր չեն ոչ մեզ անձնապես եւ ոչ էլ մեր լրատվամիջոցին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում