livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

njdehՎերջին օրերին հայ և ադրբեջանցի օգտատերերի կողմից համացանցում ակտիվ տարածվում են տեսահոլովակներ, որոնցում ծաղրի է ենթարկվում հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհի անունը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

<<Հասկանալի է, որ տեսահոլովակների հեղինակները, որոնք բացահայտ են գործում, Գարեգին Նժդեհին կամ պետականության խորհրդանիշերը ծաղրելու նպատակ չէին հետապնդում, այլ ուղղված էին <<Գարեգին Նժդեհ>>  ֆիլմի դեմ: Ֆիլմի շուրջ ծավալված աղմուկը պարզապես սև PR է>>, -ասաց բանախոսը եւ հավելեց,-. <<Չկա որևէ մեկը, որ Գարեգին Նժդեհին հերոս չի համարում>>:

Ռեժիսոր Ա. Զաքարյանը անարդարացի չի համարում ֆիլմը քննադատել կամ գովել, քանի դեռ այն չի ցուցադրվել: Ռեժիսորը տեղեկացրեց, որ  ինքն էլ չի դիտել ֆիլմը, հրավիրված չէ ֆիլմի պրեմիերային, բայց խոստացավ հաջորդ օրվա տոմս գնալ ու անպայման դիտել այն: <<Զարուհու>> այն հարցին, թե հնարավո՞ր է ֆիլմն այսքան չքաղաքականացվեր, եթե  չցուցադրվեր նախընտրական շրջանում, բանախոսը տվեց հետեւյալ պատասխանը. << Ֆիլմը մի մարդու մասին է, որը այսպես, թե այնպես աղմուկ էր բարձրացնելու: Բայց, մեր մեջ մի բան կա, ամեն ինչը սիրում ենք գլխանց քննադատել>>:

Նշենք, նաեւ, որ ասուլիսին պիտի մասնակցեր նաեւ դերասան, ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ով այդպես էլ ասուլիսին չհասավ, ասել էր, որ մեքենայի հետ խնդիրներ ունի: Իսկ ասուլիսավարն էլ, չգիտես ինչու ենթադրեց, որ դերասանը, եթե մեքենայի հետ խնդիրներ ունի, ապա վթարի է ենթարկավել: Սակայն, ժամեր անց դերասանը պարզաբանել, որ ուղղակի ընկերոջ մեքենայի անվադողն էր փչացել եւ դերասանը ընդամենը գնացել նրան անվադող փոխանցելու:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում