shprotՀունվարի 26-ը Սուրբ Սարգսի` սիրահարների տոնն է: Այդ առթիվ մի քանի հարց ուղղեցինք Միացյալ Նահանգներում վերջին տարիներին բնակություն հաստատած, սկանդալային երգչուհի Շպռօտին` փորձելով պարզել նրա վերաբերմունքը այդ օրվա նկատմամաբ:

- Ի՞նչ կարեւորություն ունի Սուրբ Սարգսի տոնը Ձեզ համար:

- Ինչ-որ խորհրդավոր բան եմ տեսնում այս տոնի մեջ: Այդ օրվան միշտ անհամբեր սպասում էի ընկերուհիներիս հետ միասին: Այստեղ՝ ԱՄՆ-ում, չգիտեմ ինձ համար ով կպատրաստի աղի բլիթ եւ կուտեմ, թե ոչ:

- Իսկ երբեւէ կերե՞լ եք աղի բլիթ:

- Այո` ժամանակին կերել եմ եւ հիշում եմ, որ երազիս միշտ սխալ մարդկանց էի տեսնում:

- Ի՞նչ պլաններ ունեք այդ օրը Ամերիկայում:

- Սիրո տոնին աշխատելու եմ` ուրիշ սիրահար զույգերի եմ ուրախացնելու:

- Իսկ ի՞նչ կմաղթեք նրանց, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց սիրուն:

- Մաղթում եմ մեզ բոլորիս զուլալ ու մեծ սեր:

ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ