livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

serialՍոցիալական ցանցերում տարածվել է comeecs.com կայքի հերթական կոմիքսը, որը վերնագրված է. ՙՆոր զենք թշնամու դեմ` ՙԴժվար ապրուստ՚ սերիալը` ադրբեջաներեն՚:

Կոմիքսի վերնագիրն արդեն բավականին խոսուն է, սակայն ներկայացնենք նաեւ նրա բովանդակությունը: Կոմիքսում ներկայացված է թվացյալ երկխոսություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ: Ահավասիկ. ՙԽնդրում եմ նման բան չանեք, դա խուճապ եւ քաոս կստեղծի հարեւան երկրում, մասսայական խենթության դեպքեր կստեղծի, դա լիովին կտապալի ամբողջ տարածաշրջանը՚,- իբր դիմում է ՀՀ նախագահին Հ. Քլինթոնը:
Իսկ ՀՀ նախագահը իբր պատասխանում է. ՙԿներե'ք, Հիլարի, բայց հետ ճանապարհ արդեն չկա, մենք պետք է տապալենք մեր թշնամուն՚: Եվ վերջում հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարուհին հայտարարում է. ՙԱյսօր նախագահը հրահանգել է ադրբեջաներեն թարգմանել եւ համացանցում տեղադրել ՙԴժվար ապրուստ՚ ֆիլմը՚:
Իհարկե, սա հումոր է, սակայն սերիալների` մարդկանց ուղեղները լվանալու, նրանց, կարելի է ասել, ՙդեբիլացնելու՚ գործում մեծ դերակատարությունը ընդգծում են նաեւ հոգեբանները: Ու, ցավոք, վերոնշյալ սերիալը միակը չէ. այսօր գրեթե բոլոր հեռուստաընկերությունները գլուխ են գովում իրենց հեռուստասերիալներով: Ու այդ ամենի վերջը չի երեւում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում